ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2116 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Իրադարձություններն այնպես չեն զարգանա, ինչպես ենթադրում էիք, ստիպված եք լինելու ոտքի վրա փոխել պլանները, իսկ դա կստիպի հուզվել: Կշռադատված որոշումներ ընդունելը, վարքի ճիշտ ձև ընտրելը դժվար կլինի: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց վստահում եք. դա թույլ կտա խուսափել սխալներից:

Խոստումներ մի տվեք, հատկապես եթե խոսքը գումարի մասին է: Հակված կլինեք գերագնահատել ձեր հնարավորությունները ու ռիսկի եք դիմում անհարմար իրավիճակում հայտնվել: Պետք չէ կիսվել ապագայի պլաններով, հատկապես եթե վստահ չեք, որ աջակցություն եք ստանալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լավ ծանոթ աշխատանքի համար բարենպաստ օր է: Հեշտությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ, տարաձայնություններն էլ քիչ հավանական են: Հաճախ հենց դուք կհասկանաք նրանց, ում հետ ոչ ոք չի կարողանում ընդհանուր լեզու գտնել, կհաշտեցնեք վիճողներին ու կոգեշնչեք կասկածողներին:

Ցանկալի է հետաձգել երկարատև ուղևորությունները. դրանք հոգնեցուցիչ կլինեն ու չեն արդարացնի ակնկալիքները: Օրվա երկրորդ կեսին կենցաղային խնդիրներ կառաջանան, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Սովորականից հաճախ կփչանա կենցաղային տեխնիկան, իսկ դրա վերանորոգումը ավելի բարդ ու թանկ կլինի, քան ենթադրում էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շփումների մեջ զգույշ եղեք: Այսօր արժե հեռու մնալ նրանցից, ովքեր փորձում են ձեզ պարտադրել իրենց ընկերակցությունը, չափից դուրս շատ հարցեր ու խորհուրդներ են տալիս: Դժվարություններ երբեմն կառաջանան, բայց դրանք ձեզ չեն ստիպի հրաժարվել մտածածից ու նույնիսկ տրամադրությունը չեն փչացնի: Հաճախ լարված պահերին օգնության կհասնի հումորի զգացումը. մթնոլորտը լիցքաթափելու համար մի քանի բառն էլ բավական կլինի:

Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է գաղափարներով կիսվելու համար: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Ոչ վաղ անցյալի մրցակիցները կարող են համախոհներ դառնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դեպի նպատակը վճռական կգնաք, անկախ իրադարձություններից չեք հրաժարվի մտածածից: Հաջողությունը կգա, բայց ավելի ուշ, քան սպասում էիք: Օրը շատ հարմար է նոր բան ստանձնելու, փորձարկումներ անելու, ոչ ստանդարտ լուծումներ փնտրելու համար:

Հնարավոր են դրամական մուտքեր. ձեզ կվերադարձնեն պարտքը կամ կվճարեն ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց: Նշանի որոշ ներկայացուցիչներ կբարելավեն իրենց ֆինանսական վիճակն ու շահավետ գործարքներ կկնքեն: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիանալի օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Հեշտությամբ դուր կգաք նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց: Դուք չեք վախենա խախտել ավանդույթները, դուրս գալ հասարակական կանոնների սահմաններից: Այսօր նույնիսկ ձեր ամենաէքստրավագանտ արարքները շրջապատողների վրա բացառապես լավ տպավորություն կթողնեն: Հավանական են դրամական մուտքեր: Դրանք սպասվածից համեստ կլինեն, բայց, միևնույն է, թույլ կտան հաճելի գնումներ անել:

Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Մտերիմները օգնության կարիք կունենան, ընկերները կդիմեն խորհուրդների խնդրանքով, բայց դուք չեք մոռանա նաև սեփական գործերի մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ օգտակար բաներ կհասցնեք անել, եթե ժամանակը զուր չվատնեք: Հիշեք, որ առավոտը օրվա ամենաարդյունավետ շրջանն է լինելու: Որոշ Կույսեր պետք է վաղ արթնանան, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն դրական միտումների ազդեցությունը: Կարող եք հույս դնել փորձված համախոհների աջակցության վրա, բայց միայն այն դեպքում, եթե նրանք իրենք ավելի վաղ առաջարկել են իրենց օգնությունը:

Երեկոն հարմար է հանգստի ու ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Ընկերները կկիսվեն լավ նորություններով կամ առաջարկներ կանեն, որոնք չեք ուզենա մերժել: Չի բացառվում՝ անսպասելի հյուրեր գան. դուք նրանց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի: Օրը հարմար է ինչ-որ նոր բան ստանձնելու ու այն մտահղացումներին վերադառնալու համար, որոնք նախկինում չի հաջողվել կյանքի կոչել: Հաճախ ձեզ դեպի նպատակը կտանի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ կարող եք գլուխ հանել բարդ գործերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա անել չի հաջողվել:

Հավանական են անսպասելի գործնական առաջարկներ, ձեր առաջ գրավիչ հեռանկարներ կարող են բացվել: Լավ կանցնեն այն մարդկանց հետ հանդիպումները, ովքեր կարևոր են ձեզ համար: Կարող եք ցանկացած հարց քննարկել: Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը շատ հաջող կդասավորվի, շատ հարցերում հաջողակ կլինեք: Օգտվեք բարենպաստ պահից այն գործին անցնելու համար, որը նախկինում շատ բարդ էր թվում: Դուք նոր համախոհներ ձեռք կբերեք, որոնց վրա կարող եք հույս դնել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, որից հետո ձեզ ավելի վստահ կզգաք:

Հավանական են հետաքրքիր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետ շփումները ձեզ երկար ժամանակ կուրախացնեն: Որոշ Կարիճներ կարող են վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջողության կհասնեք ոչ այնքան ձեր գիտելիքների ու հաստատակամության, որքան մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց ցանկությունները հասկանալու շնորհիվ: Օրը հարմար է համագործակցություն սկսելու համար. այն արդյունավետ ու հաճելի կլինի: Կտեսնեք ձեր հնարավոր համախոհների ուժեղ ու թույլ կողմերը, անսխալ ճիշտ ընտրություն կանեք:

Լավ կանցնեն հասարակական ելույթները, ձեզ համար դժվար չի լինի հանդիսատեսի ուշադրությունը գրավելն ու բարենպաստ տպավորություն թողնելը: Ցանկացած գործարքի ու գնումների համար օրվա երկրորդ կեսն ավելի հարմար է, քան առաջինը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Համբերությամբ զինվեք, քանի որ այսօր առանց դրա չի ստացվի: Նույնիսկ ամենահասարակ գործերից չի հաջողվի այնքան արագ գլուխ հանել, որքան ակնկալում էիք: Օրվա սկզբին հնարավոր է խառնաշփոթ, չի բացառվում՝ ձեր պլանները խախտվեն, բարդ գործեր առաջանան, որոնց պատճառով ստիպված լինեք հետաձգել մնացած ամեն ինչ:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի: Կարող են իրականանալ հին ցանկությունները, հնարավորություն կունենաք հասնել այն նպատակին, որին վաղուց եք ձգտում: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, մարդիկ, որոնց հետ ժամանակին համագործակցել եք: Հիմա կարող եք վերականգնել հարաբերությունները, ընդ որում՝ դրանք ավելի լավ կդասավորվեն, քան նախկինում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ցույց կտաք, թե ինչի եք ունակ: Հնարավորություն կունենաք բարձրանալ կարիերայի սանդուղքով կամ ազդեցիկ համախոհ գտնել, որի շնորհիվ ձեր առաջ նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն: Սակայն կարևոր է չխառնել անձնական ու գործնական հարաբերությունները, չմտածել, որ բոլոր նրանք, ովքեր ձեզ օգնում են, ձեր ընկերներն են:

Օրվա երկրորդ կեսին խորամանկություն ու ռիսկի դիմելու պատրաստակամություն է անհրաժեշտ. այստեղ նշանի որոշ ներկայացուցիչներ կարող են խուճապի մատնվել: Օրը հարմար է ուղևորությունների համար: Դրանք բացառապես հաջող կդասավորվեն, հաճախ նոր գաղափարներ կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շփումների համար բարդ օր է: Հնարավոր են խնդիրներ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնց հետ գործնական հետաքրքրություններն են կապում: Ընտանիքում նույնպես ամեն ինչ հարթ չի լինի, սակայն կարող եք հույս ունենալ, որ մտերիմները ներողամիտ կլինեն ձեր թուլությունների հանդեպ:

Խաղաղություն պահպանելու համար պետք է զիջումների գնաք: Սակայն եթե այդ զիջումների շատ մեծ լինեն, շուտով կզղջաք: Փնտրեք ոսկե միջինը: Դա առավել մեծ նշանակություն կունենա, երբ խոսքը բոլորի համար կարևոր գործերի մասին լինի: Հնարավոր է՝ ձեզ միանգամից ճիշտ չհասկանան, բայց դուք կարող եք պաշտպանել ձեր տեսակետը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2116 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6