ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հուլիսի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2174 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաճելի իրադարձություններով հագեցած հետաքրքիր օր է: Կփորձեք ուշադիր դիտել, թե ինչ է տեղի ունենում շուրջը ու ոչինչ աչքաթող չանել: Շատ նոր բաներ իմանալու հնարավորություն կլինի, և ստացված ինֆորմացիան շուտով պետք կգա: Շրջապատողները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին, չեն մերժի ձեր օգնության խնդրանքը: Բայց ամենակարևոր պահերին արժե հույս դնել միայն սեփական ուժերի վրա: Բացի այդ, իրադարձություններն այնքան արագ կզարգանան, որ ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու ժամանակ չեք ունենա:

Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսական ոլորտում, խոշոր դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. այն շուտով պետք է գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հիանալի օր է ձեր կարողությունները ցուցադրելու համար: Ձեր տաղանդներն աննկատ չեն մնա, իսկ հաջողությունները կգրավեն շատերի ուշադրությունը: Հավանական է՝ օրվա վերջին հետաքրքիր առաջարկներ ստանաք, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Հատկապես լավ կտրվեն ստեղծագործ մոտեցում ու իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերը:

Կարող եք վերադառնալ հին նախասիրություններին, որոնք շատ դրական հույզեր կպարգևեն: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Մի կորցրեք հաշտվելու շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործնական ոլորտում կգերակշռի բացասական միտումների ազդեցությունը, այնպես որ՝ զգույշ եղեք: Ցանկալի չէ խոստումներ տալ, կապվել լուրջ պարտավորություններով: Հնարավորինս զգույշ եղեք ֆինանսական հարցերը լուծելիս, հատկապես եթե խոսքը խոշոր գումարի մասին է: Հիմա հակված կլինեք գումարին թեթևամիտ վերաբերվել, գնումներ անել, որոնց համար ավելի ուշ կզղջաք:

Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ էլ չեն լինի: Երբեմն կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, ում հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր գործերի համար հարմար օր է: Կարող եք նոր բան սկսել կամ ավարտել հին նախագծերի վրա տարվող աշխատանքը. երկու դեպքում էլ աստղերը կաջակցեն ձեզ: Հավանական են հետաքրքիր հանդիպումներ, պիտանի ծանոթություններ: Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելն ու ձեզ լավագույն կողմերով դրսևորելը:

Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն ներդաշնակ ու թեթև կդասավորվի, նոր ծանոթների հետ շփումներն էլ ձեզանից մեծ ջանքեր չեն պահանջի: Հնարավոր են հաճելի անակնկալներ: Որոշ Խեցգետիններ սիրային խոստովանություններ կստանան, որոնց համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը կուրախացնի: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, անհանգստանալու պատճառներ էլ չեն լինի: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա կարևոր ինֆորմացիա ստանալ ու կիրառում գտնել նրան: Հնարավոր են հանդիպումներ հին ծանոթների հետ: Նրանք ուրախ կլինեն տեսնել ձեզ, ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն կամ կառաջարկեն: Մի կասկածեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը. աստղերն այսօր ձեզ կողմից կլինեն և դրանից արժե օգտվել:

Հնարավորություն կունենաք հարթել հին տարաձայնությունները, վերջ տալ մտերիմների հետ վեճերին: Որոշ Առյուծներ կվերականգնեն հին կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շփումների համար բարենպաստ օր է: Ցանկացած հանդիպում լավ կանցնի, ձեզ կհաջողվի գտնել զրույցի ճիշտ տոնը, իսկ եթե տարաձայնություններ առաջանանան, զրուցակիցներին արագ կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ: Չեն բացառվում աննշան, բայց ցավալի ֆինանսական կորուստները: Նույնիսկ եթե դրանք ձեր թեթևամտության կամ անուշադրության արդյունքը լինեն, մի մեղադրեք ձեզ. նման բան շատերի հետ է լինում:

Ընթացիկ աշխատանքը սովորականից հեշտ կտրվի: Արագ ճիշտ որոշումներ կընդունեք, ոչ միանշանակ իրավիճակներում էլ սխալներ չեք անի: Զգուշությունը կօգնի շրջանցել թշնամիների լարած թակարդները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շփումների տեսանկյունից բարդ օր է: Ձեզ հաճախ սխալ կհասկանան, և դա կվշտացնի: Նույնիսկ ամենաերկար ու մանրամասն բացատրությունները կարող են անօգուտ լինել, այնպես որ՝ մտածեք՝ արդյոք արժե դրանց վրա ժամանակ վատնել: Կարող եք հաջողության հասնել այն բոլոր գործերում, որոնցով ինքնուրույն կզբաղվեք: Այնտեղ, որտեղ ինչ-որ մեկը կօգնի, խառնաշփոթ կառաջանա, ինչը ձեզ շատ կնյարդայնացնի:

Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք հաջող գործարքներ կնքել, իրեր գնել, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դատարկ բաների համար քիչ անհանգստացեք: Բոլոր տհաճություններին, որոնք այսօր տեղի կունենան, կմիավորի մեկ բան՝ դրանք աննշան կլինեն ու շուտով կմոռացվեն: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր նման չեն լինի ձեր հին ծանոթներին: Ուշադիր եղեք. նման մարդիկ լավ տպավորություն կթողնեն, բայց միշտ չէ, որ անկեղծ կլինեն ու արժանի կլինեն վստահության:

Հետաքրքիր աշխատանքային առաջադրանքներ կունենաք: Դրանց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ապագայի պլանները քննարկելու համար: Չի բացառվում՝ հին գործընկերները գրավիչ առաջարկ անեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Թյուրիմացություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Դրանք առավել հաճախ կառաջանան հենց այն ժամանակ, երբ կուզենաք թուլանալ ու ոչնչի մասին չանհանգստանալ: Կարող են անհանգստացնել մտերիմներին վերաբերող նորությունները: Ավելի ուշ կպարզվի, որ իրականում ամեն ինչ այնքան էլ վատ չէ, ու բոլոր խնդիրները արագ կլուծվենն:

Երեկոյան լավ է չզբաղվել ֆինանսական գործերով. ձեր անուշադրությունը կարող է կորուստների հանգեցնել: Ներդրումների ու գնումների հետ կապված չմտածված որոշումների համար շուտով կզղջաք: Ավելորդ չի լինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնց փորձին վստահում եք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը թեթև, արդյունավետ ու հաճելի կլինի: Հավանական են պիտանի ծանոթություններ: Հաճախ մարդիկ, որոնց կհանդիպեք, կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել կամ կկիսվեն օգտակար ինֆորմացիայով և նույնիսկ չեն էլ կասկածի դրա մասին:

Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի: Ցանկալի չէ ֆինանսական հարցերը քննարկելը. դրանք կոնֆլիկտների հող կհանդիսանան: Համբերատարության կարիք կլինի ավագ հարազատների հետ շփվելիս: Նրանք ձեզ ճիշտ չեն հասկանա, կարող են քննադատել նույնիսկ հաջող որոշումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Նույնիսկ եթե ձեր նոր գաղափարները խիստ ինքնատիպ են ու համարձակ, կգտնվեն մարդիկ, որոնց դրանք դուր կգան: Շատ հեշտությամբ համախոհներ ու օգնականներ կգտնեք, բայց դժվարությամբ կգտնեք մարդկանց, ովքեր ունակ կլինեն ցույց տալ ձեր մտահղացումների թույլ կողմերը: Իսկ հիմա քննադատությունը շատ օգտակար կլիներ: Փորձեք ձեր պլանները հնարավորինս իրատեսորեն գնահատել: Եթե դա ձեզ հաջողվի անել, կխուսափեք լուրջ սխալներից:

Օգտակար կլինի մտերիմների հետ անկեղծ զրուցելը. նրանցից շատ հետաքրքիր ու օգտակար բաներ կիմանաք: Օրվա երկրորդ կեսը խոստանում է ուրախացնել լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք: Այսօրվա իրադարձությունները կարող են շատ դանդաղ զարգանալ, և հազիվ թե կարողանաք հասնել նրան, ինչին ձգտում եք: Հաջողությունը կգա, բայց ավելի ուշ: Ձեր խնդիրն է սպասել նրան՝ սխալներ չանելով ու չքանդելով այն, ինչը մեծ դժվարությամբ եք ստեղծել:

Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, բայց կոնֆլիկտից կհաջողվի խուսափել, քանի որ կլսեք ուրիշի կարծիքը: Պետք չէ քննարկել հեռավոր ապագային վերաբերող պլանները. հենց դրանց պատճառով հաճախ տարաձայնություններ կառաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2174 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7