ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2263 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, բայց դրա համար պետք է ճիշտ գնահատեք մրցակիցներին: Նրանք ավելի ուժեղ ու փորձառու են, քան կարծում եք, այնպես որ՝ թուլանալ չի կարելի: Պատրաստ եղեք հարձակվել ու պաշտպանել ձեր հետաքրքրությունները: Համառությունը կօգնի անհրաժեշտ արդյունքների հասնել համարյա անհույս իրավիճակներում:

Հնարավոր են վեճեր, սուր բանավեճեր: Նույնիսկ մտերիմների հետ երբեմն դժվարությամբ լեզու կգտնեք: Սովորաբար դուք ասում եք այն, ինչ մտածում եք, իսկ շրջապատողներին դա դուր չի գալիս: Բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, օրվա վերջին էլ հարաբերությունները կհարթվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք դրանից արագ գլուխ կհանեք, նույնիսկ բարդ գործերում սխալներ չեք անի: Բայց ձեր հաջողությունները ոչ ոք չի նկատի, իսկ դա շատ վիրավորական կլինի: Բարեբախտաբար, շուտով ձեր ձեռքբերումներն ըստ արժանվույն կգնահատեն: Օրվա երկրորդ կեսին դրանցով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար չի լինի, տարաձայնություններ էլ չեն առաջանա: Հավանական են նվերներ, ուշադրության նշաններ, այդ թվում՝ հաճելի ու լրիվ անսպասելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողության հասնելը հեշտ չի լինի: Չի բացառվում՝ ստիպված լինեք հնարամտություն ցուցաբերել, խորամանկության դիմել: Փորձված մեթոդներն այսօր քիչ արդյունավետ կլինեն: Շփումների մեջ զգուշություն է անհրաժեշտ: Դուք հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, իսկ դրանից կարող են օգտվել մարդիկ, որոնք վաղուց էին ձեզ վնասելու ձև փնտրում: Վստահեք միայն նրանց, ում լավ եք ճանաչում:

Մտերիմների հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Նրանք ձեզ չափազանց հաճախ կհիշեցնեն հին սխալների մասին: Դուք վաղուց եք մտածել՝ ինչպես կարելի է ուղղել դրանք. հիմա վճռական գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Դուք ոչ միայն հիանալի գլուխ կհանեք բարդ խնդիրներից, այլ նաև ուրիշներին կօգնեք: Երբեմն հենց ձեր միջամտության շնորհիվ կհաջողվի վերականգնել արդարությունը կամ այնպիսի իրավիճակներ թույլ չտալ, որոնցում շատերը կտուժեին:

Հնարավոր են հաճելի նորություններ ու հետաքրքիր առաջարկներ: Որոշ Խեցգետիններ արժեքավոր ու պիտանի նվերներ կստանան: Հաճելի տպավորություն կթողնեն աշխարհիկ միջոցառումները: Կարող եք ուղևորությունների մեկնել. դրանք վառ տպավորություններ կթողնեն ու երկար կհիշվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Տեղում հանգիստ նստել չի ստացվի: Դուք էներգիայի ներհոսք կզգաք ու կհասկանաք՝ ինչ կարևոր է այն խաղաղ հունի մեջ դնելը: Կարող եք ստանձնել լրիվ նոր գործերը, ինչպես նաև օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շփման մեջ զգուշություն է անհրաժեշտ: Աշխատեք ավելորդ բաներ չխոսել. ձեր խոսքերը կարող են սխալ հասկանալ, չեն բացառվում վեճերը:

Ակտիվ հանգիստը կլավացնի և՛ ինքնազգացողությունը, և՛ տրամադրությունը: Դա վերաբերում է նաև ուղևորություններին: Պարտադի չէ՝ հեռու տեղեր մեկնեք: Բավական է միայն պայմանների փոփոխությունը, և ձեզ ավելի լավ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է, որը շատ հետաքրքիր բաներ է խոստանում: Այն հրաշալի է նոր բան անելու համար: Կարող եք խախտել համընդհանուր կանոնները, դուրս գալ ավանդույթների շրջանակներից. այդ ամենը օգուտ կտա: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն հին գաղափարները, որոնք նախկինում չափազանց ռիսկային էին թվում:

Ձեր պլաններով կհետաքրքրվեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Կկարողանաք պայմանավորվել շահավետ համագործակցության ու համատեղ գործողությունների մասին: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հաջող օր է: Եթե համառություն ցուցաբերեք, կարող եք հասնել ամենին, ինչին կուզենաք և նույնիսկ ավելին: Կարող եք ստանձնել նոր գործերը, ինչպես նաև համախոհներ փնտրել: Եթե իսկապես տարված եք նրանով, ինչով զբաղվում եք, օգնել ցանկացողներ կգտնվեն: Համատեղ գործողությունները կօգնեն երկար ընկերության սկիզբ դնել:

Օրը հարմար է տնային գործերի, կահույք ու կենցաղային տեխնիկա գնելու, վերանորոգում կամ տեղափոխություն պլանավորելու համար: Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերի համար ուրախ կլինեք, իսկ նրանք դատարկ ձեռքով չեն գա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Տրամադրվեք վճռական գործողությունների, քանի որ դրանք հաջողության կտանեն: Կարող եք ոչ ստանդարտ, նոր, ինքնատիպ բան փորձել: Նման բաները ձեզ մոտ լավ կստացվեն: Հնարավոր է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ, մասնագիտական դիրքերն ամրապնդելու, թշնամիներին զինաթափելու շանս կընձեռվի: Ձեր անսովոր բառերն ու արարքները հաճախ հաճելի կերպով կզարմացնեն շրջապատողներին ու երկար կհիշվեն:

Կհաջողվի լուծել ֆինանսական հարցերը, իսկ գործարքները նշանակալի եկամուտ կբերեն: Գործնական հոտառությունը չի հիասթափեցնի նույնիսկ այն Կարիճներին, ովքեր նախկինում կոմերցիոն գործունեության տաղանդներ չեն ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դժվարություններ ու խնդիրներ հնարավոր են, և դրանք հաղթահարել կօգնի ինտուիցիան: Սակայն հաջողությունը թեթև չի լինի կյանքի և ոչ մի բնագավառում: Տրամադրվեք, որ ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, նպատակին հասնելու համար մի քանի փորձ ձեռնարկել:

Հաճախ կարևոր արարքներ կգործեք հույզերի ազդեցության տակ: Այդպիսի գործողությունների արդյունքն այնպիսին չի լինի, ինչպիսին ակնկալում էիք: Երբեմն շատ օգտակար կլինի կանգ առնելը՝ իրավիճակը գնահատելու ու մտածելու համար, թե ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը նշանակալի դրական փոփոխութունների սկիզբ կդնի: Դիտողունակությունն ու մանրուքներին ուշադրությունը կօգնեն խուսափել սխալներից: Ցանկացած ոչ միանշանակ իրավիճակում վարքի ճիշտ ձև կընտրեք, կգտնեք նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Լավ է ժամանակն անցկացնեք միայնության մեջ և այնքան էլ կարևոր չէ, թե ինչով կզբաղվեք՝ կաշխատեք, կմտորեք, թե պարզապես կհանգստանաք:

Օրը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք կմտապահեք ամենն, ինչ կարող է կարևոր լինել, կփորձեք հաշվի առնել ուրիշի փորձը: Որոշ Այծեղջյուրներ հենց այսօր կհասկանան, թե ինչով են ուզում զաղվել հետագայում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաճելի հանդիպումներ ու նոր ծանոթություններ է խոստանում: Այն հարմար է ձեզանից տարբերվող մարդկանց հետ շփվելու համար: Դուք միշտ չէ, որ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, բայց մեծ մասամբ նրանց հետ ընդհանուր լեզու կգտնեք ու կկարողանաք փոխհամաձայնության հասնել:

Խուսափեք մրցակցությունից ու բաց կոնֆլիկտներից: Հիշեք, որ հազիվ թե կարողանաք ձեր ճշմարտացիությունը խոսքերով ապացուցել, իսկ ահա ժամանակը ցույց կտա, որ չեք սխալվել: Ցանկալի չէ մտերիմների հետ ֆինանսական հարցերը քննարկելը: Հենց դրանց պատճառով հաճախ տարաձայնություններ կառաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեր որոշումներն ու արարքներն իրենց հետ նշանակալի փոփոխություններ կբերեն: Դուք կսկսեք կյանքի կոչել հին երազանքները, կանեք ամեն հնարավորը միապաղաղության թակարդից դուրս գալու համար: Ցանկալի չէ կապվեք պարտավորություններով, խոստումներ տաք, որոնք կատարելը դժվար կլինի: Հիմա վստահ կլինեք ձեր ուժերին, բայց պայմանները լավագույն ձևով չեն դասավորվի:

Ինչպիսին էլ լինեն ձեր պլանները, կարևոր կլինի գործողություններում ազատությունը պահպանելը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով: Այդ հատվածում հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2263 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3