ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3021 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Գործեր շատ կլինեն, և դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի: Բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի, իսկ խոչընդոտները չեն կանգնեցնի: Նույնիսկ եթե պայմանները լավագույն ձևով չդասավորվեն, հաջողության կհասնեք: Չի բացառվում՝ կարողանաք համոզիչ հաղթանակ տանել հին մրցակիցների հանդեպ:

Շատ կօգնի անձնական հմայքը, որի շնորհիվ ցանկացած հանդիպում արդյունավետ ու հաճելի կանցնի: Հնարավոր են սիրային տարվածություններ, ծանոթություններ, որոնք լուրջ հարաբերությունների սկիզբ կդնեն: Ինտուիցիան ու մարդկանցից գլուխ հանելու ունակությունն այսօր հուսախաբ չեն անի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա առաջին կեսն արժե օգտագործել ստեղծագործ խնդիրները լուծելու համար: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Նպատակասլացությունն ու ինքնավստահությունը կօգնեն ձեզ անհաղթ զգալ: Եթե ինչ-որ մեկը փորձի լրջորեն դիմադրություն ցույց տալ ձեզ, շատ շուտով կզղջա դրա համար:

Բայց դուք արագ կկորցնեք ձեր էներգիան, և արդեն օրվա կեսին լրիվ ուժասպառ կլինեք: Լավ է այդ հատվածի համար ոչ մի հոգնեցուցիչ բան չպլանավորեք: Տանը հաճելի ժամանակ անցկացնելու, լավ հանգստանալու հնարավորություն կունենաք: Արդյունավետ կլինեն բուժիչ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք: Օրվա սկիզբը կարող է լարված լինել: Ամեն անգամ չի հաջողվի արագ հասկանալ, թե ինչն է կարևոր, իսկ ինչը՝ երկրորդական: Հնարավոր են կոնֆլիկտներ, վեճեր: Դուք անհրաժեշտ չեք համարի զսպել ձեր հույզերը, իսկ դա չի նպաստի շրջապատողների հետ հարաբերություններին: Տաք գլխով ասված խոսքերի համար հաճախ զղջալու եք:

Օրվա երկրորդ կեսը ավելի թեթև ու հաճելի կլինի: Այդ հատվածում կարող եք նպատակին գնալ ուղիղ ու կարճ ճանապարհով, խորամանկելու կարիք էլ չի լինի: Հաճախ մտածածն իրագործելու համար նվազագույն ջանքերն էլ բավական կլինեն: Ձեր շատ գաղափարներ դուր կգան շրջապատողներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է: Դուք շատ լավ բաներ կանեք ձեզ համար թանկ մարդկանց ու նաև նրանց համար, ում առաջին անգամ եք տեսնում: Ձեր արարքներն աննկատ չեն մնա, կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան աջակցել ձեզ: Հավանական են հանդիպումներ, որոնք երկարատև ընկերության ու արդյունավետ համագործակցության սկիզբ կդնեն:

Լավ կանցնեն գործնական ուղևորությունները: Ճանապարհին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, չեն բացառվում ռոմանտիկ տարվածությունները: Այսօր սկսվող ցանկացած հարաբերություն արագ կզարգանա, և դա ձեզ դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է աշխատանքի ու կարևոր գործերի համար: Կարող եք գործարքներ կնքել, կարևոր գործնական բանակցություններ վարել: Նոր նպատակներ ու կողմնորոշիչներ կհայտնվեն, նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ նվիրական ցանկությունների իրագործմանը քիչ ժամանակ է մնացել:

Հնարավոր են ռոմանտիկ արկածներ: Լուրջ սիրային հարաբերությունների սկիզբը քիչ հավանական է, և առաջին հերթին նրա համար, որ ինքներդ թեթևամտորեն տրամադրված կլինեք: Բացի այդ, ինտուիցիան հուսախաբ կանի, համակրանքով կլցվեք մեկի հանդեպ, ով դրան արժանի չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է աշխատանքը կամ գործունեության բնույթը փոխելու հետ կապված կարևոր հարցերը քննարկելու համար: Հաջողությունը կուղեկցի շփումների հետ կապված ամեն ինչում: Երբեմն հաջողակ կլինեք ու հրաշալի առաջարկներ կստանաք նրա շնորհիվ, որ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները կարող են սիրային բնույթ ստանալ:

Դժվար կլինի աննշան, միապաղաղ գործերի վրա կենտրոնանալը: Դրանցով զբաղվելիս անընդհատ կշեղվեք, իսկ դա սխալների կհանգեցնի: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով ժամանակին մատնացույց կանի դրանք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հրաշալի օր է: Դուք կարող եք անել այն, ինչ լրջորեն չէիք էլ պլանավորել: Շատ խնդիրներ ավելի արագ կլուծվեն, քան կարող էիք ենթադրել, հաճախ հաջողակ կլինեք: Մի վախեցեք անսովոր նախագծեր ստանձնել: Շրջապատողները կզարմանան ձեր ընտրության վրա, բայց չեն մերժի օգնել, եթե դրա կարիքն ունենաք:

Ժամանակ կմնա նաև տնային գործերով զբաղվելու, հարազատներին օգնելու, ինչպես նաև նրանց հետ ապագայի պլանները քննարկելու համար: Կարող եք շոշափել նաև բարդ, տհաճ հարցերը: Շանս կա լուծում գտնեք, որը բոլորին կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի օր է ցանկացած հարց քննարկելու համար, որի պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Այսօր դուք շփվող ու ուշադիր կլինեք, արագ կկռահեք դիմացինի ցանկություններն ու իրական մտադրությունները: Կարող եք վերջ տալ հին կոնֆլիկտներին ու վերականգնել նախկին կապերը:

Լավ կանցնեն ուղևորությունները, հատկապես՝ սիրային ուղևորությունները: Ընդհանրապես ռոմանտիկ հարաբերությունների համար բարենպաստ օր է: Դուք կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը, նա էլ կփորձի նույնկերպ պատասխանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատանքի տեսանկյունից բարդ օր է: Խնդիրներ առաջ կգան, որոնք լուծել միայն դուք կկարողանաք: Ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների արարքների համար պատասխանատվությունը, ուղղել նրանց սխալները: Այդ ամենը հոգնեցուցիչ կլինի:

Հնարավորություն կունենաք վերականգնել այն հարաբերությունները, որոնց ավարտի համար ցավում էիք: Դուք լավ կհասկանաք և՛ ձեզ, և՛ շրջապատողներին, այնպես որ՝ շփման մեջ սխալներ չեք անի, հեշտությամբ մոտեցում կգտնեք նաև անծանոթ մարդկանց: Օրվա երկրորդ կեսին մտերիմների հետ կարևոր հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրն անակնկալներով լի կլինի: Պլանները ստիպված եք լինելու փոխել: Հազիվ թե կարողանաք ձեր մտահղացումները նախնական տեսքով կյանքի կոչել: Բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի, և շուտով համախոհներ կհայտնվեն, որոնց միջամտության շնորհիվ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել ոչ միայն գիտելիքներ, այլ նաև երևակայություն, ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում:

Ընկերական հանդիպումները բացառապես դրական հույզեր կպարգևեն, իսկ ահա սիրային ժամադրությունները կարող են հիասթափեցնել, եթե չափազանց մեծ ակնկալիքներ ունենաք: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հագեցած օր է: Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի չափազանց շատ անսպասելի իրադարձություններ կլինեն: Երբեմն դրանց պատճառով ստիպված եք լինելու փոխել պլանները, իսկ նման պահերին կկորցնեք հավասարակշռությունը: Կուրախացնեն օրվա կեսին ստացած նորությունները: Այդ հատվածում չեն բացառվում հետաքրքիր գործնական առաջարկները:

Հնարավոր է սիրային խոստովանություն: Անձնական կյանքում դրական փոփոխությունների հավանականությունը մեծ է: Ձեզ կհաջողվի գլուխ հանել սեփական զգացմունքներից, մյուսներին էլ՝ ճիշտ հասկանալ: Շատ տարաձայնություններ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Իրադարձությունների բարենպաստ ընթացքը կօգնի իրագործել հին պլանները, որոնց բացի ձեզանից ոչ ոք չէր հավատում: Մասնագիտական ոլորտում կգերակշռեն դրական միտումները: Դուք հնարավորություն կունենաք ամրապնդել դիրքերը, միանալ հետաքրքիր նախագծերի վրա տարվող աշխատանքին, շահել ազդեցիկ անձանց համակրանքը: Հաճախ գործերում կօգնի հմայքը, բայց դուք կփորձեք չչարաշահել այն:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3021 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/7