ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ հոկտեմբերի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2485 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար: Հեշտությամբ կկենտրոնանաք. շրջապատողները ձեզ չեն շեղի, կարող եք առավելագույն ուշադրություն դարձնել նրան, ինչը կարևոր եք համարում: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Օրվա առաջին կեսին ստացած առաջարկները կարող եք առանց երկար մտածելու ընդունել, իսկ մնացածների մասին փորձեք ավելի շատ բան իմանալ. չի բացառվում՝ դրանցում մութ կողմեր լինեն:

Մտերիմները կարող են հիշեցնել հին խնդիրների, վաղուց գործած սխալների մասին: Դա այնքան էլ հաճելի չի լինի, բայց դուք հարաբերությունները չփչացնելու համար կձևացնեք, որ ամեն ինչ կարգին է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ հանգիստ օր է: Այն գլխապտույտ հաղթանակներ չի խոստանում, բայց հնարավորություն կտա հաջողությամբ ավարտին հասցնել այն, ինչ ավելի վաղ եք սկսել, վերջացնել գործերը, որոնց մեծ ուժեր եք տվել: Ապագայի պլաններում որոշակիություն կհայտնվի: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի կամ ձեզ համար կարևոր մարդկանց հետ:

Աշխատանքի մեջ հաջողությունների կհասնեն այն Ցուլերը, ովքեր համառ ու ուշադիր կլինեն, հաջողակ լինելու հետ հույսեր չեն կապի այնտեղ, որտեղ պետք է ջանքեր գործադրել: Գործերին լուրջ մոտեցումը թույլ կտա առաջ անցնել մրցակիցներից, որոնք ավելի թեթևամիտ տրամադրված կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատեք ռիսկի չդիմել. դա հիմա տեղին չէ: Գործերում ու որոշումներում զգույշ կլինեք, իսկ դա թույլ կտա խուսափել ապագայի շատ տհաճ պահերից: Առավոտյան հնարավոր են թյուրիմացություններ աշխատանքի մեջ, տարաձայնություններ այն մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր հետաքրքրություններն են կապում: Ամեն ինչից պետք է հանգիստ ու անշտապ գլուխ հանեք. ավելորդ հույզերը միայն կբարդացնեն իրավիճակը:

Երեկոն կարող է ուրախացնել լավ նորություններով: Այդ հատվածը հարմար է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք տպավորություն թողնել: Բավական է միայն ձեզ բնական պահեք ու դուր կգաք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շատ բարենպաստ օր է: Կարող եք օգտվել պահից կարևոր խնդիրը լուծելու կամ հեռանկարային, բայց բարդ նախագիծը ստանձնելու համար: Հաջողությունը կժպտա նրանց, ովքեր չեն վախենա բարդ գործերից, խոչընդոտների առաջ էլ չեն ընկրկի: Երբեմն ձեզ կօգնեն նրանք, որոնցից նման բան չէիք սպասում:

Համառությունը, որը կցուցաբերեք, շատ դուր կգա շրջապատողներին: Շատերը կուզենան ձեզ հետ գործ ունենալ, դուք հուսալի համախոհներ կգտնեք: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ընկերական, ոչ ֆորմալ բնույթ կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածում կարող եք աշխատանքի ու կարևոր գործերի մեջ մեծ հաջողությունների հասնել, բայց միայն այն դեպքում, եթե ինքնուրույն գործեք ու ուրիշների վրա լուրջ հարցերում հույս չդնեք: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը: Դրանց շնորհիվ բարդ պահերին սխալներ չեք անի:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի: Այն նույնքան արդյունավետ չի լինի, սակայն լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու ու նոր հերոսությունների պատրաստվելու շանս կտա: Կկարողանաք օգտակար ինֆորմացիա ստանալ, բայց այն միանգամից ըստ արժանվույն չեք գնահատի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը վատ չի դասավորվի, եթե մանրուքներից չկառչեք, ձեզանից ու մյուսներից անհնարինը չակնկալեք: Այո, ստիպված եք լինելու բավարարվել համեստ թվացող հաջողություններով: Ավելի ուշ պարզ կդառնա, որ այնքան էլ քիչ բան չեք արել, բացի այդ, կարողացել եք խուսափել սխալներից, որոնք, հնարավոր է, տհաճ հետևանքներ ունենային:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հին ծանոթների հետ հանդիպումներով: Շատ բաների մասին զրուցելու ու ձեզ վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու հնարավորություն կունենաք: Հավանական են անսպասելի հրավերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ մի տեղ մի շտապեք: Հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր հետևողական կգործեն ու չեն փորձի անել անհնարինը: Շրջապատողները հաճախ օգնություն կառաջարկեն, բայց դրանից ամեն անգամ օգտվել չարժե: Չի բացառվում՝ ամենահասարակ ծառայությունները ձեզ վրա շատ թանկ արժենան: Լսեք ինտուիցիայի ձայնին. այն կհուշի, թե ում կարելի է վստահել:

Չի բացառվում՝ ստիպված լինեք հիշել հին խնդիրների մասին: Այս անգամ կկարողանաք լուծում գտնել, քանի որ պատրանքներ չեք կառուցի: Հին ծանոթները լավ խորհուրդներ կտան. արժե հետևել դրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հուզվել պետք չէ: Օրը կարող է տհաճություններ բերել, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան: Պետք չէ անկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ, նրանց հետ կիսվել ձեր խնդիրներով ու օգնություն ակնկալել: Ձեզ ամենայն հավանականությամբ կաջակցեն մտերիմները, և դա էլ բավական կլինի իրավիճակից գլուխ հանելու համար:

Գումարին վերաբերող ցանկացած որոշում պետք է ընդունել օրվա երկրորդ կեսին: Հենց այդ հատվածում ձեր ինտուիցիան սուր կլինի, ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ վատ խորհուրդներով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հանգիստ ու բարենպաստ օր է: Շատ գործերում հաջողության կհասնեք միայն նրա շնորհիվ, որ հաստատակամ կլինեք, խոչընդոտի հանդիպելիս սկսածը կիսատ չեք թողնի: Փոքրիկ թյուրիմացություններ հնարավոր են, բայց դուք կհասկանաք՝ ոչ մի լուրջ բան չի կատարվում, բոլոր սխալները հնարավոր է արագ ուղղել:

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Դրանք շատ տեղին կլինեն, ստացված գումարը անտեղի չեք ծախսի: Երեկոյան կարող եք ապագայի պլաններ կառուցել ու քննարկել դրանք մտերիմների հետ: Ամենայն հավանականությամբ ձեզ աջակցություն կցուցաբերեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ, բայց արդյունավետ օր է: Ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն առօրյա գործերով: Պարզ կդառնա, որ եկել է նորը ստանձնելու ժամանակը, և դուք ուրախ կլինեք փորձել ձեր ուժերը: Երբեմն կօգնեն հին ծանոթները, բայց ավելի հաճախ իրավիճակներ կլինեն, որոնց ժամանակ կարող եք հույս դնել միայն ինքներդ ձեզ վրա:

Օրվա երկրորդ կեսը կարևոր ինֆորմացիա կբերի: Այդ հատվածում կարևոր է ուշադիր լինել, թե ինչ են խոսում մյուսները: Լսեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար հիմար բաներ են ասում. կպարզվի, որ հենց այդ մարդկանցից կարող եք ինչ-որ հետաքրքիր բան իմանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Այն հնարավորություն կտա շատ օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար, այնպես որ՝ բաց մի թողեք այն: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանք թույլ կտան ամրապնդել մասնագիտական դիրքերը, զինաթափել մրցակիցներին, ջրի երես հանել գաղտնի թշնամիներին:

Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը, այդ թվում նրանք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: Հիմա կարող եք լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Բուժիչ պրոցեդուրաներ անցկացրեք. դրանք արդյունավետ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Առավոտն ապրումներով ու հուզումներով լի կլինի: Ցանկացած տհաճություն սրտին մոտ կընդունեք, իսկ նույնիսկ աննշան խնդրի բախվելիս կսկսեք իսկական աղետ սպասել: Բայց իրականում լուրջ դժվարություններ չեն առաջանա: Մի քանի ժամ հետո հուզական դաշտը կկայունանա, կզբաղվեք հետաքրքիր գործերով ու իսկապես կտարվեք բարդ խնդիրը լուծելով:

Խուսափեք գերհոգնածությունից: Այսօր այն ինքնազգացողության վատացման ու քրոնիկ հիվանդության սրացման պատճառ կդառնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2485 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7