Աստղագուշակ․ դեկտեմբերի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1854 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին սեփական ուժերն ու ստեղծված իրավիճակը գնահատելը դժվար կլինի: Շատ Խոյեր հակված կլինեն չհիմնավորված լավատեսության ու հաջողության վրա հույս կդնեն այնտեղ, որտեղ արժեր ավելի պատասխանատու լինել: Լրջորեն տրամադրվեք ու հրաշալի արդյունքների կհասնեք, գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի, թույլ կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը, պատասխաններ ստանալ կարևոր հարցերին: Մտերիմները կուրախացնեն հաճելի անակնկալներով ու լավ նորություններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Թեթև ու բարենպաստ օր է, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Հաճախ բավական կլինի միայն նպատակ դնեք ու միանգամից պարզ կդառնա, թե ինչպես կարող եք հասնել նրան: Շատ Ցուլեր նոր համախոհներ կգտնեն, որոնց թվում կլինեն ուժեղ ու ազդեցիկ մարդիկ: Հիմա սկսվող գործնական հարաբերությունները շուտով ընկերական բնույթ կստանան: Չեն բացառվում հաջող գործարքները, շահավետ գնումները: Հարմար օր է կենցաղային խնդիրները լուծելու համար: Ձեզ կհաջողվի խուսափել ավելորդ հոգսերից ու հուզումներից, արագ գտնել մարդկանց, ովքեր կարող են օգնել ու գնել անհրաժեշտ ամեն բան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա, նույնիսկ դրանք պարզապես ստանձնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Դուք ուշադրություն պահանջող հարցերի լուծմամբ զբաղվելու փոխարեն հաճախ կճախրեք ամպերում, կերազեք: Շատ մեծ կլինի ցանկալին իրականության տեղ ընդունելու գայթակղությունը, բայց առողջ բանականությունը կհուշի, որ իրատես լինելն ավելի օգտակար է: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այսօր ձեր վստահությունը կփորձեն շահել մարդիկ, որոնց վրա չարժե հույս դնել: Չեն բացառվում ֆինանսական խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարդ օր է: Լուրջ կորուստներից կարող եք խուսափել, բայց դուք կնյարդայնանաք միայն նրա համար, որ ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանա: Բացի այդ, լարված կլինեն այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Փոխադարձ դժգոհությունները կաճեն, անտեղի կհիշվեն հին վիրավորանքները: Դուք գիտեք, որ կարող եք հարթել սուր անկյունները, բայց չեք ուզենա դա անել: Օրը հրաշալի է մանրուքներին ուշադրություն պահանջող կարևոր գործով ինքնուրույն զբաղվելու համար: Երբ ձեզ չեն շեղում, դուք հիանալի արդյունքների եք հասնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Վատ օր չէ, որն իսկապես բարենպաստ կլինի, եթե վճռական տրամադրվեք ու փորձեք կյանքի կոչել ամենահամարձակ ծրագրերը: Համառությունն ու նպատակասլացությունը հիմա շատ կարևոր կլինեն: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք կկարողանաք հաղթահարել դրանք, եթե կենտրոնանաք ու ջանքեր գործադրեք: Մի հրաժարվեք օգնությունից, որն ամենայն հավանականությամբ կառաջարկեն: Այսօր կարող եք համախոհներ գտնել, որոնք ձեզ հետ երկար կմնան ու կօգնեն հասնել շատ կարևոր մասնագիտական կամ անձնական նպատակներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բավական անհաջող կսկսվի: Անսպասելի խնդիրներ կծագեն, չեն բացառվում ձգձգումները գործերում: Բոլոր դժվարություններից գլուխ հանել հնարավոր է, բայց դրա համար համբերատարություն ու ինքնատիրապետում է անհրաժեշտ: Չի բացառվում՝ ստիպված լինեք մի քանի անգամ վերադառնալ միևնույն խնդիրներին, մինչև կհաջողվի լուծել դրանք: Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք կշռադատված որոշումներ ընդունել: Կարևոր է շրջապատողների կարծիքով չղեկավարվել, երբ խոսք գնա ձեզ համար կարևոր բանի մասին: Վտանգ կա՝ կրկնեք ուրիշների սխալները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգիստ ու անօգուտ օր է: Հատկապես շատ ժամանակ զուր կծախսվի օրվա առաջին կեսին, երբ ստիպված լինեք երկար զրույցներ վարել, քննարկել այն, ինչ ձեզ հետաքրքիր չէ, գործ ունենալ մարդկանց հետ, որոնցից կուզենայիք հեռու մնալ: Կարող եք հասնել դրված նպատակներին, բայց դրա համար համբերատարության կարիք կլինի: Առաջին անգամից ոչ մի բան չի ստացվի, պատրաստ եղեք մի քանի փորձ ձեռնարկել: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինի: Նրանք ձեզ տհաճ նկատողություններ կանեն ու կքննադատեն: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է: Դուք կզգաք աստղերի աջակցությունը ու համարձակ կստանձնեք նույնիսկ բարդ գործերը: Դրանցում կարող եք հաջողության հասնել, բայց դրա համար պետք է լուրջ տրամադրվեք: Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ունակ եք ժամանակին ուշադրություն դարձնել փոքրիկ, բայց կարևոր մասերին: Հավանական են օգտակար ծանոթություններ: Շատ Կարիճներ կհանդիպեն մարդկանց, ովքեր կհետաքրքրվեն նրանց գաղափարներով: Հարմար օր է համախոհների հետ միասին նոր բան ստանձնելու համար: Նույնիսկ եթե սկզբում դժվարություններ ծագեն, չեք հուսահատվի, անպայման սկսածն ավարտին կհասցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ, բայց հետաքրքիր ու արդյունավետ օր է: Ձեզ չեն վախեցնի երբեմն-երբեմն ծագող դժվարությունները: Հակառակը՝ եթե ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, ոգևորությամբ կսկսեք հաղթահարել դրանք: Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք հին ծանոթների աջակցության շնորհիվ: Հնարավոր են կարևոր հանդիպումներ, զրույցներ, որոնցից շատ նոր բաներ կիմանաք: Նույնիսկ լրիվ պատահական ստացված ինֆորմացիան օգտակար կլինի: Չեն բացառվոմ դրամական մուտքերը: Դուք հաջողությամբ կտնօրինեք ստացված գումարը, այն դատարկ բաների վրա չեք վատնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ամենահեշտ օրը չէ: Սովորականից հաճախ խնդիրներ ու թյուրիմացություններ կառաջանան, հավանական են ձգձգումներ գործերում: Դուք կփորձեք պայքարել բացասական միտումների դեմ, երբեմն կհաջողվի հաղթել դրանց: Բայց դա լուրջ ջանքեր կպահանջի: Արդեն օրվա կեսին կզգաք, որ հանգստի կարիք ունեք: Օրվա երկրորդ կեսին կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը: Բոլորի հետ չէ, որ կկարողանաք լեզու գտնել: Խուսափեք այն մարդկանց հետ կապերից, ովքեր սիրում են ձեզ պրովոկացիայի ենթարկել ու հաճախ հանում են հավասարակշռությունից: Նման անձանց հետ նույնիսկ ամենակարճ զրույցը կհոգնեցնի ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շատ բան լավ կստացվի: Սակայն իսկապես կարևոր բան ստանձնելուց առաջ պետք է ճիշտ գնահատեք ձեր ուժերը: Այսօր շատ Ջրհոսներ հակված կլինեն անհիմն լավատեսության: Ավելի ուշ դա լուրջ խնդիրների կհանգեցնի: Ցանկալի չէ գումարին վերաբերող կարևոր որոշումներ ընդունելը: Ինչքան մեծ լինի գումարը, այնքան մեծ կլինի սխալվելու հավանականությունը: Դուք հրաշալի գլուխ կհանեք երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերից: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք արժանի կլինեն, որպեսզի անհապաղ անցնեք դրանց իրագործմանը: Համախոհներ ու օգնել ցանկացողներ անպայման կգտնվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը վատը չէ, բայց այն զգուշություն կպահանջի: Եզրակացությունների հարցում մի շտապեք, ուշադիր եղեք, եթե ինչ-որ կարևոր բանով եք զբաղված: Լսեք հին ծանոթների խորհուրդները: Օտար փորձի շնորհիվ շատ Ձկներ կկարողանան խուսափել սեփական սխալներից: Կհաջողվի ավարտին հասցնել հին գործերը: Օրվա երկրորդ կեսին պետք է կենտրոնանաք ընտանեկան գործերի վրա: Չի բացառվում, որ մտերիմները ձեր օգնության կարիքն ունենան: Ոչ միայն շրջապատողների, այլ նաև ձեզ համար օգտակար բան անելու հնարավորություն կընձեռվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|