Աստղագուշակ․ դեկտեմբերի 30
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն թեթև ու հաճելի կանցնի: Տանը հոգսեր սովորականից շատ կլինեն: Մտերիմներն ուշադրության կարիք կզգան, դուք կգտնեք նրանց ուրախացնելու ձևը: Կարող եք ուղևորություններ ծրագրել, գնել ամենն, ինչ կարող է պետք գալ ճանապարհին:
Չեն բացառվում անսպասելի այցերը: Հյուրերի հետ շփումները կոգեշնչեն, բացի այդ, նրանք լավ նորություններով ու հետաքրքիր առաջարկներով կգան: Հավանական են անսպասելի ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն ընտանիքի անդամների աճող պահանջմունքների կամ մտերիմների ցանկությունների հետ, որոնք կուզենաք ամեն գնով իրագործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բազում հետաքրքիր զրույցներ ու հաճելի հանդիպումներ կբերի: Կարող եք հյուր գնալ ու ընկերներին հրավիրել ձեր տուն. երկու դեպքում էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հին ծանոթները կուրախացնեն լավ նորություններով: Չեն բացառվում ռոմանտիկ անակնկալները: Շատ Ցուլեր որոշակիություն կմտցնեն ապագայի ծրագրերում, կհասկանան՝ ուր է պետք շարժվել:
Կյանքը կհեշտանա, և դա ձեզ կուրախացնի: Մտերիմները ձեզանից լավատեսությամբ կվարակվեն, հրաժեշտ կտան կասկածներին ու տագնապներին, հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին: Օրը հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու ու դրանք համախոհների հետ քննարկելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հաջող ու արդյունավետ օր է: Դուք հրաշալի գլուխ կհանեք նույնիսկ այն գործերից, որոնք նախկինում չէիք համարձակվում ստանձնել: Հաճույքով կօգնեն հին ու նոր ծանոթները, հնարավոր է երկարաժամկետ համագործակցության սկիզբ: Դուք կհետաքրքրվեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչով, շատ կարևոր բաներ կիմանաք: Որոշ Երկվորյակներ պետք է արագ անսպասելի ուղևորությունների մեկնեն, մյուսներին էլ տանը հաճելի անակնկալներ են սպասվում:
Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կհասկանան, թե ինչի կարիքն ունեն կյանքում ու կմտածեն, թե ինչպես կարելի է հասնել դրան: Լսեք ինտուիցիայի ձայնին և այն կհուշի՝ ինչպես վարվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Առանձնապես հուզվելու կարիք չկա, օրը հաջող կդասավորվի, կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք լավ գլուխ կհանեք և՛ ընթացիկ գործերից, և՛ նորերից: Օրը նոր գաղափարներ կբերի ու հարմար է ապագայի մասին երազելու համար: Կարող եք ոչ միայն տրվել երևակայությանը, այլ նաև իրատեսական ծրագրեր կառուցել:
Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումներն ու ընտանեկան միջոցառումները: Եկել է ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու համար բարենպաստ ժամանակը: Դուք կարող եք լրիվ անկեղծ լինել այն մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարենպաստ, բայց անակնկալներով լի օր է: Պատրաստ եղեք, որ բացարձակապես ամեն ինչ ծրագրի համաձայն չի ընթանալու: Սա հենց այն պահն է, երբ կարևոր կլինի ճկուն լինելն ու իրավիճակի մեջ արագ կողմնորոշվելը: Մի փորձեք ամեն գնով ծրագրվածի համաձայն գործել: Հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ:
Շատ Առյուծներ մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենան: Հաճախ մի քանի րոպեն ու մի քանի բառն էլ բավական կլինեն ձեզ համար թանկ մարդու նվիրական ցանկությունների մասին կռահելու համար: Կարող եք նվերներ գնել: Այստեղ ընտրության հարցում չեք սխալվի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրն անհանգիստ կսկսվի: Մի քանի ժամվա ընթացքում պետք է շատ բաներ անեք: Դուք կկասկածեք, որ ամեն ինչ կհասցնեք, բայց, միևնույն է, կգործեք: Անհրաժեշտ արդյունքների հասնել կհաջողվի, չնայած՝ ոչ միանգամից: Բայց դա ջանքեր կպահանջի, և արդեն օրվա կեսին արժե հանգստի համար փոքրիկ դադար վերցնել:
Հետո կգա գործնական ու անձնական հանդիպումների համար հարմար ժամանակը: Ձեզ հետաքրքիր ու օգտակար զրույցներ են սպասվում: Հնարավորություն կունենաք քննարկել և՛ անձնական գործերը, և՛ աշխատանքային հարցերը: Չի բացառվում՝ մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Թեթև ու հետաքրքիր օր է: Այն չի կարելի շատ արդյունավետ համարել, քանի որ կնախընտրեք ճախրել ամպերում ու երազել, այլ ոչ թե գործել: Բայց հոգ չէ. դուք ոչինչ աչքաթող չեք անի, իսկ ավելի ուշ անպայման կգտնեք մտածածը կյանքի կոչելու ձևը: Հնարավոր են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:
Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը: Բաց մի թողեք այն: Վատ մի զգացեք ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, որոնց արդեն հասցրել եք կարոտել: Մտածեք, թե ինչով կարող եք ուրախացնել նրանց: Ձեզ կհաջողվի ուղղել ավելի վաղ գործած սխալները, վարքի ճիշտ ձև ընտրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը հարմար չէ կարևոր գործեր ստանձնելու համար: Այստեղ հնարավոր են ձգձգումներ ու թյուրիմացություններ, որոնց պատճառով առաջին հաջողություններին հասնելը դժվար կլինի: Փոխարենը դուք հրաշալի գլուխ կհանեք ընթացիկ խնդիրներից ու ոգևորությամբ ծրագրեր կկառուցեք: Նպատակների մասին մտքերը շատ կոգևորեն ձեզ:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ձեր գաղափարները քննարկել այն մարդկանց հետ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Այդ հատվածում հավանական են նաև դրամական մուտքեր: Հիշեք, որ չարժե ստացած ողջ գումարն անմիջապես ծախսել: Այդ գումարը հետո ավելի կարևոր բանի համար է պետք գալու:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը փոքրիկ տհաճություններից զուրկ չի լինի: Բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի, դուք կպահպանեք լավատեսությունն ու հաջողության հանդեպ վստահությունը: Հնարավոր են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, որոնց վաղուց չեք հանդիպել: Նրանց հետ զրույցները շատ օգտակար կլինեն. չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր առաջարկներ անեն:
Հավանական են հետաքրքիր ուղևորություններ: Կկարողանաք լինել վայրերում, որոնց մասին շատ բան եք լսել: Նույնիսկ ոչ մեծ ուղևորությունները շատ նոր բաներ իմանալու հնարավորություն կտան: Որոշ Աղեղնավորներ տեղեկատվություն կստանան, որը կազդի նրանց ծրագրերի ու որոշումների վրա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ամեն ինչ լավ կստացվի, հուզվելու լուրջ պատճառներ չկան: Որոշ գործերում հնարավոր են ձգձգումներ, բայց դրանք ձեզ չեն շեղի: Դուք գիտեք, որ հաջողության կհասնեք, հնարավոր է՝ քիչ ավելի ուշ: Համբերատարությունն ու ինքնատիրապետումը շատ կօգնեն գործերում: Ոչ ոք չի կարողանա ստիպել ձեզ անել այն, ինչ չեք ուզում:
Հավանական են անսպասելի այցեր: Հյուրերը կարող են երկար մնալ, դուք դրա համար միայն ուրախ կլինեք, քանի որ ընկերախումբը շատ հաճելի կլինի: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ կբերի: Դրանք կարող են վերաբերվել և՛ աշխատանքին, և՛ անձնական կյանքին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Անհանգստանալու կարիք չկա: Գործեր այսօր շատ կլինեն, բայց դրանք այնքան էլ հեշտ ու հասարակ չեն լինի: Սակայն ոչ մի խնդիր ձեզ փակուղու առաջ չի կանգնեցնի: Ընկերները հաճույքով կօգնեն, նրանց շնորհիվ արագ կլուծեք ծագած բոլոր խնդիրները: Օրը հարմար է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Դրա մասին կարող եք խոսել և՛ գործընկերների, և՛ մտերիմների հետ:
Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դուք հեշտությամբ ճիշտ տպավորություն կկազմեք այն մարդու մասին, որին առաջին անգամ կտեսնեք. բավական կլինի միայն մի քանի խոսք փոխանակելը: Ե՛վ ընկերական, և՛ սիրային հարաբերությունները իրենք իրենց կսկսեն: Դուք այդ ուղղությամբ ջանքեր թափելու կարիք չեք ունենա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Մի հուզվեք: Օրն այնքան վատը չէ, որքան կարող է թվալ, բայց դուք չգիտես ինչու ամեն ինչ մռայլ լույսի ներքո կտեսնեք: Աշխատեք կենտրոնանալ հնարավորությունների, այլ ոչ թե դժվարությունների վրա, որոնց հետ ստիպված եք լինելու բախվել: Կարող եք լուծել հին խնդիրները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք:
Մտերիմները կաջակցեն ձեր գաղափարները, եթե մանրամասն պատմեք դրանց մասին: Ժամանակ մի խնայեք բացատրությունների համար: Բոլորը չէ, որ ունակ են ձեզ կես խոսքից հասկանալ: Բայց եթե պատասխանեք բոլոր հարցերին, ամենայն հավանականությամբ օգնություն կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: