Աստղագուշակ․ դեկտեմբերի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2194 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բարենպաստ, հանգիստ ու արդյունավետ օր է: Գործեր շատ կլինեն, բայց դուք ամենայն հավանականությամբ գլուխ կհանեք դրանցից: Հուզվելու պատճառ չկա. աստղերը ձեր կողմից կլինեն, դուք կզգաք նրանց աջակցությունը: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք: Շփվելը հաճելի կլինի, զրույցների համար հետաքրքիր թեմաներ կգտնեք: Երեկոն հարմար է ապագայի ծրագրեր կառուցելու համար: Դուք մասշտաբային կմտածեք, բայց ճիշտ կգնահատեք ձեր հնարավորությունները, կիմանաք, թե ինչի կարող եք հասնել, իսկ ինչի՝ ոչ: Դա շատ բան կհեշտացնի, թույլ կտա խուսափել զուր հույսերից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք տարբեր մարդկանց, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Չի բացառվում՝ այսօր կայացած հանդիպումները կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Երբեմն դատարկ բանը, աննշան իրադարձությունն ու պատահաբար ասված խոսքերն էլ բավական կլինեն, որպեսզի փոխեք ձեր հայացքները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին կամ լրիվ նոր բանով զբաղվել: Ձեզ մոտ լավ կստացվի նույնիսկ այն, ինչը նախկինում անհավանական բարդ ու միայն ընտրյալներին հասանելի էր թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբը հարմար է հանդիպումների ու կարևոր զրույցների համար: Կարևոր չէ՝ խոսքը աշխատանքի, բիզնեսի, թե անձնական գործերի մասին կլինի: Դուք արագ կհասկանաք, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչն է դատարկ բան: Հենց դա կօգնի լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի: Շրջապատողները կհասկանան, որ դուք հենց այն մարդն եք, ում կարելի է դժվար պահին դիմել խորհրդի խնդրանքով: Օրվա երկրորդ կեսին շատ գործեր կլինեն, դրանցից մի քանիսը պետք է շտապելով անեք: Բայց լուրջ սխալներ ամեն դեպքում թույլ չեք տա: Շատ Երկվորյակների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու ու այն մարդկանց հետ միավորվելու համար, որոնց հայացքները նման են ձերինին: Աջակցությունը ոչ միայն օգտակար կլինի, այլ նաև կոգեշնչի, կօգնի անցյալում թողնել վախերն ու տագնապները, կարևոր քայլեր անել: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, իսկ դա չի կարող չուրախացնել: Կուրախացնեն նաև հին ծանոթների հետ շփումները: Նորությունները, որոնցով նրանք կկիսվեն, շատ հաճելի կլինեն: Որոշ Խեցգետիններ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն: Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ, հաջող ձեռքբերումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շատ բան հեշտ չի դասավորվի: Նույնիսկ փոքրիկ տհաճությունների պատճառով ավելի շատ կվշտանաք, քան արժեր անել: Քննադատությանն արձագանքը նույնպես շատ սուր կլինի, դրա պատճառով դժվար կլինի նույնիսկ մտերիմների հետ լեզու գտնելը: Բայց օրը նաև ուրախության առիթներ կբերի: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, հանդիպումներ հին ծանոթների հետ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունն ու կոգեշնչեն: Հնարավորություն կունենաք հիշել հին նախասիրության մասին: Այն կրկին հաճույք կպատճառի, ամենայն հավանականությամբ կուզենաք մոտ ժամանակներս լրջորեն վերադարձ կատարել դրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ոչ միանշանակ օր է: Ամեն ինչ վատ չի դասավորվի, բայց տագնապը կպատի ձեզ, որի պատճառները միշտ չէ, որ հասկանալի կլինեն: Երբեմն խոսքը հին ու չլուծված խնդիրների մասին կլինի: Հիմա չարժե ինչ-որ բան նախաձեռնել, իսկ քիչ ժամանակ անց պարզ կլինի՝ ինչ է պետք անել իրավիճակը դեպի լավը փոխելու համար: Հեշտ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները: Ձեր խոսքերն ու արարքները կվշտացնեն նրանց: Երեկոյան կարող եք հանգիստ ամեն ինչի մասին զրուցել: Հանգստություն պահպանեք. դա հենց այն է, ինչ պետք է փոխզիջման հասնելու, բոլորին գոհացնող լուծում գտնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ, հետաքրքիր իրադարձություններով լի օր է: Ձանձրանալու առիթ հաստատ չեք ունենա: Իրադարձություններն արագ կզարգանան, իսկ դուք հենց դրանց կենտրոնում կհայտնվեք: Հատկապես գրավիչ արկածներ են սպասվում նշանի այն ներկայացուցիչներին, ովքեր հետևում են իրենց ցանկություններին: Ճիշտ է, մի փոքր զգուշությունը ձեզ չէր խանգարի, հակառակ դեպքում որոշ արարքների համար ստիպված եք լինելու զղջալ: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները կամ հաջողությամբ ավարտին հասցնել հին գործերը: Աշխատեք ուշադրություն դարձնել մանրուքներին: Մասերը, որոնք հիմա աննշան են թվում, հետո կարող են կարևոր դեր խաղալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է շփումների համար: Մտերիմների հետ կարող եք ամեն ինչի մասին զրուցել՝ առանց կասկածելու, որ ձեզ ճիշտ կհասկանան ու կաջակցեն: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Դուք պատրաստ կլինեք ներել շրջապատողներին նրանց սխալները, ներողամիտ լինել ուրիշների թուլությունների հանդեպ: Կուտակված գործերից գլուխ հանելու համար ջանքեր գործադրելու կարիք կլինի: Գործերը շատ կլինեն ու ոչ այնքան հասարակ, որքան կթվան: Համառություն դրսևորելու դեպքում ամեն ինչ կկարողանաք անել: Խուսափեք ծանրաբեռնվածությունից. այն ինքնազգացողության վատացման պատճառ կդառնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Զգուշությամբ ծրագրեր կառուցեք, աշխատեք կարևոր խոստումներ չտալ, չկապվել լուրջ պարտավորություններով: Շատ կարևոր կլինի գործողություններում և մյուսներից անկախություն պահպանելը: Դուք կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե ամեն հարցում ինքնուրույն լինեք: Խորհուրդներին հետևելուց առաջ մտածեք՝ արդյոք դրանք իսկապես լավն են: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով: Այդ հատվածը հարմար է գործարքների ու գնումների համար: Չեն բացառվում համագործակցության առաջարկները: Լսեք ներքին ձայնին և այն կհուշի՝ արդյոք արժե համաձայնել դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Այն հարմար է գործնական ու անձնական հանդիպումների, կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, կիմանաք, որ մտերիմ մարդիկ բոլոր դեպքերում ձեր կողմից են լինելու: Չեն բացառվում անսպասելի նվերները, դրամական մուտքերը, որոնց հույսը չունեիք: Որոշ Այծեղջյուրների կվերադարձնեն հին պարտքերը: Գնումների հարցում էլ լավ է չշտապեք: Լավ է ամեն ինչ կշռադատեք, ուսումնասիրեք բոլոր առաջարկները: Մյուս հարցերում էլ շտապողականությունն անտեղի կլինի: Դուք ամեն քայլը մտածելու համար բավական ժամանակ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Աշխատեք հանգստություն պահպանել անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա: Եթե այսօր հույզերը հաղթեն առողջ բանականությանը, հետևող մի քանի օրերն այնքան էլ հաճելի չեն անցնի: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Նրանց փորձը կօգնի ձեզ խուսափել սխալներից, գտնել նպատակին տանող ամենակարճ ճանապարհը: Հնարավոր են դրամական մուտքեր: Ամենայն հավանականությամբ, դրանք համեստ կլինեն, բայց դուք գոհ կմնաք, քանի որ կարող եք ձեզ որոշ չպլանավորված գնումներ թույլ տալ: Օրը հրաշալի է մտերիմների համար նվերներ ընտրելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք կշարժվեք դեպի նպատակը, չեք նահանջի խոչընդոտների առաջ, որոնք կարող են առաջանալ ճանապարհին: Հաճախ օգտակար կլինի այն, ինչ ավելի վաղ եք սովորել: Շրջապատողները հաճելիորեն կզարմանան ձեր գիտելիքներով ու կարողություններով: Հասկանալով, թե ինչի եք իրականում ունակ, ծանոթներն ամենայն հավանականությամբ ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն: Օրվա երկրորդ կեսին խոշոր գնումներ անելու հնարավորություն կլինի: Հարմար ժամանակ է տնային գործերի համար. դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն լինի: Բացի այդ, մտերիմները հաճույքով կօգնեն ձեզ ու նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|