Գլխավոր » Այսօրվա

Աստղագուշակ․ դեկտեմբերի 28

Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբն անհանգիստ, բայց արդյունավետ կանցնի: Չնայած շուրջը տիրող խառնաշփոթին, կարող եք մի քանի կարևոր հարց լուծել, հաջողության հասնել մի գործում, որից գլուխ հանել նախկինում չէր ստացվում: Հեշտությամբ օգնականներ կգտնեք: Ձեր գաղափարները պատրաստ կլինեն աջակցել նույնիսկ նրանք, ովքեր նախկինում հավանության չէին արժանացնում դրանք:

Օրվա երկրորդ կեսը ուշադրություն պահանջող նոր հոգսեր ու խնդիրներ կբերի: Ստիպված եք լինելու ելք գտնել բարդ իրավիճակից: Դուք դրանից գլուխ կհանեք, եթե շատ չհուզվեք: Ավելի վաղ ստացած փորձն ամենայն հավանականությամբ պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատանքի համար լավագույն օրը չէ: Դուք չեք ուզենա զբաղվել ձանձրալի ու միապաղաղ գործերով, իսկ դրանց մասին զրույցները սովորականից շատ կնյարդայնացնեն: Մինչև օրվա կեսը հետաքրքիր բան հազիվ թե տեղի ունենա, փոխարենը հետո կգա նոր գաղափարների ժամանակը: Դուք հաճույքով կերազեք ու կծրագրեք, բայց կփորձեք իրատես լինել ու պատրանքներ չկառուցել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները: Նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բանի մասին կպատմեն, կկիսվեն լավ գաղափարներով կամ նոր ծրագրերով: Կարող եք վերականգնել հին գործնական կապերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հուզվեք: Այսօր դուք հակված կլինեք շատ բան մռայլ լույսի ներքո տեսնել, անհանգստանալ՝ չնայած, որ դրա համար հիմքեր չեն լինի: Իրավիճակը այնքան վատը չի լինի, որքան կթվա: Աշխատեք մոտ գտնվել այն մարդկանց, ովքեր լավատեսորեն են տրամադրված. նրանց տրամադրությունը կփոխանցվի ձեզ:

Հավանական են հաջող գնումներ: Շատ Երկվորյակներ կարող են լուծել ֆինանսական հարցերը կամ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Չի բացառվում՝ ձեզ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն կամ նոր աշխատանք, որը շատ հետաքրքիր կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ, վառ ու հագեցած օր է: Նոր հետաքրքրություններ կհայտնվեն, կգտնվեն գործեր, որոնցով մեծ հաճույքով կզբաղվեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կիսում են կյանքի հանդեպ ձեր հայացքները: Պատահական հանդիպումը կարող է երկարատև ընկերության սկիզբ դնել:

Ստիպված եք լինելու շատ ժամանակ անցկացնել ճանապարհին: Դա հոգնեցուցիչ, բայց ուրախ կլինի: Դուք կհանդիպեք անսովոր մարդկանց հետ, կքննարկեք հետաքրքիր հարցերը, շատ բան կսովորեք: Չի բացառվում՝ օրվա վերջին նոր ծրագրեր հայտնվեն, պարզ կդառնա, թե ինչպես է պետք իրագործել դրանք կյանքն ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ, հագեցած ու հետաքրքիր օր է: Համարձակ նոր գործեր ստանձնեք. մեծ է հավանականությունը, որ հաջողակ կլինեք: Հաճախ կօգնեն հին ծանոթները, որոնց շնորհիվ հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչին առաջ չէիք համարձակվում անցնել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Սովորաբար դրանք կստանաք մարդկանցից, որոնց հետ ժամանակին արդյունավետ համագործակցել եք: 

Օրվա երկրորդ կեսը առատաձեռն կլինի հաճելի ծանոթությունների մասով: Դուք տարբեր մարդկանց կհանդիպեք, որոնցից յուրաքանչյուրի հետ գործ ունենալը հետաքրքիր կլինի: Հնարավոր է սիրային պատմության սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս բարենպաստ օրը շատ գաղափարներ ու ծրագրեր կբերի: Դուք ստեղծագործաբար տրամադրված կլինեք, նույնիսկ միապաղաղ գործերին երևակայությամբ կմոտենաք, այնպես որ՝ ձանձրանալու առիթ չի լինի: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ ու լավ նորություններ: Դուք արագ կփոխեք ծրագրերը, եթե իրավիճակը պահանջի դա և հեշտությամբ հաջողության կհասնեք նոր գործերում:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր հազվադեպ են ուրիշների հանդեպ համակրանքով լցվում: Չի բացառվում երկար ընկերության կամ ռոմանտիկ պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Դուք թեթևամտորեն տրամադրված կլինեք, ինչի պատճառով դժվարություններ կառաջանան: Հատկապես օգտակար կլինի օրվա սկզբին լուրջ տրամադրվելը, քանի որ այդ հատվածում պետք է կարևոր հարցեր լուծեք: Ժամանակի հետ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք կզգաք աստղերի աջակցությունն ու կարևոր գործեր կստանձնեք: Փորձը կօգնի դրանցում արագ հաջողության հասնել:

Հնարավորություն կունենաք օգնել մտերիմներին, լուծել վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդիրները: Ձեր ջանքերի շնորհիվ ընտանիքի անդամները կսկսեն իրենց ավելի լավ զգալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բացի շրջապատողների հետ հարաբերություններից: Կթվա, թե բոլորը նկատում ու քննարկում են ձեր թերությունները, իսկ ահա օգտակար գործերին, որոնցով զբաղվում եք ողջ օրը, ուշադրություն չեն դարձնում: Դուք սուր կարձագանքեք նկատողություններին, երբեմն դա վիրավորանքների կհանգեցնի: Լավ է հետաձգել կարևոր հարցերի քննարկումը, քանի որ հիմա նույնիսկ փոքրիկ տարաձայնությունները երկար ժամանակով կփչացնեն ձեր տրամադրությունը:

Բարենպաստ օր է գնումների համար: Նույնիսկ այն գնումները, որոնք նախկինում ծրագրված չեն եղել, հաջող կլինեն: Դուք անսխալ իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկզբին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, ընդ որում՝ ամեն անգամ լավ մտադրություններով չեն առաջնորդվի: Իրենց մասին կարող են հիշեցնել հին թշնամիները, որոնց միանգամից զինաթափել չի ստացվի: Պետք է հնարամիտ լինեք ու խորամանկության դիմեք:

Օրվա երկրորդ կեսին որոշ Աղեղնավորներ մտերիմների աջակցության կարիքը կունենան: Ինչքան շուտ խոստովանեք, որ օգնության կարիք ունեք, այնքան արագ հաջողության կհասնեք: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում կուտակված հարցերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հեշտ չի սկսվի: Նրա առաջին կեսին ձեզ տհաճ զրույցներ ու հանդիպումներ են սպասվում, որոնցից կնախընտրեիք խուսափել: Նոր գործեր կհայտնվեն: Դրանցից արագ գլուխ հանել չի ստացվի, ստիպված եք լինելու հետաձգել ավելի վաղ ծրագրածը: Այդ առթիվ անհանգստանալ պետք չէ. դուք ամեն ինչ կհասցնեք:

Օրվա երկրորդ կեսը լավ նորություններով ու վառ հույզերով լի կլինի: Հարմար ժամանակ է հին ընկերների հետ հանդիպելու համար: Զրույցների թեմաներ կգտնվեն, հնարավորություն կունենաք կիսվել լավ գաղափարներով ու պայմանավորվել դրանց իրագործման շուրջ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ լավ կդասավորվի, բայց դուք, միևնույն է, կհուզվեք: Գլխավոր պատճառը չափազանց մեծ սպասումները կլինեն: Աշխատեք հնարավորինս արագ ազատվել դրանցից, և կնկատեք, որ կյանքը դեպի լավն է փոխվում: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք:

Գործերում միանգամից հաջողության չեք հասնի, բայց ձգձգումների մեջ ոչ մի սարսափելի բան չի լինի: Դրանք ձեզ չեն խանգարի անել ամենն, ինչ ծրագրել էիք: Ձեզ հաճույքով կօգնեն շրջապատողները, հաճախ դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: Մարդիկ, որոնց ժամանակին օգնության ձեռք եք մեկնել, կփորձեն պատասխան ծառայություններ մատուցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, թյուրիմացություններ ու ցավալի սխալներ: Աշխատեք դրանց պատճառով շատ չվշտանալ. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Նոր ծրագրեր ու նպատակներ կունենաք: Մտածեք, թե ով կարող է օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Այսօր դուք անսխալ համախոհներ կընտրեք:

Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական կորուստներ: Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ որոշումները շտապելով կընդունեք: Գնումներ կատարելուց ու գումարի հետ կապված խոստումներ տալուց առաջ մի քանի անգամ մտածեք: Ցանկալի չէ վարկ վերցնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


2
2019-12-27, 17:00
0
1350

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх