ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1478 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Այդ հատվածում հնարավոր են ցավալի սխալներ, սխալ որոշումներ: Դուք հաճախ կշտապեք, այդ իսկ պատճառով ուշադրություն չեք դարձնի, թե ինչն է կարևոր: Այն, որ չեք ուզենա նկատել մանրուքները, ձեռնտու կլինի ձեր թշնամիներին:

Ավելի ուշ կգա բարենպաստ պահը շփվելու այն մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները: Հնարավորություն կունենաք ծանոթություններ հաստատել, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ ցանկանաք: Լավ տպավորություն թողնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Բավական կլինի միայն ձեր բնատուր հմայքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է կազմակերպչական ու ադմինիստրատիվ հարցերը լուծելու համար: Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պաշտոնատար դեմքերի ուշադրությունը պահանջող գործերով: Չեն բացառվում տարաձայնություններն ընտանիքում, սակայն դուք ճիշտ ժամանակին զիջումների կգնաք, և դա թույլ կտա խուսափել լուրջ կոնֆլիկտից:

Երեկոյան հնարավոր են անսպասելի այցեր: Դուք հյուրերի համար ուրախ կլինեք, իսկ նրանք դատարկ ձեռքով չեն գա: Լավ ժամանակահատված է ապագայի ծրագրերը քննարկելու համար: Հիմա դուք իրատեսորեն կգնահատեք ձեր հնարավորություններն ու լավ կտեսնեք հեռանկարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ օր է: Դժվարություններից ու հիասթափություններից խուսափել հազիվ թե ստացվի: Դուք ամեն ինչ կարող եք հաղթահարել, եթե վճռական լինեք ու արագ գործեք: Համառ եղեք ու կկարողանաք լուծել կարևոր հարցերը: Մյուս նշանների ներկայացուցիչները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով, դուք հաճախ կարող եք նրանց օգտակար բան հուշել:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, քանի որ համեստություն չեք անի ու չեք թաքցնի ձեր ուժեղ կողմերը: Ինչ-որ մեկը կտարվի ձեզանով, գլուխը լրիվ կկորցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հեշտ չի սկսվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կվշտանան, թե ինչպես են զարգանում իրադարձությունները: Դրված նպատակներին հասնելը սովորականից բարդ կլինի, պետք է բացառապես սեփական ուժերի վրա հույս դնեք: Շրջապատողների հետ հարաբերությունները երբեմն լարված կլինեն, բայց ձեր ջանքերի շնորհիվ կկարողանաք խուսափել կոնֆլիկտներից:

Օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի: Այն հնարավորություն կտա մեռյալ կետից շարժել մասշտաբային գործերը կամ ավարտին հասցնել այն, ինչ վաղուց եք սկսել: Այս ժամանակահատվածը հարմար է նաև կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Աստղերը ձեր կողմից կլինեն, ամեն հարցում կարող եք հույս դնել նրանց աջակցության վրա: Օրը բարենպաստ է շփումների համար, ցանկացած հանդիպում լավ կանցնի: Նույնիսկ նոր ծանոթները հաճույքով կօգնեն ձեզ: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ կարող են սիրային կամ ընկերական բնույթ ստանալ, ինչի համար շատ ուրախ կլինեք:

Հավանական է հաջողություն այն գործերում, որոնց նախկինում չէիք համարձակվում անցնել՝ դրանք չափազանց բարդ համարելով: Ժամանակը զուր մի վատնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է, որը բազում նոր հնարավորություններ կընձեռի: Դուք լավատեսությամբ լի կլինեք, ոչ մի րոպե չեք կորցնի սեփական ուժերի հանդեպ վստահությունը, առանց տագնապի ու կասկածների բարդ գործեր կստանձնեք, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Մի վախեցեք փորձարկումներ անել, նպատակին տանող սեփական ուղիները փնտրել:

Ինտուիցիան կօգնի ճիշտ որոշումներ ընդունել: Դա վերաբերում է ոչ միայն գործնական ոլորտին, այլև անձնական հարաբերություններին: Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու ակնկալիքները, շատ հարցերում կօգնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը թեթև ու բարենպաստ չի լինի, բայց լուրջ խնդիրներ էլ չի բերի, եթե զգույշ գործեք: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք հնարավորինս լավ արդյունքի հասնել, ուշադրություն դարձրեք մանրուքներին: Պերֆեկցիոնիզմը հիմա տեղին ու արդարացված կլինի:

Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների հետ: Նրանց ձեր ճշմարտացիության մեջ համոզելու համար համբերատարություն է պետք: Ավելի հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը. նրանք պատրաստ կլինեն շատ հարցերում աջակցել ձեզ, իրենց վրա վերցնել ընդհանուր խնդիրների լուծումը: Կարող եք քննարկել ապագայի ծրագրերը, տարաձայնություններ հազիվ թե առաջանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շփումների տեսանկյունից հեշտ օր չէ: Երբեմն նույնիսկ անմեղ նկատողությունները շրջապատողները սխալ կհասկանան: Շատերի հետ դժվարությամբ լեզու կգտնեք, բռնկուն կլինեք, շատ բաների սուր կարձագանքեք: Երբեմն կթվա, որ նույնիսկ ամենամտերիմ մարդիկ հատուկ փորձում են ձեր համբերությունը: Աշխատեք լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ, քանի որ դրանք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները:

Կարող եք լուծել կարևոր աշխատանքային հարցերը, գլուխ հանել բարդ գործերից: Այնտեղ, որտեղ միայն ձեզ վրա եք հույս դնում, կկարողանաք արագ հաջողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հիանալի, խոստումնալից ու հետաքրքիր օր է: Դուք շատ արդյունավետ կգործեք, խոչընդոտների առաջ չեք նահանջի, հրաշալի լեզու կգտնեք բոլորի հետ, ովքեր կօգնեն ձեզ, թշնամիներին կզինաթափեք առանց դրա համար ջանքեր գործադրելու: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք:

Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը: Ձեր խոսքերն ու արարքները շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեն, ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, կոնֆլիկտները քիչ հավանական են:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Գլխապտույտ հաղթանակներ տանել հազիվ թե հաջողվի, բայց շատ գործերից հրաշալի գլուխ կհանեք: Ինչ-որ մեկը ձեզ պրակտիկ օգնություն ցույց չի տա, ավելի հավանական է բարոյական աջակցությունը, բայց դա էլ շատ օգտակար կլինի, կօգնի ձեզ ավելի ուժեղ ու ինքնավստահ զգաք:

Հնարավորություն կունենաք վերականգնել պայմանների անհաջող դասավորվածության պատճառով վերջացած հարաբերությունները: Դուք պատրաստ կլինեք խոստովանել ձեր սխալները ու կփորձեք ուղղել դրանք: Կարող եք հանգիստ քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջացել ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ օր չէ: Գործեր շատ կլինեն, դուք միանգամից չեք հասկանա, թե ինչի վրա արժե կենտրոնանալ, իսկ ինչը կարելի է ու պետք է հետաձգել: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք չեք հանձնվի, կաշխատեք հասնել ձեր ուզածին, և ճիշտ կվարվեք: Օրվա վերջին աստղերն իրենց բարկությունը բարեգթությամբ կփոխարինեն, և ամեն ինչ կհարթվի:

Խորհուրդ է տրվում սահմանափակել կապերը, շփվել միայն նրանց հետ, ում համակրում եք: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր սիրում են քննադատել ու տհաճ նկատողություններ անել: Նման մարդիկ երկար ժամանակով կփչացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հանգիստ կանցնի ու խոշոր իրադարձություններով չի նշանավորվի, եթե վճռական չտրամադրվեք ու նախաձեռնող չլինեք: Դուք ուժով ու էներգիայով լի կլինեք, ցանկացած գործում հաջողության կհասնեք, քանի որ չեք վախենա ստանձնել ամենակարևոր հարցերի լուծումը: Մյուսներից վաղ կարևոր տեղեկատվություն ստանալու շանս կա:

Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Հրաշալի օր է ռոմանտիկ ծանոթության համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք և դրա համար համարյա ոչ մի ջանք չեք գործադրի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1478 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/8