ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ դեկտեմբերի 11
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1725 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես կդասավորվի օրը: Պարզ կդառնա, թե ինչպես կարող եք հասնել ուզածին, ուր է պետք շարժվել և ով կարող է ձեզ օգնել: Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք: Չի բացառվում՝ հին ծանոթները հետաքրքիր նախագծեր առաջարկեն: Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, իսկ փոքրիկ թյուրիմացությունները ձեզ չեն շեղի:

Սովորելու համար սովորականից շատ համբերատարություն ու ժամանակ կպահանջվի: Ամեն ինչ միանգամից չի հիշվի, երբեմն ամենահասարակ բաներից գլուխ հանելու համար էլ ձեզ ժամանակ է պետք: Համառ եղեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Դուք պատրաստ կլինեք շատ աշխատել, ոչինչ չեք հետաձգի: Եվ քանի որ շատ հանգիստ ու ինքնավստահ տեսք կունենաք, շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների ու օգնության խնդրանքով: Ձեր հեղինակությունը կաճի: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ում կարծիքը ձեզ համար կարևոր է:

Կարևոր չէ՝ կնախընտրեք ինքնուրույն գործել, թե ինչ-որ մեկի հետ համագործակցել. բոլոր դեպքերում հաջողությունը կուղեկցի ձեզ: Հավանական են դրամական մուտքեր: Կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ծանոթությունների ու ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար: Կարող եք քննարկել ամենակարևոր հարցերը՝ առանց մտավախություն ունենալու, որ դա տարաձայնությունների ու վեճերի կհանգեցնի: Նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում հակված չէին երկար զրույցների, հիմա պատրաստ կլինեն լսել ձեր կարծիքը ու նկատի առնել այն: Հավանական են գործնական առաջարկներ, հնարավորություն կունենաք մասնակցել հետաքրքիր նախագծի վրա տարվող աշխատանքին:

Հնարավորություն կընձեռվի զբաղվել անսովոր ու նոր բանով, միաժամանակ կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա: Կենսական պոտենցիալը բարձր է, լավ գաղափարներ կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք շրջապատի հանդեպ ուշադիր կլինեք, ուժերը չեք խնայի, որպեսզի ձեզ համար թանկ մարդիկ ոչ մի բանի կարիք չունենան: Հնարավորություն կունենաք աջակցել նրան, ով բարդ իրավիճակում է հայտնվել կամ հաճելի անակնկալ մատուցել ձեզ համար թանկ մարդուն: Դուք շնորհակալություն չեք սպասի նրա համար, ինչ կանեք մյուսների համար, բայց, միևնույն է, կստանաք այն, ընդ որում՝ ամենաանսպասելի տեսքով:

Վատ օր չէ կենցաղային խնդիրները լուծելու, տան համար օգտակար իրեր գնելու համար: Օրվա վերջին հավանական են անսպասելի հաճելի հանդիպումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է շփումների տեսանկյունից: Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք ուշադիր կլինեք մտերիմների հանդեպ, նրանք էլ կգնահատեն դա ու կփորձեն նույնկերպ պատասխանել: Հավանական են անսպասելի այցեր. դուք ուրախ կլինեք հյուրերի համար, իսկ նրանք լավ նորություններ կբերեն:

Առօրյա գործերի վրա կենտրոնանալը դժվար կլինի, դրանք չափազանց ձանձրալի կթվան: Բայց եթե ձեզ վրա ջանքեր գործադրեք, դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Կուզենաք նոր բան ստանձնել, բայց հեշտությամբ կսխալվեք, կգերագնահատեք ձեր հնարավորությունները: Այնպես որ՝ պատասխանատու քայլ անելուց առաջ երկար մտածեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:


 

 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Եկել է մասշտաբային գործեր ու նախագծեր ստանձնելու համար հարմար պահը: Առաջին քայլերն արեք առանց շտապելու: Դուք սխալներ չեք անի, շուտով կհասկանաք՝ ինչպես գործել հաջողության հասնելու համար: Դուք բաց չեք թողնի օգտակար տեղեկատվություն ստանալու և այն մարդկանց հետ զրուցելու հնարավորությունը, ովքեր պատրաստ են կիսվել փորձով:

Հեշտությամբ կտարվեք նոր բանով, իսկ ահա առօրյա գործերը երբեմն ձանձրալի կթվան: Դուք բոլոր դեպքերում դրանցից հրաշալի գլուխ կհանեք, բայց երբեմն սկսածն ավարտին հասցնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս բարդ օրը բազում գայթակղություններ կբերի: Չեք կարողանա վերահսկել ձեր թուլությունները: Երբեմն կտրվեք պահի ցանկություններին, չնայած՝ հրաշալի կհասկանաք, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնելու: Մի քիչ շրջահայացք եղեք և հետո ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք դրա համար:

Նոր ծանոթների հետ զգոն եղեք: Այսօր ձեզ հեշտությամբ մոլորության մեջ կգցեն ու կշեղեն: Չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի մանիպուլյացիայի ենթարկել ձեզ, օգտագործել ձեր տաղանդները ի շահ սեփական հետաքրքրությունների: Ինչքան շուտ հակահարված տաք նման մարդկանց, այնքան լավ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Հնարավոր են նշանակալի դրամական մուտքեր ու հետաքրքիր գործնական առաջարկներ, չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները: Ձեզ գաղափարները շատերին դուր կգան, հիմա դրանք կարող եք քննարկել այն մարդկանց հետ, որոնց օգնությունը ձեզ չէր խանգարի: Մեծ կլինի ստեղծագործ պոտենցիալը, դուք շատ գործերի մյուսների նման չեք մոտենա, ոչ ստանդարտ լուծումներ կգտնեք:

Բարենպաստ օր է սիրային հարաբերությունների համար: Դուք կհասկանաք մտերիմ մարդուն, կկռահեք նրանց գաղտնի ցանկությունների մասին ու կգտնեք դրանք իրականացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Հնարավոր է նշանակալի առաջընթաց գործերում: Հավանական են դրամական մուտքեր, կկարողանաք շահավետ ներդրումներ անել ու գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն: Հենվեք ինտուիցիայի վրա: Հենց այն կհուշի, թե երբ է պետք զգույշ լինել, իսկ երբ կարելի է ռիսկի դիմել:

Հավանական են նոր ծանոթություններ: Դրանք ոչ միայն հաճելի, այլև գործնական տեսանկյունից օգտակար կլինեն: Դուք շատերին կհետաքրքրեք ու կգրավեք ձեր գաղափարներով, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին ձեր կողմը կգրավեք, եթե ցանկանաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ օր է: Սկսածն ավարտին հասցնելու համար համառություն ու համբերատարություն է անհրաժեշտ: Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, և դա կնյարդայնացնի: Դուք կփորձեք պահպանել հավասարակշռությունը, բայց դա ամեն անգամ չի հաջողվի անել: Երբեմն շրջապատողներն իրենց տարօրինակ կպահեն, տհաճ կերպով կզարմացնեն մարդիկ, ովքեր իրենց նախկինում միայն լավ կողմերով էին ցույց տվել: Այսօր ստացած փորձը հետո դեռ շատ պետք կգա:

Օրվա երկրորդ կեսին հավանական են լավ նորություններ ու հաճելի անակնկալներ: Մտերիմներին կհաջողվի ուրախացնել ձեզ, ինչ-որ հետաքրքիր բան առաջարկել: Լավ կանցնեն ռոմանտիկ ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Դրական միտումների ազդեցությունը զգալի կլինի կյանքի բոլոր ոլորտներում: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, բայց չեք սպասի, որ նրանք ամեն ինչ ձեր փոխարեն անեն, այլ ինքներդ նախաձեռնություն կցուցաբերեք: Դա շատ դուր կգա շրջապատողներին, շատերը կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ: Նրանք, ովքեր նախկինում թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Հնարավոր են հաճելի ռոմանտիկ անակնկալներ: Դուք հեշտությամբ ուրախության առիթներ կգտնեք, ուշադրություն կդարձնեք մանրուքներին, և դա կօգնի ապագային լավատեսությամբ նայել, չհուզվել դատարկ բաների պատճառով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ոչ այնքան հասարակ, բայց բավական հաջող օր է: Զբաղվեք գործով, որը վաղուց հետաքրքրում է ձեզ: Այսօր դուք արագ կհասնեք առաջին հաջողություններին, առաջ շարժվելն էլ կհեշտանա: Կողքին ավելի ու ավելի շատ մարդիկ կհայտնվեն, որոնց հետո հաճելի կլինի գործ ունենալը: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան:

Հավանական են անակնկալներ, անսպասելի իրադարձություններ: Շատ իրավիճակների այսօր սովորականի նման չեք արձագանքի: Դա կզարմացնի շրջապատողներին, կստիպի նրանց ոչ այնքան նրբանկատ հարցեր տալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1725 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3