ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 23
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2517 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է ցանկացած գործի համար: Վճռական, էներգիայով ու ինքնավստահությամբ լի կլինեք և լավ կհասկանաք, որ կանգ առնել չի կարելի: Այդ ամենը հնարավորություն կտա հասնել վաղուց դրված նպատակներին, կյանքի կոչել այն, ինչ վաղուց էիք մտածել: Նկատի առեք, որ ինչ-որ բան հետաձգելը ցանկալի չէ. հակառակը, հաճախ օգտակար կլինի շտապելը:

Կարող եք կիսվել ձեր գաղափարներով, հին ծանոթներին փոխշահավետ պայմաններով համագործակցություն առաջարկել: Հեշտությամբ կստանաք այն մարդկանց աջակցությունը, ովքեր նախկինում մերժել էին ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ լավ բաներ կբերի ու հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Կարող եք շահավետ գործարքներ կնքել, ինչ-որ մեկի հետ պայմանավորվել համագործակցության մասին: Գլուխ կհանեք բոլոր փորձություններից, ելք կգտնեք ոչ միանշանակ իրավիճակից, իսկ գլխավորը՝ կհասկանաք, թե ուր է պետք շարժվել: Որոշ Ցուլեր կհասկանան, որ հին պլաններն արժե վերամշակել:

Լավ օր է նոր բան փորձելու կամ նորը սովորելու համար: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ, կարող եք լինել այնպիսի վայրերում, որոնց մասին շատ բան եք լսել: Երեկոյան հավանական են հաջող գնումներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Խոստումնալից օր է: Էներգիայով ու ուժերով լի կլինեք, կզգաք, որ շատ բանի եք ունակ: Իսկապես, կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, պայմանները հիմա բարենպաստ են ամենատարբեր գործերի համար:

Բայց հեշտ հաղթանակներ տոնել հազիվ թե ստացվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք շատ աշխատել: Եթե պատրաստ եք ջանքեր գործադրել, ապա արագ կհասնեք առաջին արդյունքներին: Հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, գլխապտույտ սիրավեպեր կսկսեք: Բարդ իրավիճակներում կօգնեն դիվանագիտությունն ու տակտը. նույնիսկ ամենանեղացկոտ մարդիկ ձեզանից դժգոհ չեն մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է աշխատանքի ու կոնկրետ արդյունքի ուղղված ցանկացած այլ գործունեության համար: Կարևոր է հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել նպատակների մեջ. այդժամ մեծ հաջողությունների հասնելու շանս կունենաք: Դժվար պահերին համառ եղեք, մի նահանջեք, նույնիսկ եթե թվա, որ ամեն ինչ ու բոլորը ձեր դեմ են:

Ամենադժվարը կլինի առավոտը: Ավելի ուշ կպարզվի, որ համախոհներ ու օգնականներ ունեք: Հաջող կլինեն գնումներն ու գործարքները, այդ թվում՝ նաև չպլանավորվածները: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար. կզգաք նրանց աջակցությունն ու հոգատարությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հիմա աստղերը ձեր կողմից կլինեն, և արժե օգտվել դրանից ամենահամարձակ պլանները կյանքի կոչելու համար: Օրը հարմար է սիրային ժամադրությունների համար: Եթե դեռ սիրահարված չեք, հոգ չէ. հավանական են ծանոթություններ, որոնք բացառապես հաճելի շարունակություն կստանան: Անձնական հարաբերություններին վերաբերող գործերում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա:

Հին ընտանեկան խնդիրները լուծելու, մտերիմների հետ հարաբերությունները հարթելու հնարավորություն կլինի: Կենսական պոտենցիալը բարձր է. նույնիսկ եթե օրը հագեցած լինի, նրա վերջին հոգնածություն չեք զգա: Օգտակար կլինի սպորտով զբաղվելը, արդյունավետ կլինեն կոսմետիկ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում: Օրը խոստանում է հագեցած ու արդյունավետ լինել: Խելամիտ եղեք ու աշխատեք ռիսկի չդիմել, եթե դրանից կարելի է խուսափել: Օգտակար կլինի հին փորձը: Դրա շնորհիվ սխալներ չեք անի, այնպիսի արարք չեք գործի, որի համար հետո ստիպված լինեք զղջալ:

Հավանական են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ: Մտերիմները ձեր պլաններին չեն աջակցի, կարող են կասկածել, որ դրանք ընդհանրապես արժե կյանքի կոչել: Հանգստություն պահպանեք: Եթե հաջողվի խուսափել վեճից, ապա հարաբերությունները շուտով կհարթվեն: Օրվա վերջին հնարավոր են անսովոր ու հաճելի ուղևորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է: Այն աշխատանքի մեջ հաջողության հասնելու, անձնական բնույթի լուրջ հարցերը լուծելու հնարավորություն կտա: Միակ բանը, որը կարող է ձեզ պակասել՝ համառությունն է. եթե համառ չլինեք, ստիպված եք լինելու բավարարվել համեստ հաջողություններով կամ ընդհանրապես դատարկաձեռն մնալ: Երբեմն պետք է կոշտ պաշտպանեք հետաքրքրությունները, բայց դուք դրանից գլուխ կհանեք:

Օգտակար կլինի համախոհների հետ միավորվելը: Նրանց աջակցության շնորհիվ կհաղթահարեք դժվարությունները: Բացի այդ, ցանկացած աշխատանք ավելի հաճելի կդառնա, երբ օգնության հասնեն համակրելի մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է գործարքներ կնքելու ու կոմերցիոն գործունեության համար: Հաճախ նոր ծանոթների հետ պայմանավորվելն ավելի հեշտ կլինի, քան հների: Կարող եք հուսալի համախոհներ գտնել, որոնք ժամանակի հետ ընկերներ կդառնան: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարելի է վստահել:

Օրը հարմար է նաև մասշտաբային նախագծեր սկսելու համար: Լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել ու ինչ է պետք անել համախոհների ընտրության հարցում չսխալվելու համար: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են սիրային բնույթ ստանալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ հեշտ չի ընթանա: Երբեմն աննշան դժվարություններ, փոքրիկ թյուրիմացություններ կառաջանան, բայց դրանք չեն խանգարի շարժվել դեպի նպատակը: Շատ կասկածամիտ մի եղեք. վտանգ կա վիրավորեք ամենամտերիմ մարդկանց: Սիրահարների հարաբերությունները կարող է փչացնել խանդը, բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա. կհասկանաք՝ ինչպես խուսափել դրանցից:

Նոր գործերն ավելի բարդ կլինեն, քան սպասում էիք, բայց դա դրանցից հրաժարվելու առիթ չէ: Օրվա երկրորդ կեսը բարդ ժամանակ է շփումների տեսանկյունից: Հաճախ ստիպված եք լինելու վիճել նրանց հետ, ովքեր նախկինում ձեզ կես խոսքից հասկանում էին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հանգիստ օր է: Անակնկալները չեն խախտի ձեր պլանները: Եկել է այն գործերին վերադառնալու ժամանակը, որոնք նախկինում երկար ժամանակ հետաձգում էիք: Այն, ինչ առաջ համարյա անիրագործելի էր թվում, հիմա հեշտությամբ կտրվի: Լավ գաղափարներ կունենաք, որոնք իրագործելուց հետո կկարողանաք մոտ ժամանակներս մեծացնել եկամուտները:

Կուրախացնի ընկերական միջավայրում հանգիստը: Մտերիմները ձեր գաղափարներին չեն աջակցի. բայց եթե նախաձեռնող լինեք, աջակցություն կստանաք: Նոր ծանոթների վստահությունը շահելը դժվար չի լինի: Իսկ ձեզ դուր կգան միայն նրանք, ովքեր համակրանքի ու վստահության են արժանի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրն առանձնանում է բարենպաստ հուզական դաշտով: Նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, ձեր տրամադրությունը չի փոխվի: Կզգաք, որ շատ բան ձեր ուժերի սահմաններում է, հաճույքով կստանձնեք գործերը: Բարդ առաջադրանքները լուծելը հետաքրքիր կլինի, ձեզ դուր կգա տարբերակները դիտարկելը:

Լավ է սկսել լավ ծանոթ բանից. այդպես ավելի արագ հաջողությունների կհասնեք: Լրիվ նոր ու բարդ խնդիրներին լավ է անցնել օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածում մանրուքներին ուշադիր կլինեք ու հազվադեպ սխալներ կանեք: Բացի այդ, կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրն ինքնատիպ գաղափարներ ու նոր պլաններ կբերի: Մտածածը կյանքի կոչել միշտ չի ստացվի, երբեմն ճանապարհին անակնկալ խոչընդոտներ կծագեն: Դուք նման պահերին խուճապի չեք մատնվի, չեք հրաժարվի մտածածից ու ամեն ինչ ճիշտ կանեք:

Կարող եք հույս դնել հին ընկերների աջակցության վրա: Նրանք ցանկացած իրավիճակում ձեր կողմից կլինեն: Չեն բացառվում ոչ մեծ տարաձայնությունները հարազատների հետ, բայց լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա: Հավանական են դրամական մուտքեր, ինչպես նաև չպլանավորված նվերներ: Գնումների հարցում մի շտապեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2517 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7