ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 22
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2553 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Արդյունավետ օր է: Դժվարություններից չեք վախենա, վճռական կստանձնեք այն գործերը, որոնցից մյուսները գլուխ չեն հանել ու հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ իրավիճակը համարյա անհույս էր թվում: Կարող եք զբաղվել ֆինանսական հարցերի լուծմամբ ու փաստաթղթեր ձևակերպելով:

Օգտակար կլինի ղեկավարության ու ազդեցիկ անձանց հետ շփվելը, պետկազմակերպություններ այցելելն ու հասարակական միջոցառումներին մասնակցելը: Համարյա պատահական կարևոր ինֆորմացիա ստանալու շանս կա: Երեկոյան հավանական են անսպասելի այցեր, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այսօր ձեզ հետ շփվելը հեշտ չի լինի: Անհամբեր ու նյարդային կլինեք, այնպես որ՝ ձեզ կտրուկ արտահայտություններ թույլ կտաք, կքննադատեք նրանց, ովքեր թեկուզ փոքր սխալ կանեն: Դժվար կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Կաշխատեք լավ տպավորություն թողնել, բայց դա միանգամից չի ստացվի:

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, շատ դժվար կլինի հանգիստ մի կողմ վանել մարդկանց, որոնց մասնակցությունը ձեզ ամենևին պետք չէ: Բարեբախտաբար, հուզական դաշտն աստիճանաբար կկայունանա, և երեկոն ավելի հանգիստ կանցնի, քան առավոտը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Գործնական տեսանկյունից հրաշալի օր է, կկարողանաք շատ լավ գլուխ հանել բարդ խնդիրներից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ այն ձեզ համար իսկապես կարևոր է: Ձեր ձեռքբերումները աննկատ չեն մնա, որոշ մարդկանց աչքում իսկական հերոս կդառնաք: Նրանք, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, կփոխեն իրենց կարծիքը:

Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբը: Ազդեցիկ համախոհներ գտնելու շանս կա, որոնք կօգնեն ամենահամարձակ մտահղացումների իրագործման հարցում ու իրենց վրա կվերցնեն վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրների լուծումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, հնարավոր է առաջընթաց գործերում: Աշխատեք ավելի հետևողական լինել, մի խնդրից մյուսին չանցնել. խառնաշփոթը հիմա ձեզ պետք չէ: Կարող եք հաղթել հին մրցակիցներին, զինաթափել թշնամիներին: Ամենաուշադիր Խեցգետինները ջրի երես կհանեն գաղտնի թշնամիներին:

Դուք գրավիչ ու շփվող կլինեք, հեշտությամբ կծանոթանաք մարդկանց հետ, ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ովքեր ամենևին նման չեն ձեզ: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով, նույնիսկ ամենահամարձակ գաղափարներով. դրանց կաջակցեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը բարենպաստ է շփումների համար: Եթե ուզում եք ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել, ապա այսօր դա ձեզ կհաջողվի: Արագ կկռահեք, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները ու ճարպկորեն նրանց կհամոզեք, որ ունակ եք իրագործել ցանկացած ցանկություն:

Սակայն ողջ օրը չէ, որ թեթև ու հաճելի կանցնի: Երեկոյան տրամադրությունը կփչանա, կկասկածեք ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Այդ հատվածում կարևոր կլինի մտերիմների աջակցությունը: Հնարավոր է վատանա ինքնազգացողությունը: Բարեբախտաբար, խոսքը լուրջ հիվանդության մասին չի լինի. ձեզ պարզապես հանգիստ է անհրաժեշտ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար է գումարին, աշխատանքին վերաբերող հարցերը քննարկելու համար: Նոր նախագծեր սկսել խորհուրդ չի տրվում. ամենայն հավանականությամբ դրանք կարգին իրագործել չի ստացվի: Իսկ հիմա կարող եք դեռ ինֆորմացիա հավաքել, համախոհներ փնտրել, մանրամասն կազմել ապագայի պլանները:

Օգտակար կլինի բարեգործական ու այլ հասարակական միջոցառումներին մասնակցությունը, կարիքավորների համար գումար հավաքելը: Դրա հետ մեկտեղ, կոմերցիոն գործունեությունն անարդյունավետ կլինի, շահավետ գործարքների հույս մի ունեցեք: Խոշոր գնումների հարցում մի շտապեք. դրանք հազիվ թե հաջող լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը շատ հետաքրքիր բաներ կբերի: Պետք է վերահսկեք սեփական մտքերը. դրանք ձեզ հեռուները կտանեն ու անսպասելի եզրակացությունների կբերեն: Շատ ինքնաքննադատող մի եղեք, մի կասկածեք ձեր ունակությունների ու տաղանդների վրա. այսօր աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից չօգտվելը հիմարություն կլինի:

Օրը հարմար է սիրային ժամադրությունների, սիրելիի հետ շփումների համար: Ուշադիր կլինեք ու կվստահեք միայն ձեր ինտուիցիային, իսկ այն հաճախ կօգնի կռահել, թե ինչ են սպասում ու ինչի մասին են երազում ձեզ համար թանկ մարդիկ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է, որը հարմար է ամենատարբեր հարցեր լուծելու համար՝ և՛ հեշտ, և՛ շատ բարդ: Ձեզ կհաջողվի հաղթահարել դժվարությունները, նպատակներին տանող ամենակարճ ուղիները գտնել: Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, բայց ձեր տեսակետը բոլոր դեպքերում ճշմարիտ կհամարեն:

Կենսական պոտենցիալը բարձր է, էներգիայով լի կլինեք ու ձեզ լավ կզգաք: Կարող եք զբաղվել ֆիզիկական աշխատանքով, մասնակցել սպորտային մրցումներին: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջային փորձարկումների, ինչպես նաև գեղեցիկ ու անսովոր իրեր գնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր է, այնպես որ՝ հաճախ ինքնատիպ լուծում կգտնեք այն խնդիրներին, որոնց վրա մյուսները երկար ժամանակ գլուխ էին կոտրում: Սակայն պետք է հետևել, որ երևակայությունը ձեզ շատ հեռու չտանի: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով իրատես կլինի ու խելամիտ խորհուրդ կտա:

Օրվա երկրորդ կեսին կարևոր կդառնան կարգապահությունը, մանրուքներին ուշադրությունն ու ցանկացած գործի լուրջ մոտեցումը: Այս շրջանը հարմար է մտերիմների հետ կարևորի մասին զրուցելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը խոստանում է հետաքրքիր անցնել: Ամեն մանրուք կնկատեք, նվազագույն ինֆորմացիայի տիրապետելով՝ արագ ճիշտ եզրակացություններ կանեք, նոր վայրերում հեշտությամբ կկողմնորոշվեք: Կարող եք ճամփորդությունների մեկնել, ընդ որում՝ պարտադիր չէ, որ դրանք հեռավոր լինեն: Բավական է միայն փոխել պայմաններն ու տրամադրությունը կլավանա, և ձեզ կայցելի ոգեշնչվածությունը:

Օրը հարմար է համարձակ ստեղծագործ նախաձեռնությունների համար: Դրանց շնորհիվ կյանքը վառ գույներով կներկվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հմայիչ կլինեք, հեշտությամբ կգրավեք շրջապատի ուշադրությունը, կշահեք նույնիսկ նրանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Օրը հարմար է փորձարկումնեի համար, բայց պետք է հետևեք, որ ոչ ոք ձեր գործողություններից չտուժի: Այսօր քիչ կմտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքները:

Խորհուրդ չի տրվում գործ ունենալ մարդկանց հետ, որոնք ձեր դեմ կոմպրոմատներ ունեն; Աշխատեք ոչ ոքի չպատմել ձեր գաղտնիքները, չքննարկել անձնական հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է մտավոր աշխատանքի, հետաքրքիր ու կարևոր թեմաների շուրջ մտորելու համար: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, շատ օգտակար բաներ իմանալու շանս կա: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Հեշտությամբ մոտ հարաբերություններ կհաստատեք մարդկանց հետ, քանի որ յուրաքանչյուրի մեջ ինչ-որ լավ բան կնկատեք: Օրը հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքի հանդեպ անտարբեր չեք:

Հավանական են կարևոր նորություններ ու առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի: Հիմա սովորականից համարձակ կլինեք, այնպես որ՝ կարող եք ստանձնել այն, ինչ նախկինում չէիք համարձակվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2553 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6