ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3716 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը ուժեղ հույզերով լի կլինի, և դրանք վերահսկելն ամեն անգամ հեշտ չի լինի: Որքան էլ տարօրինակ է, շատ Խոյերի այդ ապրումներն օգուտ կտան: Դրանց շնորհիվ նշանի ներկայացուցիչները ճիշտ որոշումներ կընդունեն, կհասկանան, թե ինչ է պետք նախաձեռնել և ուր է պետք շարժվել:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Ճիշտ է, գործեր այդ հատվածում սպասվածից շատ կլինեն: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, և դա ջանքեր կպահանջի: Բայց դուք արժանապատվորեն կհաղթահարեք բոլոր փորձությունները: Կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աշխատեք ոչ մի բանի համար չանհանգստանալ: Սա այն օրերից մեկն է, երբ հակված կլինեք մանրուքները սրտին մոտ ընդունել, բայց կենսափորձը կհուշի, որ հուզվել պետք չէ, քանի որ ամեն ինչ շուտով կհարթվի: Շատ Ցուլերի ծագած խնդիրները լուծելուն կօգնեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում:

Հնարավորություն կունենաք շփվել հետաքրքիր մարդկանց հե, նրանց հետ քննարկել ձեզ համար կարևոր հարցերն ու նոր բաներ իմանալ: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, եթե դրանք նախապես չեք ծրագրել: Հիմա դուք հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք: Ամեն ինչ միանգամից ստանալու ձգտումը կարող է ձեզ չմտածված արարքների մղել: Բայց կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե դանդաղ առաջ շարժվեք, օգտագործեք ուրիշի փորձը, խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց վստահում եք: Նախկինում բացառապես գործնական բնույթ կրող հարաբերությունները քիչ ֆորմալ կդառնան: Դրանցում ընկերական նոտաներ կհայտնվեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է գնումների համար: Շատ Երկվորյակներ հիմա կարող են ձեռք բերել իրեր, որոնց մասին վաղուց էին երազում: Հավանական են անսպասելի նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մանրուքների պատճառով մի վշտացեք: Լուրջ խնդիրներ այսօր հազիվ թե ծագեն, իսկ աննշան դժվարությունները արագ կհաջողվի հաղթահարել: Կարևոր է ստացվող ցանկացած տեղեկատվություն ստուգելը. այն միշտ չէ, որ ճիշտ կլինի, ինչ-որ մեկը կարող է մոլորության մեջ գցել ձեզ: Առողջ քննադատությունը հիմա շատ տեղին կլինի:

Հնարավորություն կունենաք հին ծանոթների հետ քննարկել կարևոր հարցերը, պայմանավորվել համագործակցության ու համատեղ գործողությունների մասին: Դուք համբերատար ու համառ կլինեք, չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Մարդիկ, ովքեր նախկինում համաձայն չէին ձեզ հետ, կփոխեն իրենց տեսակետը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ֆինանսական գործերում զգույշ եղեք: Այսօր ռիսկի եք դիմում ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ: Գնումների հարցում մի շտապեք, մեծ գումարին հրաժեշտ տալուց առաջ երկար մտածեք: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Նրանց հուշումներն օգտակար կլինեն:

Կարող են փոխվել մասնագիտական ծրագրերը: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ արժե սովորել մասնագիտական դիրքերն ամրապնդելու ու կարիերայում աճի հասնելու համար: Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը վատը չէ: Այն հարմար է հին կապերն ամրապնդելու ու նոր ծանոթությունների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը լավ կսկսվի: Նրա առաջին կեսին ձեզ հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ ու լավ նորություններ են սպասվում: Կուրախացնեն հին ծանոթները: Նրանք կարող են կիսվել հետաքրքիր գաղափարներով, ծրագրերով, որոնց իրագործմանը կուզենաք մասնակցություն ցուցաբերել:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ ու արդյունավետ կանցնի: Այն հնարավորություն կտա ավարտին հասցնել ավելի վաղ սկսած բարդ գործերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հավանական են ուրախ իրադարձություններ տանն ու մտերիմներին վերաբերող լավ նորություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կսկսվի: Առավոտն օգտագործեք կարևոր հարցերը լուծելու և այն ամենից գլուխ հանելու համար, ինչը երկար ժամանակ չէր ստացվում: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել. կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կիսվել փորձով: Դուք պատրաստ կլինեք համագործակցության, իսկ դա շրջապատողներին շատ դուր կգա:

Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կնվազի: Բայց լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, իսկ փոքրիկ դժվարություններից արագ գլուխ կհանեք: Աշխատեք շատ չհոգնել, չափազանց մեծ ծանրաբեռնվածությունը հիմա տեղին չէ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրը վատ չի դասավորվի, եթե լավ տրամադրություն պահպանեք ու չհուզվեք: Հետաքրքիր գաղափարներ կունենաք: Դրանք քննարկելու ու կյանքի կոչելու ժամանակն ավելի ուշ կգա: Մի ծուլացեք գրի առնել մտածածը, որպեսզի ոչինչ չմոռանաք:

Չեն բացառվում ոչ մեծ ընտանեկան տարաձայնությունները: Բայց եթե նույնիսկ մտերիմների հետ տարաձայնություններ լինեն, դուք կփորձեք փոխզիջման հասնել, լուրջ կոնֆլիկտ թույլ չտալ: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա առաջին կեսին կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Այդ հատվածում ձեր ուշադրությունը կպահանջեն բազմաթիվ գործեր, և երբեմն կթվա, թե դրանցից գլուխ հանելն անհնար է: Բայց ձեզ դա անել կհաջողվի, եթե խուճապի չմատնվեք: Լավ է հետևողական գործեք, քան մի խնդրից մյուսը նետվեք:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի՝ հանգիստ, արդյունավետ ու հետաքրքիր: Այն հարմար է և՛ ինքնուրույն գործողությունների, և՛ նրանց հետ միավորվելու համար, ովքեր կիսում են ձեր նպատակներն ու հայացքները: Հավանական է ընկերական հարաբերությունների սկիզբը, որոնք ժամանակի ընթացքում կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Գործերում զգույշ եղեք: Այսօր սովորականից հաճախ հակված կլինեք ձեզ թեթևամիտ պահել, հույս դնել հաջողակ լինելու ու մյուսների վրա, այլ ոչ թե սեփական ուժերի: Ցավոք, դա կարող է տհաճություններով ավարտվել: Շատ Այծեղջյուրների խնդիրներից խուսափել կօգնի ավելի վաղ ստացած փորձը:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ լուրեր՝ կապված մտերիմներից մեկի հետ: Դուք անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու ձևը: Օրվա երկրորդ կեսը հարմար է բոլորի համար կարևոր հարցերը քննարկելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա առաջին կեսին հետ կանգնեք չմտածված արարքներից ու արտահայտություններից: Դա նշանի շատ ներկայացուցիչների համար բարդ շրջան կլինի: Իրավիճակը ոչ միանշանակ է, իսկ դուք պետք է ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք ու որոշումներ ընդունեք: Հիշեք, որ շտապել պետք չէ: Դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ ունեք:

Օրվա երկրորդ կեսի իրադարձությունները շատ բան կդնեն տեղերում: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում տեղեկատվություն ստանաք, որը կհուշի՝ ուր է պետք շարժվել: Երեկոն հաճելի հույզեր կնվիրի նրանց, ովքեր կորոշեն այն մտերիմների հետ անցկացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող, բարենպաստ օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի: Դուք կարող եք համարձակ ստանձնել գործերը՝ առանց կասկածելու, որ հրաշալի գլուխ կհանեք դրանցից: Չեն բացառվում համագործակցության անսովոր առաջարկները: Պատասխանի հարցում մի շտապեք: Դուք ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք: Բացի այդ, կկարողանաք ավելի շահավետ պայմանների հասնել:

Որոշ Ձկներ անսպասելի կիրառում կգտնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքներին, շրջապատողներին կզարմացնեն իրենց կրթվածությամբ: Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3716 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4