ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 10
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3932 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը ձեզ ամենայն հավանականությամբ դուր կգա: Այն հարմար է կարճաժամկետ նպատակներին հասնելու ու այն գործերով զբաղվելու համար, որոնք թույլ են տալիս համարյա անհապաղ անհրաժեշտ արդյունքը ստանալ: Հաջողության հասնելով՝ կուրախանաք ու կձգտեք նոր նպատակների:

Հեշտությամբ ընկերներ կգտնեք: Դուք արագ լեզու կգտնեք նոր մարդկանց հետ, նրանց կգրավի ձեր անկեղծությունը: Չի բացառվում, նույնիսկ շատ հավանական է սիրային պատմության սկիզբը: Կարող եք նախաձեռնող լինել, ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ է այն տեղին ու ցանկալի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հրաշալի օր է կարևոր ու օգտակար գործերի համար: Ձեզ արագ կհաջողվի կենտրոնանալ, ոչինչ ձեր աչքից չի վրիպի, դուք չեք սխալվի նույնիսկ ոչ միանշանակ իրավիճակներում: Շատ Ցուլեր ոտքի վրա կյուրացնեն ուրիշների գաղափարները, եթե դրանք արժանի են կյանքի կոչվելու:

Միշտ հարթ չեն լինի շրջապատողների հետ հարաբերությունները, հնարավոր են փոքրիկ տարաձայնություններ: Բոլորը չեն հասկանա, թե ինչպես եք հաջողության հասնում, իսկ քննադատություններ սովորականից շատ կհնչեն: Դուք կփորձեք լուրջ կոնֆլիկտներ թույլ չտալ: Դեռևս պետք չէ ինչ-որ մեկի հետ քննարկել ապագայի նոր ծրագրերը: Դրա համար բարենպաստ պահը հետո է գալու:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Դուք վճռական տրամադրված կլինեք ու հստակ կիմանաք, որ ոչ մի խոչընդոտի առաջ չեք նահանջելու: Խոչընդոտներն իրենք կիմանան այդ մասին, այնպես որ՝ կնախընտրեն իրենք հեռանալ ձեր ճանապարհից: Հեշտությամբ համախոհներ կգտնեք: Շատերը կտեսնեն, որ դուք շուտով հաջողության եք հասնելու ու կուզենան կիսել հաղթանակի բերկրանքը:

Հավանական են հաջողություններ աշխատանքի ու ուսման մեջ: Ինչքան դժվար լինեն ձեր առաջ դրված խնդիրները, այնքան լավ գլուխ կհանեք դրանցից: Չեն բացառվում նշանակալի դրամական մուտքերն ու շահավետ գործարքները: Որոշ Երկվորյակներ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բարենպաստ ու արդյունավետ կլինի: Այդ հատվածն օգտագործեք դրված նպատակներին հասնելու համար: Ձեր ուժերի սահմաններում կլինի և՛ ձեր, և՛ մյուսների համար օգտակար բաներ անելը, պետք է միայն ջանքեր գործադրեք: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, չի բացառվում՝ օգնություն առաջարկեն մարդիկ, որոնցից շատ բան է կախված: Մտածեք, թե ինչով կարող եք շնորհակալություն հայտնել նրանց: Լավ է դա հնարավորինս արագ անեք:

Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի և ավելի հարմար է ոչ թե օգտակար գործունեության, այլ հանգստանալու համար: Կկարողանաք անկեղծ զրուցել ձեզ իսկապես հասկացող ու աջակցող մարդու հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաճելի, հետաքրքիր ու ոգեշնչող օր է: Լավ գաղափարներ կլինեն, բայց դրանք ձեզ մոտ չեն ծնվի: Ամեն դեպքում հոգ չէ: Դուք պատրաստ կլինեք յուրացնել ուրիշի մտահղացումը, վերամշակել այն ու հասցնել կատարելության: Շատ Առյուծների մոտ կազմակերպչական ունակություններ ու առաջատարի հատկանիշներ կհայտնվեն, կկարողանան ուրիշներին համոզել անել այն, ինչ իրենց համար է օգտակար:

Օրվա երկրորդ կեսը հաճելի պահերով ու փոքրիկ անակնկալներով, նվերներով լի կլինի: Չեն բացառվում սիրային խոստովանությունները, որոնք կոգեշնչեն ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է ուսման ու ցանկացած օգտակար զբաղմունքի համար: Դուք պատրաստ կլինեք սարեր շուռ տալ, բայց դրա անհրաժեշտությունը չի լինի, կարող եք կենտրոնանալ պրակտիկ խնդիրների լուծման վրա: Շատ Կույսերի կօգնի ավելի վաղ ստացված փորձը: Դրա շնորհիվ նրանք ոչ միանշանակ իրավիճակներում իրենց վստահ կզգան:

Հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Ձեր գործնական ինտուիցիային կարելի է միայն նախանձել: Այն անսխալ կհուշի, թե ինչպես է պետք գործել: Չի բացառվում՝ հենց այսօր սկսեք աշխատել մի նախագծի վրա, որի շնորհիվ ձեր եկամուտները շուտով նշանակալիորեն կաճեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ոչ միանշանակ օր է: Օրվա բոլոր իրադարձությունները չեք կարողանա ճիշտ գնահատել: Աշխատեք ոչինչ չբարդացնել, գաղտնի իմաստ չտեսնել այնտեղ, որտեղ այն չկա ու չի էլ կարող լինել: Եթե ձգտում եք ֆինանսական բարեկեցության, կենտրոնացեք այդ ոլորտի վրա: Հնարավոր է՝ մտածեք, թե ինչպես կարող եք մեծացնել եկամուտներն ու ամրապնդել ֆինանսական դիրքերը:

Վատ օր չէ հարաբերություններ սկսելու համար: Դուք մարդկանց լավ կհասկանաք ու պատրանքներ չեք կառուցի: Որոշ Կշեռքներ կկռահեն այն, ինչ մյուսները կփորձեն թաքցնել: Կարող եք քննարկել կարևոր թեմաները՝ առանց վախենալու տարաձայնություններից ու վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վճռական գործեք ու խոչընդոտների առաջ մի ընկրկեք: Համառությունը կօգնի կարևոր հաղթանակներ տոնել, լուծել այն հարցերը, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Վատ մի զգացեք իրադարձություններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, հնարավոր են շահավետ գործարքներ ու հաջող գնումներ: Որոշ Կարիճների կվերադարձնեն հին պարտքերը:

Հարմար օր է տնային խնդիրները լուծելու ու մտերիմների մասին հոգ տանելու համար: Կենցաղային հոգսերը ձեզ չեն հոգնեցնի, առօրյա գործերն էլ ձանձրալի չեն թվա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մասնագիտական տեսանկյունից հեշտ օր չէ: Գործնական հարաբերությունները կփչանան, առավել լարված կդառնան, երբեմն վեճերը կխանգարեն նորմալ աշխատանքին, չեն թողնի ժամանակին ավարտին հասցնել սկսածը: Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Ձեր գիտելիքներն ու կարողությունները բավարար կլինեն մտածածը կյանքի կոչելու համար:

Ընկերներն ու մտերիմները կփորձեն աջակցել ձեզ, բայց անհրաժեշտ բառերը միանգամից չեն գտնի: Հավանական են անսովոր ծանոթություններ: Հնարավոր է՝ դրանց շնորհիվ շատ բաների նորովի նայեք, հասկանաք, թե ինչի եք իրականում ուզում հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վատ օր չէ: Ինչ-որ խնդիրներ կարող են ծագել, բայց դրանց ոգևորությամբ կանցնեք, ինչն էլ կօգնի հաջողության հասնել: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, այդ իսկ պատճառով՝ շատերը օգնություն ու աջակցություն կառաջարկեն: Հավանական է նոր հարաբերությունների սկիզբ: Դրանք կարող են լրիվ գործնական բնույթ կրել, բայց ժամանակի հետ դրանցում սիրային նոտաներ կհայտնվեն, եթե դեմ չլինեք դրան:

Աշխատեք չհոգնել: Նույնիսկ եթե գործեր սովորականից շատ լինեն, ժամանակ գտեք հանգստի համար: Եթե վերականգնեք ուժերը, բազում նոր գաղափարներ կհայտնվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Վատ օր չէ: Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, բայց դուք չեք ուզենա անհանգստանալ դրանց համար: Շատերը կուզենան շփվել ձեզ հետ, քանի որ շրջապատողների հետ կկիսվեք ձեր լավատեսությամբ, ինքնավստահ կլինեք: Հավանական են ծանոթություններ, որոնք շատ հաճելի շարունակություն կստանան:

Օրվա երկրորդ կեսը աշխատանքի ու ձեզ համար կարևոր գործի հետ կապված լավ նորություններ է խոստանում: Չի բացառվում՝ հենց այդ հատվածում հասկանաք, թե ինչ է պետք անել մասնագիտական դիրքերն ամրապնդելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող եք հաջողությամբ ավարտին հասցնել ավելի վաղ սկսած գործերը: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են ձեզ ու աջակցել դժվար պահերին: Դա օգուտ կտա համախոհների հետ հարաբերություններին: Ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել աշխատանքի, ֆինանսների, ինչպես նաև ուսման, ստեղծագործական գործունեության հետ կապված կարևոր հարցերը: Երբեմն բավական կտրուկ կարտահայտվեք, բայց դա, չգիտես ինչու, բոլորին դուր կգա:

Հեշտ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, բայց լուրջ կոնֆլիկտները քիչ հավանական են: Դուք պատրաստ կլինեք խաղաղություն պահպանելու համար զիջումների գնալ: Շրջապատողները կհասկանան ու կգնահատեն դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3932 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3