ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ ապրիլի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4023 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա առաջին կեսն արժե օգտագործել աշխատանքին, բիզնեսին, ձեր կարիերայի հնարավոր զարգացմանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Երբեմն դրա մասին զրուցելն օգտակար կլինի նույնիսկ նրանց հետ, որոնց հետ ձեզ գործնական հետաքրքրություններ չեն կապում. ձեզ խելամիտ խորհուրդներ ու լավ գաղափարներ կտան:

Օրվա երկրորդ կեսին շատ կարևոր կլինի ինչ-որ հետաքրքիր, ձեզ համար իսկապես գրավիչ բանով զբաղվելը: Այն Խոյերը, ովքեր անգործության կմատնվեն, մռայլ մտքերի մեջ կընկնեն և դրանում, իհարկե, ոչ մի լավ բան չի լինի: Նշանի ամենատպավորվող ներկայացուցիչների տրամադրությունը երկար ժամանակով կփչանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հանգիստ, բարենպաստ օր է: Կարևոր կլինի ռիսկի չդիմելն ու սեփական հնարավորությունները ճիշտ գնահատելը: Դա բավական կլինի դժվարություններից խուսափելու, սխալներ չանելու, ոչ միանշանակ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունելու համար: Դուք շատերին կօգնեք ու լավ խորհուրդներ կտաք: Չի բացառվում՝ մարդիկ, որոնց այսօր աջակցեք, ժամանակի հետ ձեր ընկերները դառնան:

Չի բացառվում կարևոր տեղեկատվություն ստանաք: Հնարավոր է՝ այն օգնի փոխել հայացքն այն ամենի նկատմամբ, ինչն ակներև ու ճիշտ էր թվում: Հնարավորություն կունենաք լուծել այն հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Այսօր շատ կարևոր կլինի ոչ մեկի խոսքին չհավատալը: Բարեբախտաբար, իրավիճակն այնպիսին կլինի, որ ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգելը հեշտ կլինի: Կարևոր է չծուլանալ, ուշադրություն դարձնել մանրուքներին ու ցանկալին իրականության տեղ չընդունել: Հենց ստեղծված իրավիճակի իրատեսական գնահատականը թույլ կտա խուսափել սխալներից:

Վատ օր չէ աշխատանքի համար, այն սովորականից հեշտ կտրվի: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք հաճելի շարունակություն կստանան: Որոշ Երկվորյակներ այսօր կսկսեն սովորել այն, ինչը նրանց շուտով պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հանգիստ ու ձանձրալի կանցներ, եթե ստեղծագործաբար չտրամադրվեիք: Այսօր ամենահասարակ ու միապաղաղ գործերին էլ մյուսների նման չեք նայի, ամեն ինչում անսովոր ու ուշադրության արժանի բան կտեսնեք: Դա կոգեշնչի շրջապատողներին: Շատերը կուրախանան ձեզ հետ շփվելու, սեփական գործերն ու ընդհանուր ծրագրերը քննարկելու ցանկացած հնարավորության համար: Կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել:

Կարող են փոխվել ծրագրերը: Դրան հանգիստ վերաբերվեք: Մի հնարավորությանը փոխարինելու կգան մյուսները, և դուք դրանք բաց չեք թողնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Կենտրոնանալու համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի, դուք միշտ ուշադրություն կդարձնեք նրան, ինչը կարող է կարևոր դեր խաղալ: Ապագայի ծրագրերում որոշակիություն կհայտնվի, մտորումներից կանցնեք կոնկրետ գործողությունների պլանավորմանը:

Հնարավորություն կունենաք ծրագրերը քննարկել համախոհների հետ, ձեր գաղափարներն աջակցություն կստանան: Ամենայն հավանականությամբ, այսօր շատ պետք է խոսեք, բայց շփումները հաճելի կլինեն, կբարձրացնեն տրամադրությունը: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները, և դուք ուրախ կլինեք զրուցել նրանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Չնայած որոշակի դժվարություններին, որոնցից խուսափել չի ստացվի՝ օրը վատ չի դասավորվի: Դուք հնարավորություն կունենաք հաջողության հասնել կարևոր գործում, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող հարցը: Նպատակասլացությունը թույլ կտա հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսներին իրավիճակը համարյա անհույս էր թվում:

Կհարթվեն հարաբերությունները մտերիմների հետ, դուք կստանաք այն աջակցությունը, որի պակասն ունեիք: Հնարավոր են երկարաժամկետ համագործակցության, նոր աշխատանքի առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Առավոտյան հնարավոր են լարված պահեր: Դուք հաճախ կբարկանաք դատարկ բաների պատճառով, երբեմն կոնֆլիկտներ կհրահրեք: Բարեբախտաբար, արագ կկարողանաք այլ կերպ տրամադրվել: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք վերականգնել հին գործնական կապերը, չի բացառվում՝ ձեզ հետաքրքիր նախագծի վրա աշխատանք առաջարկեն:

Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու, իմպրովիզացված ընտանեկան տոների, ընտանեկան հանգստի համար: Կարող եք զրուցել լուրջ բաների մասին՝ առանց վախենալու, որ բանը վեճով կամ փոխադարձ վիրավորանքներով կավարտվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Կարևոր կլինի ստեղծված իրավիճակը իրատեսորեն գնահատելը: Այսօր դուք սովորականից հաճախ հակված կլինեք երևակայել, ցանկալին իրականության տեղ ընդունել: Որոշ Կարիճներ նոր տեղեկատվություն ստանալուց հետո կշտապեն եզրակացությունների հարցում, արագ դատողություններ կանեն, որոնց համար էլ ավելի ուշ կզղջան: Լսեք հին ծանոթների խորհուրդները, որոնց փորձին վստահում եք:

Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն: Օրվա երկրորդ կեսը կարևոր զրույցների ժամանակ է: Դրանք վարեք առանց շտապելու: Դուք ինքներդ էլ կզարմանաք, թե ինչ հեշտությամբ եք փոխզիջման հասնում և լուծում կգտնեք, որը բոլորին կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը հակասական, անհանգիստ ու հագեցած կլինի: Դուք գիտեք, որ շատ բան պետք է անեք, բայց չեք կասկածի, որ ամեն ինչ հասցնելու եք: Ինտուիցիան հուսախաբ չի անի, դուք արագ առաջ կշարժվեք, կգտնեք նպատակին տանող կարճ ճանապարհը: Հաճախ հաջող կլինեն համարձակ, անսովոր որոշումները, փորձարկումները, որոնք մյուսները չէին անի:

Դուք պատրաստ կլինեք աջակցել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շրջապատողներին դա դուր կգա, նրանք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետ կյանքի հանդեպ նման հայացքներ ունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը բարենպաստ է: Այդ հատվածը հարմար է և՛ գործնական, և՛ ոչ ոչ ֆորմալ շփումների համար: Դուք շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք ու դրա համար ջանքեր էլ չեք գործադրի: Հնարավորություն կունենաք հանգիստ զրուցել բոլորի համար կարևոր բաներից: Չի բացառվում՝ այս հատվածում ընդունած որոշումները ձեր կյանքը դեպի լավը փոխեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար է առօրյա գործերի համար: Դուք կկարողանաք ավարտել այն, ինչ ավելի վաղ էիք սկսել ու ձեզ ավելի հանգիստ, ինքնավստահ կզգաք: Չեն բացառվում դրամական մուտքերը, հաջող գործարքներն ու գնումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ոչ միանշանակ օր է: Հավասարակշռությունը պահպանել միշտ չի ստացվի: Նշանի երիտասարդ ներկայացուցիչներն այսօր բռնկուն կլինեն, հեշտությամբ կտրվեն պրովոկացիաներին, դատարկ բաների պատճառով կնյարդայնանան ու կչարանան նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Լավ է, եթե կողքին հուսալի մարդ ունենաք, որը կաջակցի ու լավ խորհուրդ կտա:

Օրվա երկրորդ կեսն առաջինից հետաքրքիր ու բարենպաստ կլինի: Հետաքրքիր գործեր կհայտնվեն, նոր խնդիրներ կլինեն, որոնց լուծման վրա էլ հաճույքով կկենտրոնանաք: Որոշ Ջրհոսներ հենց այս հատվածում կհասկանան, թե ինչով կուզենային զբաղվել մոտ ապագայում: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք. մարդիկ կնկատեն դա ու բարձր կգնահատեն ձեր անձնական որակները: Հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել կարևոր հարցերը, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Նույնիսկ նրանք, ովքեր ամեն հարցում համաձայն չեն ձեզ հետ, կնախընտրեն չվիճել, այլ զիջումների գնալ:

Կհաջողվի ավարտին հասցնել այն գործերը, որոնց վերջին շրջանում շատ ժամանակ էիք տրամադրում: Դրանից հետո ավելի շատ ազատ ժամանակ կմնա, և դուք այն հաճույքով կնվիրեք հետաքրքիր ինչ-որ բանի: Որոշ Ձկներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4023 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5