Գլխավոր » Հետաքրքիր է

Աշխարհի ամենամեծ եկամուտ ունեցող աստղերը, որոնք այլևս կենդանի չեն

Загрузка...

Ցանկը հրապարակել է Forbes ամսագիրը։ Այստեղ տեղ են գտել աստղեր, որոնք անգամ մահանալուց հետո շարունակում են մեծ գումարներ վաստակել։

5. Բոբ Մարլի

Եկամուտ՝ 20 միլիոն դոլար

Հայտնի երաժիշտի ստեղծագործությունները ԱՄՆ-ում լսել են շուրջ 1 միլիարդ անգամ։ Այսքան հայտնի լինելու շնորհիվ մեծ թափ է ստանում House of Marley անվան տակ արտադրվող ականջակալների, նվագարկիչների և այլ սարքերի վաճառքը։

4. Արնոլդ Պալմեր

Եկամուտ՝ 30 միլիոն դոլար

Ամերիկացի ամենահայտնի պրոֆեսիոնալ գոլֆիստն այսօր նույնպես շարունակում է գումար վաստակել շնորհիվ MasterCard-ի և Rolex-ի հետ համագործակցության։ Նրա անունն են կրում նաև Arizona և MolsonCoors արտադրողների որոշ ըմպելիքներ։

3. Չարլզ Շուլց

Եկամուտ՝ 38 միլիոն դոլար

Ամերիկացի ծաղրանկարիչը և Սնուպի հայտնի կերպարի հեղինակն իր եկամուտները կրկնապատկել էր 70-ական թվականների սկզբին։ Այս տարի ավարտվում է նրա լիցենզավորված պայմանագիրը Met Life-ի հետ, որը Սնուպիի նկարներն օգտագործում էր իր գովազդներում։

2. Էլվիս Փրեսլի

Եկամուտ՝ 39 միլիոն դոլար

Երգչի տունը, որն ավելի հայտնի է «Գրեյսլենդի տարածք» անվանումով, տարեկան ընդունում է ավելի քան 500 հազար այցելուի, իսկ մոտ ժամանակներս նախատեսվում է նկարահանել ֆիլմ նրա մասին, որի ռեժիսորը լինելու է Բազ Լուրմանը։ Ֆիլմում Փրեսլիի կերպարը մարմնավորելու է Թոմ Հենքսը։

1. Մայքլ Ջեքսոն 

Եկամուտ՝ 60 միլիոն դոլար

Արդեն 7 տարի է՝ Ջեքսոնը գլխավորում է մահանալուց հետո ամենամեծ եկամուտ ունեցող աստղերի ցանկը։ Փոփ երաժշտության արքայի այս տարվա եկամտի հիմնական մասը գոյացել է Լաս Վեգասում կայացած շոուից, Mijac Music երաժշտական կատալոգից և Sony-ի հետ երկարաժամկետ պայմանագրից։

баннерная рекламная сеть

հետաքրքիր
1
2020-01-16, 20:00
0
260

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх