ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Առատաձեռն հարուստի կարմա
Բաժին: Կարմա | Դիտումներ: 3157 | 15:00 Ավելացրեց: Moder-003

Այն մարդկանց համար, ովքեր ծնվել են ստորև թվարկված ժամանակամիջոցներից մեկում, սպիտակ կարման նշանակում է նյութական և էներգետիկ հարստություն: Այդ ժամանակահատվածներն են.

1925 թ. նոյեմբերի 15-ից - 1926 թ. հունիսի 16-ը,
1932 թ. նոյեմբերի 15-ից - 1933 թ. հունիսի 15-ը,
1939 թ. նոյեմբերի 15-ից - 1940 թ. հունիսի 16-ը,
1946 թ. նոյեմբերի 15-ից - 1947 թ. հունիսի 16-ը,
1953 թ. նոյեմբերի 15-ից - 1954 թ. հունիսի 15-ը,
1960 թ. նոյեմբերի 15-ից - 1961 թ. հունիսի 15-ը,
1967 թ. նոյեմբերի 15-ից - 1968 թ. հունիսի 15-ը,
1974 թ. նոյեմբերի 15-ից - 1975 թ. հունիսի 15-ը,
1981 թ. նոյեմբերի 15-ից - 1982 թ. հունիսի 15-ը,
1988 թ. նոյեմբերի 15-ից - 1989 թ. հունիսի 15-ը,
1995 թ. նոյեմբերի 15-ից - 1996 թ. հունիսի 15-ը,
2002 թ. հունիսի 14-ից - 2003 թ. հունիսի 14-ը:

Նման կարմայի բարձրագույն մակարդակով դրսևորումը մարդուն հնարավորություն է տալիս ուրիշներին վերադարձնել առողջությունն ու նյութական բարեկեցությունը: Այս հնարավորությունը նա ընդունում է որպես հնարավոր պարգևներից բարձրագույնը: Մոտավորապես այս կերպ «սովորական» մարդը ոչ մի պարգևատրում չի ակնկալում այն բանի դիմաց, որ համեղ ուտելիք է կերել, քանի որ սիրելի ուտելիք ուտելը ինքին ցանկալի պարգև է:

Դրսևորված լինելով միջին մակարդակով՝ այս կարման մարդուն օժտում է լավ առողջությամբ և կայուն նյութական բարեկեցությամբ: Սա անշահախնդրաբար ցուցաբերած առատաձեռնության դիմաց պարգևն է: Ինչքան շատ է նման մարդը շրջապատողներին ժամանակ, ուժ, գումար և ուշադրություն հատկացնում, այնքան շատ ուժ, գումար, ժամանակ ու հարստություն է ինքը ստանում:

Ցածր մակարդակով դրսևորված կարման մարդուն թույլ չի տալիս անազնիվ ճանապարհով գումար և այլ նյութական միջոցներ ձեռք բերել և նրան ապահովելով ապրուստի համար անհրաժեշտ նվազագույնով՝ աղքատության չի մատնում:

Լույսի աշխարհի հետ կապերն ամրացնելու համար այդ մարդը պետք է առատաձեռն ու անշահախնդիր լինի, ամեն կերպ խուսափի խորամանկությունից ու խանդից: Սա ամենահուսալի ճանապարհն է դեպի առողջություն, հոգու ու մարմնի լավ էներգետիկա, ինչպես նաև կայուն նյութական բարեկեցություն:

Շարունակելի...

Բաժին: Կարմա | Դիտումներ: 3157 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3