ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1293 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 4-ը կիսում են լուսնային 11-րդ ու 12-րդ օրերը: Լուսինը Առյուծի նշանի տակ է:

Լուսնային 11-րդ օրը, որը ձգվում է 00:00-ից մինչև 13:44-ը, անվերահսկելի հզորության օր է: Նորեկներին խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել կամ փորձարկել: Կարող եք զբաղվել ձեր մարմնով, զբոսնել, մարմնամարզություն անել: Զգույշ եղեք միջատների հետ: Այսօր ցանկացած գործ անելիս ուշադրություն ու զգուշություն է պետք: Բարենպաստ է սկսած գործերն ավարտին հասցնելը, ճամփորդելն ու տեղափոխվելը: Անբարենպաստ է մեծ գործեր սկսելը, առևտուր անելը, վտանգավոր աշխատանք կատարելն ու միջատներ սպանելը:

Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է 13:44-ից, մտքերը մաքրելու, իմաստնության զգացմունքների դեմ տարած հաղթանակի օր է: Լուսնային 12-րդ օրը վատ նշաններ կլինեն կոտրված սպասքն ու թափված հեղուկը: Բարենպաստ է խոստովանություններ ստանալը, կարող են իրականանալ երազանքները, աղոթքները լսելի կլինեն: Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, մարդասեր ու զիջող լինել, բայց չի կարելի թուլանալ: Անբարենպաստ է առևտուր անելը, մոլախաղերով տարվելը, բարկանալը, վիճելն ու լաց լինելը: Կոշտ սնունդ քիչ օգտագործեք, իսկ հեղուկներ՝ շատ:


Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հարմար է կապեր հաստատելու, հոգևոր ու մարմնական ուժեր ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, մեծ մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Դեղեր ու թուրմեր պատրաստեք: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, զբաղվել ֆինանսական գործերով, որսորդությամբ ու ծառահատությամբ: Լավ նշաններ կլինեն պատահաբար անձրևի տակ ընկնելը, ծիածան ու կայծակ տեսնելը: Վատ նշաններ կլինեն մանր-մունր իրեր կորցնելը: Օրվա գույներն են նարնջագույնն ու արծաթագույնը: Բացասական կլինի վառ կանաչը: Օրվա թվերն են՝ 15, 81, 74, 27: Հնարավորինս շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից, մեղրից: Չի կարելի գինի խմել: Կշիռ կունենան ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազները:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1293 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3