Գլխավոր » Լուսնային

Ապրիլի 4-ի լուսնային-արևային աստղագուշակը

Загрузка...

Ապրիլի 4-ը կիսում են լուսնային 28-րդ ու 29-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է, իսկ 06:56-ից՝ Խոյի:

Լուսնային 28-րդ օրը, որը ձգվում է մինչև 07:20-ը, նվերների ու բացահայտումների, երկրային գործերի օր է: Բարենպաստ է զբաղվել խոշոր գործերով, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել ու բարի մտքեր տարածել: Աշխատեք բարձր տրամադրության մեջ լինել ու վերահսկել հույզերը: Անբարենպաստ է ծառեր տնկելն ու ծաղիկներ քաղելը: Ուշադիր եղեք գլխին, արյան ճնշմանը, քիչ կարդացեք ու խուսափեք վառ լույսից: 

Լուսնային 29-րդ օրը, որը սկսվում է 07:20-ից, ամենավտանգավոր օրերից մեկն է: Այսօր երազներն ու նախանշանները սուտ կլինեն: Սա անկումների ու աղետների օր է: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել: Լավ է վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը: Պատասխանատու եղեք, պայքարեք ձանձրույթի ու տագնապի դեմ, չափավորություն պահպանեք, հնազանդ եղեք, զբաղվեք տան ու տնտեսության հարցերով: Խորհուրդ չի տրվում նոր գործեր սկսել: Քնելուց առաջ օգտակար կլինի օրգանիզմը ջրով մաքրելը: 



Այսօր արևային 15-րդ օրն է: Արեգակը Խոյի նշանի տակ է: Օրը հարմար է ցանկացած տեսակի կապ հաստատելու, մարմնական ու հոգևոր ուժեր, գեղեցկություն ու ներդաշնակություն ձեռք բերելու համար: Աշխատանքը ուրախություն ու բավարարվածություն կբերի: Խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, վերանորոգմամբ, տան մաքրությամբ: Հոգ տարեք բույսերի ու կենդանիների մասին: Խորհուրդ չի տրվում ֆիզիկապես գերլարվել, զբաղվել ֆինանսական գործերով, գործարքներ կնքել, ծառեր տնկել ու որս անել: Ավելի շատ մրգեր ու հյութեր օգտագործեք: Մի հրաժարվեք քաղցրից ու մեղրից: Չի կարելի գինի խմել: Հնարավոր են ինչպես խորհրդանշական, այնպես էլ իրական երազներ:


2
2019-04-03, 21:00
0
623

Կարդացեք նաև



Loading...
loading...
Наверх