ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 25-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1432 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 25-ը կիսում են լուսնային 19-րդ ու 20-րդ օրերը: Լուսինը Այծեղջյուրի նշանի տակ է:

Լուսնային 19-րդ օրը, որը ձգվում է մինչև 02:48-ը, ծանր ու բավականին վտանգավոր օր է: Հնարավոր են թունավորումներ: Ինչ-որ մեղքի մեջ խճճվելով՝ մարդը կարող է իր շուրջը դիվային ցանց հյուսել: Շատ զգույշ պետք է լինել նոր գաղափարների հետ: Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է: Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել ու միայնակ ճամփորդել: Անբարենպաստ է ամուսնություն կնքելը, կարևոր որոշումներն ընդունելն ու բանակցություններ վարելը: Օրը կրիտիկական է հոգեպես անկայուն մարդկանց համար:

Լուսնային 20-րդ օրը, որը սկսվում է 02:48-ից, բացահայտումների, հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերից ազատվելու օր է: Սա առաջնորդների ու հռետորների օր է: Բարենպաստ է լինել տանը, զբաղվել կենցաղային գործերով, ընտանիքով ու հետևել ավանդույթներին: Անբարենպաստ է ձանձրալի, անհետաքրքիր գործերով զբաղվելը: Տեսողությունը քիչ ծանրաբեռնեք: 



Այսօր արևային 6-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա ներդաշնակության, ներքին հավատը վերականգնելու, կոմպլեքսների դեմ պայքարելու, կերպափոխության, բարեկամական կապեր հաստատելու օր է: Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաներով ու սեփական առողջությամբ: Ջուրն այսօր հատուկ հատկություններ կունենա, կարող եք նրա միջոցով արյան ու աղիների մաքրում անել: Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները: Հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք: 

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1432 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4