ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ապրիլի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը
Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1077 | 21:00 Ավելացրեց: Moder-003

Ապրիլի 21-ը կիսում են լուսնային 16-րդ ու 17-րդ օրերը: Լուսինը Կարիճի նշանի տակ է, իսկ 19:59-ից՝ Աղեղնավորի: 

Լուսնային 16-րդ օրը, որը ձգվում է մինչև 23:27-ը, ամենամաքուր օրերից մեկն է, երբ ագրեսիվությունը, նախանձը դեպի անկում կտանեն: Սա ինքնամաքրման, լուսավորության, ապագա աշխատանքների համար ծրագրեր մշակելու օր է: Բարենպաստ է զբաղվել մաքրությամբ և այլ օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, զբաղվել ֆիզիկական վարժություններով ու ինքնակատարելագործմամբ: Պետք է հանգստություն ու չափավորություն պահպանեք, չխախտեք ներքին ներդաշնակությունը: Անբարենպաստ է վիճելն ու չարություն, ագրեսիա, նախանձ դրսևորելը: Խուսափեք միս ու սունկ ուտելուց:

Լուսնային 17-րդ օրը, որը սկսվում է 23:27-ից, ներքին ազատություն ձեռք բերելու, կյանքից ուրախություն ստանալու օր է: Նա վառ ասպեկտը սերը կլինի, բայց պետք չէ կորցնել զգոնությունը, քանի որ չվերահսկվող էներգիան իր մեջ անակնկալ վտանգներ է պարունակում: Բարենպաստ է ճամփորդելը, առևտրով ու հաճույք պատճառող գործերով զբաղվելը, սիրելիների հետ շփվելը, տոներ կազմակերպելն ու ուրախանալը: Անբարենպաստ է ձանձրալի աշխատանքով զբաղվելը, հաշվետվություններ կազմելն ու գերլարվելը: Հոգեկանը ծանրաբեռնված կլինի: Վնասվածքների տեսանկյունից վտանգավոր օր է:



Այսօր արևային 2-րդ օրն է: Արեգակը Ցուլի նշանի տակ է: Սա գիտելիքների ու կապերի, ճամփորդությունների, մտքերն ու գիտակցությունը մաքրելու օր է: Խորհուրդ է տրվում ազատվել անպիտան կապերից ու ծանոթություններից, նոր հագուստ գնել: Այսօր օգտակար կլինի հինը նորով փոխարինելը: Խորհուրդ չի տրվում զբաղվել տնային գործերով, խնայեք կրակը: Լավ նշան կլինի ամբոխի մեջ ձեր անունը լսելը: Օրվա թվերն են 17-ը, 31-ը ու 48-ը: Լավ է, եթե այս թվերին հանդիպեք հեռախոսահամարի, մեքենաների կամ տան համարների տեսքով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց: Երազները կշիռ կունենան ու բարի կլինեն:

Բաժին: Լուսնային | Դիտումներ: 1077 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3