Անսովոր կամուրջներ. Մովսեսի կամուրջը, Հոլանդիա
| |
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 2394 | 15:00 | |
Հոլանդիայի Հալսթերեն քաղաքում հին ամրոցի վերակառուցման ժամանակ անսովոր կամուրջ են կառուցել, որը ստացել է «Մովսեսի կամուրջ» անունը։ Այս գեղեցիկ, փայտե կամուրջը անցնում է ոչ թե գետի վրայով, այլ նրա միջով։ Զարմանալի չէ, որ կամուրջը հիշեցրել է աստվածաշնչյան պատկերը։ Այն որոշվել է անվանել Մովսեսի անունով, որը ստիպեց Կարմիր ծովի ջրերին հետ քաշվել։ Ֆորտ դե Ռոովեր ամրոցին մոտ կառուցված կամուրջի եզակիությունն այն է, որ այն կառուցված է ջրի մակարդակից ներքև։ Անսովոր կամուրջը կառուցել են հայտնի RO&AD ստուդիայի ճարտարապետները։ Կառուցապատման պլանը նրանք այնպես են կազմել, որ նվազագույնս խախտեն տեղանքի բնական ու պատմական ներդաշնակությունը։ «Մովսեսի կամուրջն» իսկապես այնպես է կառուցված, որ որոշ ռակուրսներից ընդհանրապես տեսանելի չէ։ Հաշվի առնելով կամրջի յուրահատկությունը՝ այն կառուցելու համար նյութերը շատ մանրամասն են ընտրվել։ Նախապատվությունը տվել են ակոյա բնափայտին։ Կամուրջը պիտանելության ժամկետը 50 տարի է։ 2011 թվականին կառուցված անսովոր կամուրջը մի քանի հեղինակավոր ճարտարապետական մրցանակների է արժանացել ու մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Կամուրջի ընդհանուր մակերեսը 50 քառակուսի մետր է։ Այն կառուցելու համար շուրջ 250 հազար եվրո են ծախսել։ |
|