/ Աստղագուշակ / Գուշակ / Ամսի 3-ին ծնվածների բնավորությունը
Загрузка...
16.10.2019

Ամսի 3-ին ծնվածների բնավորությունը

621 0 Գուշակ

3 թիվը խորհրդանշում է Յուպիտերը, որը գլխավոր դեր է խաղում աստղագիտության ու նումերոլոգիայի համակարգերի մեջ: Այն ուժերի սկիզբն է:

1-ի նման 3-ն էլ լավ թիվ է: Ամսի 3-ին ծնված մարդիկ ամբիցիոզ են ու ագրեսիվ: Նրանք միշտ ձգտում են դեպի վեր ու չեն համաձայնվում ենթարկվող դիրքին: Սիրում են իշխանությունը, բավարարված են միայն այն դեպքում, երբ իշխանություն ունեն ուրիշների վրա: Այս մարդիկ իրենց գաղափարներն ուժով ու ակտիվությամբ են առաջ տանում, պլաններն իրագործելու ճանապարհին չեն հանդուրժում շրջապատի կասկածները: Կարգապահ լինելով՝ ենթարկվում են բոլոր կանոններին ու մյուսներին էլ ստիպում են այդպես վարվել: Նրանցից լավ հրամանատարներ են դուրս գալիս: Նրանք ամուր են, չեն հանձնվում, քանի դեռ ուժասպառ չեն եղել: Մեծ կենսական ուժ ունեն: Ֆիզիկապես էլ դիմացկուն են: Ընդհանուր առմամբ սա ուժեղ ու հզոր թիվ է:

Հուզական առանձնահատկությունները: 3-ի գլխավոր հուզական գիծը ագրեսիվությունն է, որը համակցվում է ամբիցիոզ լինելու հետ: 1-երի նման նրանք էլ սիրո ու ռոմանտիկայի համար քիչ ժամանակ ունեն: Սիրո մեջ սիրում են որսորդի դերում լինել: Սիրո օբյեկտը պետք է ենթարկվի նրան: Չեն սիրում, երբ զուգընկերը փորձում է նույնպիսի դեր խաղալ կամ հավասար դիրքեր զբաղեցնել: Նա միշտ պետք է լրացնողի դերում լինի ու երբեք չպետք է գերազանցի:

Այս մարդու ընտրյալը պետք է մեղմ ու ենթարկվող լինի: 3 թիվը պետք է առաջատարը լինի: Հարաբերությունները կարող են լավը լինել, եթե զուգընկերը համաձայնվի 2-րդ տեղ զբաղեցնելուն:


 

Բացասական հատկանիշները: Երբեմն լավ բանի շատ լինելը նույնպես կարող է վատի վերածվել: Հենց 3 թվի ուժը կարող է տհաճությունների պատճառ դառնալ: Այս մարդիկ բնածին դիկտատորներ են ու իրենց կանոններն են թելադրում: Իրենց պլանները կյանքի կոչելիս չեն մտածում հետևանքների մասին: Բացի այդ, նրանք իրենք իրենց համար թշնամիներ ստեղծելու հատկություն ունեն: Անհանդուրժող են պակաս ակտիվների ու թույլերի հանդեպ, նրանց կոշտ մեթոդներն էլ նրանց դեմ են տրամադրում մարդկանց: Բռնկուն ու հպարտ են, չեն սիրում ուրիշներին պարտական լինել:

Հարազատ թվերը: Լավ հարաբերություններ ամսի 3, 12, 21, 30, 5, 14, 23, 6, 15, 24-ին ծնվածների հետ:

Թշնամի թվերն են՝ 4, 13, 31:

Երջանիկ ամսաթվերը՝ 3, 12, 21, 30:

Հաջող օրերն են երեքշաբթին, հինգշաբթին ու ուրբաթը:

Քարերն են շափյուղան ու մեղեսիկը:

Գույներն են՝ երկնագույն ու վարդագույն, մանուշակագույն, յասամանագույն:

Հիվանդությունները: Հոդերի ու մաշկային հիվանդություններ:

Խորհուրդ: Այս մարդիկ պետք է վերահսկեն իրենց բռնկուն բնավորությունը, անհամբերությունն ու չափազանց ամբիցիոզ լինելը: Եթե դա չանեն, սեփական բնավորության զոհը կդառնան: 3-ը 1-ի չափազանցված տարբերակն է: Երկուսն էլ համարյա նույն բնավորությունն ունեն, սակայն 3-ի մոտ բնավորության նույնանման գծերն ավելի արտահայտված են: Ինքն իրեն վերահսկելու դեպքում ամսի 3-ին ծնվածը կարող է նշանավոր անձնավորություն դառնալ ու հասնել հաջողության:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Սեպտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 18
Հյուրեր/Гостей: 18
Օգտատերեր/Пользователей: 0