/ Աստղագուշակ / Գուշակ / Ամսի 2-ին ծնվածների բնավորությունը
Загрузка...
22.09.2019

Ամսի 2-ին ծնվածների բնավորությունը

695 0 Գուշակ

2-ը խորհրդանշում է Լուսինը ու ներկայացնում է կանացի հատկանիշները: 2 թիվը հակադիր է 1-ին ու ավելի նուրբ, ռոմանտիկ է: 

Ամսի 2-ին ծնվածները խելացի, ստեղծագործող մարդիկ են, նրանք տաղանդավոր են, վառ ու հարուստ երևակայություն ունեն: Նրանց ուժն իրենց խելքն է, ամեն ինչում ավելի շատ հոգևոր, քան ֆիզիկական բավարարություն են փնտրում: Կարճ ասած՝ նրանք երազողներ են:

Այս մարդիկ բնույթով նուրբ են ու զիջող, կյանքում առաջ գնալու համար հաճախ ուժի ու նպատակասլացության պակաս են զգում: Նրանք ֆիզիկապես ուժեղ չեն և խուսափում են ծանր աշխատանքից:

Հուզական առանձնահատկությունները: 2-ները զուգընկերոջ հետ հոգևոր ընդհանրություն են փնտրում: Նրանց սերն ուղեղում է ծնվում, նրանք չեն ընդունում առանց հոգևոր կապի ֆիզիկական մտերմությունը: Ֆիզիկական բավարարվածությունը նրանց մոտ երկրորդ տեղում է՝ հոգևորից հետո: Այս մարդկանց համար սեքսը ուղեղում ծնված զգացմունքների կուլիմինացիա է, ընդ որում՝ ոչ այնքան անհրաժեշտ կուլիմինացիա: Նրանք արդեն իսկ երջանիկ են, երբ զուգընկերոջ հետ հոգևոր կապվածության մեջ են: Իսկ ահա կվերածվի՞ այդ կապը ֆիզիկականի՝ նրանց համար այնքան էլ կարևոր չէ: Այս մարդկանց ամուսնությունը հաջող է, եթե զուգընկերն էլ նույնպիսի հոգևոր բարձրության վրա է: Եթե նրանք ամուսնացած են ֆիզիկապես ուժեղ ու թույլ հոգևոր արժեքներով մարդու հետ, հիասթափվում ու դեպրեսիայի մեջ են ընկնում:

Թերությունները: Այս մարդիկ երազողներ են: Հզոր ինտելեկտ ու ուժեղ երևակայություն ունենալով հանդերձ նրանք պրակտիկ չեն ու պարզասիրտ են: Նրանց ստեղծագործ ունակությունները բարձր են, սակայն չեն կարողանում կյանքի կոչել մտահղացումները: Նրանց երազանքները հաճախ հենց երազանք էլ մնում են: Նույնիսկ եթե միջոցներ էլ կան, հաճախ ֆիզիկապես թույլ լինելն է խանգարում նրանց կյանքի կոչել ծրագրերը: Կարող են հուսահատվել, եթե ճանապարհին խոչընդոտներ լինեն, կդժվարանան գործել, եթե պայմաններն իդեալական չեն: Հաստատակամ ու նախաձեռնող չլինելու պատճառով էլ հաճախ կորցնում են հնարավորությունները: Դրանից կարող են անհանգիստ դառնալ, դեպրեսիայի ու հոռետեսության գիրկն ընկնել: Նրանց զուգընկեր է պետք, որը կաջակցի ու կոգեշնչի, առաջ կմղի նրանց:

Երջանիկ թվերը: Ամսի 2-ին ծնվածները առավել ընկալված են ամսի 7, 16, 25, 9, 18, 27-ին ծնվածների համար:

Թշնամի թվերը: 1, 10, 19, 28: Միայն թե 28-ի մեջ 2 կա, որը մեղմում է բացասական հատկությունները:

Անհաջող ամիսները՝ հունվար, փետրվար, հուլիս: Այս ամիսներին պետք է ուշադիր լինել առողջությանը:

Հաջող օրերն են կիրակի, երկուշաբթի և ուրբաթ:

Քարերն են մարգարիտը, լուսնաքարը, զմրուխտը և մյուս կանաչ քարերը:

Երջանիկ գույներն են կանաչի բոլոր երանգները, մարմնագույնն ու սպիտակը: Պետք է խուսափել մուգ գույներից, հատկապես՝ սևից, մուգ կարմիրից ու մանուշակագույնից:

Հիվանդությունները: Երիկամներն ու ստամոքս-աղիքային համակարգը, հնարավոր է խոցային հիվանդություն:

Խորհուրդ: Ամսի 2-ին ծնված մարդկանց հետ պետք է զգույշ ու նրբանկատ լինել: Նրանք կարող են դեպրեսիայի մեջ ընկնել, ստիպել, որ ուրիշներն էլ տառապեն: Նրանք ավելի շատ պետք է ստեղծագործեն, որպեսզի ժամանակ չմնա երազանքների ու դեպրեսիաների համար: Բացի այդ, պետք է զարգացնեն տրամաբանությունը, որպեսզի ամեն ինչ մութ գույների մեջ տեսնելու փոխարեն խելքն օգտագործելով գլուխ հանեն խնդիրներից: Հակառակ դեպքում հուսահատությունից ու տառապանքներից չեն կարող խուսափել:




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Բաժիններ
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Сентябрь 2019  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 187
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 2
Հյուրեր/Гостей: 2
Օգտատերեր/Пользователей: 0