ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 1-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3109 | 12:00 Ավելացրեց: Moder-003

1 թիվը խորհրդանշում է Արեգակը: 

Մարդիկ, ովքեր ծնվել են ամսի 1-ին, ստեղծագործող ու հնարամիտ անձնավորություններ են: Նրանք հավատարիմ են իրենց հայացքներին, համոզելու շնորհք ու ներուժ ունեն: Չեն սիրում սահմանափակումները ու անտեղի խորհուրդները: Նախընտրում են ինքնուրույն աշխատել:

Այս մարդիկ բավականին ամբիցիոզ են, վճռական են ու կամքի մեծ ուժ ունեն, գործողություններում էլ համառ ու ինքնասածի են: Ամսի 1-ին ծնված երեխան չի հանգստանա, մինչև իր պահանջները չկատարվեն, իր ուզածն անելու համար բոլորին կարող է իրար խառնել:

Այս օրը ծնվածների հանդեպ պետք է նրբանկատ մոտեցում ցուցաբերել:

Հուզական առանձնահատկությունները: Այս մարդիկ շատ ամբիցիոզ են, իրենց ամբիցիաներն էլ բավարարելու համար օգտագործում են մտավոր ունակությունները: Քիչ տեղ են տալիս սիրուն ու ռոմանտիկային: Տարվածությունները երկրորդական տեղ են զբաղեցնում, կարճաժամկետ են ու ենթարկվում են գլխավոր նպատակին՝ ամբիցիաների բավարարմանը: Տարվածության կամ սիրո օբյեկտը պետք է ենթարկվող լինի և պահանջկոտ չլինի: Սեքսն էլ այս մարդկանց համար միակողմանի է, ուղղված է սեփական ցանկությունների իրագործմանը: Զուգընկերոջ հանդեպ հոգատարությունը խիստ կարևոր չեն համարում: Այդ պատճառով էլ նրանց ամուսնությունը հազվադեպ է հաջող ստացվում, եթե միայն զուգընկերը հասկացողությամբ ու հարգանքով չվերաբերվի նրանց անհատական հատկանիշներին:

Թերությունները: Ինչպես վերևում նշվեց, ամբիցիաները բավարարելը այս մարդկանց կյանքի գլխավոր նպատակն է: Նրանք վճռականություն ու հաստատակամություն են ցուցաբերում և չեն հրաժարվում նպատակից: Սա լավ է, եթե մեղմվում է խոհեմությամբ, որով նրանք հազվադեպ են օժտված լինում:

Երջանիկ թվերը: Ամսի 1-ին ծնվածների համար ամենից հաջող հարաբերությունները հաստատվում են ամսի 1, 10, 19, 28, 4, 13, 22, 31-ին ծնվածների հետ:

Թշնամի թվերը: Աններդաշնակ հարաբերություններ ամսի 2, 11, 20, 29, 6, 15, 24, 7, 16, 25-ին ծնվածների հետ:

Հաջող օրերն են կիրակին ու երկուշաբթին: Եթե այս օրերը համընկնում են ամսի 10, 19 կամ 28-ի հետ, արդյունքը կրկնակի լավն է:

Քարը: Տոպազ, դեղին ալմազ և դեղին երանգով բոլոր քարերը:

Թանկարժեք քարը: Ոսկին:

Գույները: Ոսկեգույն, բաց դեղին:

Հիվանդությունները: Սրտի ու աչքերի հետ կապված հիվանդություններ: Հնարավոր են ճնշման հետ կապված խնդիրներ:

Խորհուրդ: Նումերոլոգիայում 1 թիվն ամենից լավն է: Այս օրը ծնված մարդիկ նշանավոր անձնավորություններ են, վճռական են ու ստեղծագործական ունակություններ ունեն: Միայն թե դժվարությունների են հանդիպում մարդկանց հետ շփվելիս: Մարդիկ պետք է հասկացողությամբ մոտենան ամսի 1-ին ծնվածներին: Վերջիններս դաժան չեն, պարզապես անփույթ են շփման մեջ:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3109 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: թվագուշակություն | Վարկանիշ: 5.0/5