ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 15-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2943 | 12:00 Ավելացրեց: Moder-003

Սա 1-ի և 5-ի համադրությունն է: 1-ը ամբիցիոզ է, առաջատար, խելացի ու վճռական, 5-ն էլ բիզնեսի ու ֆինանսների մոլորակի՝ Մերկուրիի հովանու ներքո է գտնվում: Այս երկուսի գումարը՝ 6-ը, ռոմանտիկ թիվ է: Իսկ ինքը 15-ը մագնիսական ձգողականություն ունեցող անձնավորություն է: Նա լիդեր է, գործնական ու ռոմանտիկ: Սա շատ հետաքրքիր համադրություն է: 5-ի փողի հանդեպ սերը մեղմվում է 6-ի ռոմանտիզմի ազդեցությամբ: 15-ը շատ համառ ու հաստատակամ է, մեկ անգամ որոշում ընդունելուց հետո հետևում է դրան: Այս հատկանիշը դրսևորվում է նաև աշխատանքի մեջ. երբեք ոչ մի բան կիսատ չեն թողնի: Նրանք հազվադեպ են շարունակում իրենց թողնված գործը. դա ուրիշի ղեկավարությանն են հանձնում, իսկ իրենք սկսում են նորը:

Հուզական առանձնահատկությունները: Գլխավոր գիծը ռոմանտիզմն է, մատերիալիզմն էլ կա, բայց ճնշված վիճակում է: Այս մարդը ռոմանտիկ կողակցի է փնտրում: Եթե վերջինս ֆինանսապես էլ ապահովված լինի, վատ չէ, բայց գլխավորը դա չէ: 15-երը հեշտությամբ են բռնկվում, նրանց բարկացնելը հեշտ է, բայց նույնքան արագ էլ հանդարտվում են: Նրանց հարմար չեն այն մարդիկ, որոնց հանդեպ հոգևոր ու ռոմանտիկ կապվածություն չեն զգում: 15-ը անբուժելի ռոմանտիկ է: Նրա կնքած ամուսնությունն էլ հաջող է լինում, բայց զուգընկերը միշտ պետք է պատասխանի նրա ռոմանտիկ դրսևորումներին. դա նրա համար շատ կարևոր է: Նա պետք է սովորի ապրել 15-ի ստեղծած ռոմանտիկ աշխարհում ու ոչ մի դեպքում չքանդի այն:

Թերությունները: 15-ը հեշտությամբ է վատ ազդեցության տակ ընկնում, կարող է անբարո մարդկանց զոհը դառնալ: Բացի այդ փողի հանդեպ սերը նրան կարող է խաղամոլ դարձնել կամ ստիպել խախտել օրենքը: Նա նաև բռնկուն է:

Երջանիկ թվերը՝ 6, 15, 24, 14, 23:

Թշնամի թվերը՝ 8, 17:

Երջանիկ ամսաթվերը՝ 6, 15, 24:

Հաջող օրերը՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի:

Վատ ամիսները՝ մայիս, հունիս, հոկտեմբեր:

Գույնը՝ վարդագույն:

Քարը՝ փիրուզ ու զմրուխտ:

Հիվանդությունները՝ քիթ, կոկորդ, ականջ:

Խորհուրդ: Սա խաղաղ թիվ է, 15-երն էլ միշտ նյութականապես ապահովված են: Բայց մի բան սկսելուց առաջ պետք է ամեն ինչ լավ կշռադատեն, չշեղվեն: Իրենց որոշումներն էլ ինքնուրույն պետք է ընդունեն: Պետք է համբերատար լինեն ու չտարվեն մանրուքներով: Այս մարդիկ կարող են հաջողություն ունենալ կյանքում:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 2943 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: թվագուշակություն | Վարկանիշ: 4.9/14