ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամսի 13-ին ծնվածների բնավորությունը
Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3000 | 12:00 Ավելացրեց: Moder-003

13-ը բարդ թիվ է: Այն անհաջող են համարում, բայց դա սնահավատություն է: Իրականում 1-ն ու 3-ը շատ ուժեղ թվեր են ու նշանակում են հաջողություն կարիերայում: Այս մարդիկ գործնական են, լավ պլանավորում ու հաջողությամբ կյանքի են կոչում իրենց գաղափարները: Խելացի են, ստեղծագործող, ամուր հայացքներ ունեն, անկախ են, հպարտ, արագ են վերադարձնում պարտքերը: Ամբիցիոզ են, միշտ ավարտին են հասցնում սկսած գործը: Այս երկու թվերի միասնությունը հրաշալի է:
Իսկ հիմա դիտարկենք 1-ի ու 3-ի գումար 4-ը, որը այդ երկու թվերի լրիվ հակադրությունն է: 4-ը կապված է վատատեսության հետ:

Եվ այսպես՝ մի կողմից ուժեղ ամբիցիաները, կարիերայում հաջողության հասնելու ձգտումն ու մյուս կողմից անինքնավստահությունը, վատատեսությունը, շանսերից հրաժարվելը: Բաց թողնված հնարավորությունները թույլ չեն տալիս հաջողության հասնել ու հիասթափեցնում են:

13-ը հզոր ինտելեկտ ունի, արագ սովորում է, կազմակերպված ու մեթոդիկ է: Այս մարդիկ շատ արդյունավետ են, աշխատանքը կատարում են նվազագույն ջանքեր գործադրելով: Կարելի է մտածել, որ այս հատկանիշներն ունենալով՝ 13-ը միշտ հաջողության է հասնում, բայց դա այդպես չէ: Նրանք անհաջողակ կլինեն, քանի դեռ իրենք իրենց չեն հավաքել: Նրանք հազվադեպ են գոհ լինում նրանից, ինչ ունեն ու միշտ ավելին են ուզում:

Հուզական առանձնահատկությունները: 13-ի հուզական ու սեռական կյանքը  բարդ է: Զարմանալի է, բայց նրանց սեռական կյանքում հույզերը համարյա դեր չեն խաղում: Նրանք սեռական մեծ ախորժակ ունեն, որը զուրկ է զգացմունքներից՝ նույնիսկ եթե սիրելի մարդու հետ են: Հաճախ սերը նրանց համար զուտ ֆիզիկականն է: Ցանկությունը նրանց մոտ արագ է առաջանում ու անկառավարելի է: 13-ը բարդ կողակից է, նրանց պետք է այնպիսի զուգընկեր, որը շատ իրարից տարբեր մարդկանց հատկություններով օժտված կլինի: Առաջին հերթին՝ նրանց աջակցություն է պետք. զուգընկերը պետք է կարողանա մի կողմ նետել նրանց մռայլ մտքերը: Մյուս կողմից 13-ը լիդեր է, և կողակիցը միշտ պետք է հետևի իրեն:

Թերությունները: 13-ի գլխավոր թերությունը ծայրահեղ վատատեսությունն է: Դա կարող է 0-ի հավասարեցնել նրա բոլոր լավ գծերը: Այս մարդիկ նաև շատ խանդոտ են, որը գալիս է նրանց անինքնավստահ լինելուց: Կարող են իրենք իրենց համար թշնամիներ ստեղծել, քանի որ նրանց վատատեսությունը նյարդայնացնում է մարդկանց: Երբեք գոհ չեն նրանից, ինչ ունեն, միշտ ավելին են ուզում: Դա էլ կարող է հիասթափության ու դեպրեսիաների պատճառ դառնալ:

Երջանիկ թվերը՝ 1, 10, 28, 3, 12, 21, 30:

Թշնամի թվերը՝ 4, 13, 22, 5, 14, 23:

Երջանիկ ամսաթվերը՝ 1, 10, 28, 12, 21, 30:

Հաջող օրերը՝ շաբաթ, կիրակի, հինգշաբթի:

Գույները՝ երկնագույն ու մոխրագույն:

Քարը՝ երկնագույն շափյուղա:

Հիվանդությունները՝ լյարդ, մեջքի ցավեր, գլխացավեր:

Խորհուրդ: 13-ը պետք է հաղթահարի իր վատատեսությունն ու կյանքի լուսավոր կողմերին նայի: Նա հիանալի հատկություններ ունի և պետք է զարգացնի դրանք՝ ի հակադրություն բացասական գծերի: Հաջողությունը շատ մոտ է նրանց, չպետք է այն վանեն ու բաց թողնեն հնարավորությունը: Առաջատարի, ղեկավարի հատկանիշներ ունեն, շատ լուրջ են: Միակ թերությունը բացասական վերաբերմունքն է այն ամենին, ինչ անում են: Պետք է հաղթահարեն դա:

Բաժին: Գուշակ | Դիտումներ: 3000 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7