/ Աստղագուշակ / Աստղակերպ / Ամենաոճային 5 նշանները
Загрузка...
15.10.2019

Ամենաոճային 5 նշանները

5 Առյուծ

Առյուծը պաշտում է շոփինգը և դեմ չէ լավ տեսք ունենալու համար գումար ծախսելուն: Այս նշանի տակ ծնված մարդիկ սիրում են բարձր նորաձևությունը, նրբաճաշակ կտորներն ու հագուստի անսովոր ձևվածքը:

Առյուծները երբեմն հագուստի ընտրության հարցում շատ համարձակ են: Նրանք իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար կարող են ինչ-որ սադրիչ բան հագնել: Երբեմն նրանք ձգտում են դեպի ոսկեգույնն ու վառ դիմահարդարումը, բայց դրա հետ միասին վուլգար տեսք չեն ստանում:

Ամենաոճային Առյուծներից է Ջենիֆեր Լոպեսը, ով մշտապես գեղեցիկ ու սեքսուալ է:

4 Այծեղջյուր

Այծեղջյուրները էլեգանտ ու զուսպ ոճ ունեն: Նրանք երբեք չափը չեն անցնում: Այս մարդկանց զգեստապահարանում զգեստ կգտնվի ցանկացած դեպքի համար:

Աստղակերպի այս նշանը կարող է շատ նորաձև լինել, բայց երբեք չի անցնում թույլատրելիի սահմանը: Նրա համար բավական է իրեն լավ զգա այն հագուստի մեջ, որը կրում է:

Ամենաոճային Այծեղջյուրը Քեյթ Միդլթոնն է: Հագուստը, որը նա կրում է ու գնում է երեխաների համար, երկրպագուները միանգամից դատարկում են խանութ-սրահներից: Բացի այդ, նրա ոճը կրկնօրինակում են ողջ աշխարհում:

3 Կույս

Կույսերը զարմանալի ոճի զգացում ունեն: Նրանք, որպես կանոն, իսկապես լավ հագուստ ու կոշիկ են գնում՝ իրեր, որոնք միշտ նորաձև կլինեն:

Այս նշանի տակ ծնված մարդիկ կնախընտրեն իրենց սազող հասարակ հագուստ ընտրել, քան ինչ-որ նորաձև մի բան: Նրանց զգեստապահարանում նոր հագուստ տեսնելիս երբեք չեք մտածի, որ դա մասս-մարկետ է, և հենց դրանում էլ նրանք հաղթում են:

Կույսի նշանի տակ ծնված Քեմերոն Դիասը կարմիր գորգի ամենափայլուն աստղերից մեկն է: Նրա տոնական տեսքի գլխավոր բաղադրիչները կարմիր ու սև գույներն են և մարմինը գրկող հագուստը: Իսկ առօրյայում նա նախընտրում է ջինսերն ու սպորտային ոճը:

2 Խոյ

Խոյերը լավ ճաշակ ունեն, բայց իմպուլսիվ գնումների հետ կապված խնդիր ունեն: Գեղեցիկ բան տեսնելուց հետո նրանք անմիջապես գնում են այն, իսկ հետո մտածում են՝ արդյոք արժե դա հագնել: Այս նշանն իր զգեստապահարանից միայն մի քանի բան է հագնում՝ ամենասիրելիները: Լավ է, որ Խոյերը կարողանում են համադրել. դա նրանց փրկում է:

Խոյերի ամենաոճային ներկայացուցիչը դիզայներ Վիկտորյա Բեքհեմն է: Նա իրեն իդեալական չի համարում, բայց կարողանում է լավագույնս ընդգծել այն, ինչ բնությունն է տվել:

1 Կշեռք

Ամենաոճային նշանների առաջին հորիզոնականում Կշեռքն է: Այս նշանի ներկայացուցիչները պաշտում են նորաձև փորձարկումները: Բայց դրա հետ մեկտեղ, նրանք ամեն ինչ լավ կշռադատում են ու երբեք առաջին պատահած բանը չեն գնում: Կշեռքների նշանաբանն է՝ լավ է քիչ, բայց որակով:

Հայտնի Կշեռք Մոնիկա Բելուչին երբեք իրեն թույլ չի տվել վուլգար հագուստ կրել: Նա միշտ սեքսուալ է, բայց միևնույն ժամանակ՝ էլեգանտ:

Նյութը ռուսերեն




Կիսվել սոցցանցերում
loading...

Комментарии 0

avatar
 
Գովազդ
Loading...
Գովազդ
Вход на сайт
Օրացույց
«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Մենք facebook-ում
Հարցում
Գնահատեք կայքը
Ընդամենը - Всего ответов: 199
Վիճակագրություն
Яндекс.Метрика
Առցանց/Онлайн всего: 11
Հյուրեր/Гостей: 11
Օգտատերեր/Пользователей: 0