ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Ամենաաղտոտված քաղաքները․ Ագբոգբլոշի, Գանա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1464 | 22:00 Ավելացրեց: Moder-003

Մոլորակի ամենակեղտոտ քաղաքներից մեկը Ագբոգբլոշին է, որտեղ ապրելը խիստ վտանգավոր է։ Բայց բոլոր ժամանակներում չէ, որ այդպես է եղել։ Գանայի խոշորագույն քաղաքներից մեկի էկոլոգիան փչացել է հաշված տարիների ընթացքում, երբ կիսաանապատային լքված տարածքը վերածել են էլեկտրոնային թափոնների աղբանոցի։ Հենց այստեղ են աշխարհի զարգացած խոշոր պետություններն ամեն տարի բերում իրենց միլիոնավոր տոննաներով «թվային» թափոնները։ Ներկայումս Ագբոգբլոշիի համակարգիչների աղբանոցը Երկիր մոլորակի վրա իր տեսակի մեջ ամենամեծն է։

Որոշ ժամանակ առաջ աղբանոց թափոններ բերելը արգելվել է, սակայն մի շարք երկրների այդ արգելքը հետ չի կանգնեցրել։ Արդեն երկար տարիներ ամեն օր Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից ու Մեծ Բրիտանիայից էլեկտրոնային աղբով կոնտեյներներ են ժամանում։

Ներկայումս աղբանոցի տարածքը մոտ 4 հեկտար է։ Ժամանակին բնապահպանական տեսանկյունից ծաղկուն քաղաքի ներկայիս բնակչությունը կազմում է 40 հազար մարդ։

Տեղացիներից ոմանց համար այս աղբանոցը գոյատևման գլխավոր միջոցն է։ Այստեղ՝ էլեկտրոնային աղբի սարերի մեջ, երեխաներ ու երիտասարդներ են աշխատում։ Ամեն օր նրանք աղբանոց են գալիս, հավաքում թափոնները՝ գունավոր մետաղներ փնտրելու ակնկալիքով։ Իսկ 12-ժամյա աշխատանքային օրվա պարգևը ավելի քան համեստ է՝ 6 դոլար։ Պղինձ գտնելու ակնկալիքներով երեխաները ստիպված են լինում այրել էլեկտրոնային թափոնները, իսկ կրակից օդ արտանետվող թունավոր նյութերի քանակը պարզապես սարսափեցնող է։

Խիտ ծուխն անուղղելի վնաս է հասցնում մարդկանց առողջությանը, նրա ազդեցությունը նյարդային ու վերարտադրողական համակարգերի վրա անշրջելի է։ Մի քանի տարի առաջ բնապահպանները օդի աղտոտման դեմ պայքարի արմատական մեթոդ են առաջարկել։ Նրանք կարծում են, որ Կառլի լագունան, որի ափին գտնվում է աղբանոցը, պետք է ջրասույզ անել։

Ամենաաղտոտված քաղաքները․ Ագբոգբլոշի, Գանա
Բաժին: Հետաքրքիր է | Դիտումներ: 1464 | Ավելացրեց: Moder-003 | Պիտակներ: ամենաաղտոտված քաղաքներ | Վարկանիշ: 5.0/4