2020 թվականի կանխատեսումները աստղակերպի բոլոր նշանների համար
| |
Բաժին: Աստղակերպ | Դիտումներ: 8193 | 15:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մինչև փետրվարի կեսն արժե զգույշ լինել: Բանն այն չէ, որ տարվա սկիզբն ինքն իրենով բարդ է լինելու, պարզապես ոտքի վրա, առանց երկար մտածելու ընդունած որոշումները հաճախ սխալ կլինեն: Կանհանգստացնեն մոտեցող փոփոխությունները, նշանի որոշ ներկայացուցիչների կթվա, թե իրերի գոյություն ունեցող վիճակը պահպանելու համար պետք է առավելագույն ջանքեր գործադրել: Փորձեք իրավիճակին այլ կերպ նայել հավանական է տեսնեք հնարավորություններ, որոնք նախկինում չէիք նկատել: Մայիսի վերջը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր բնագավառներում: Այդ հատվածում հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնց շնորհիվ շատ բաների նախկինի նման չեք նայի: Հունիսը հաջող կդասավորվի հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածում գլխովին կտրվեն ուսմանն ու մասնագիտական գործունեությանը: Հուլիսից բարդ շրջան կսկսվի, որը կշարունակվի մինչև տարվա վերջ: Իհարկե, չի կարելի ասել, որ ամեն ինչ վատ կլինի, կլինեն նաև հաջող պահեր, զուգադիպություններ, որոնցից կկարողանաք օգտվել, ընտանիքում հաճելի իրադարձություններ: Ընկերների ու մտերիմների հետ հարաբերությունները ավելի կսերտանան ու կխորանան: Դա որոշ չափով պայմանավորված կլինի նրանով, որ ավելի բաց կդառնաք, հաճախ ավելի շատ հոգ կտանեք ուրիշների, քան սեփական բարեկեցության մասին: Սեպտեմբերը ֆինանսական վիճակը բարելավելու, շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Սա բարենպաստ ժամանակահատված կլինի անշարժ գույք ձեռք բերելու համար: Դեկտեմբերն անպայման կուրախացնի: Այս ամսին կփոխվի ձեր շրջապատը: Նրանում նոր մարդիկ կհայտնվեն, որոնց հետ հետաքրքիր ու հաճելի կլինի գործերը վարելը: Չի բացառվում նոր սիրային հարաբերությունների սկիզբը: ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ձեզ լավ տարի է սպասվում: Հատկապես բարենպաստ ու անամպ կլինի նրա առաջին կեսը: Ճիշտ է, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կանցկացնեք հունվարի սկիզբը: Այդ հատվածում կարևոր կլինի խելամտությունը չկորցնելը, չմտածված արարքներ չգործելը: Եթե սխալներ գործեք, հետո ձեզ մի քանի լարված ու տհաճ շաբաթներ կսպասեն: Մյուս կողմից էլ՝ հենց դրանք հնարավորություն կտան փորձ ձեռք բերել, որն ավելի ուշ պետք կգա: Փետրվարին կվշտացնի գործերում կանգառը, անհապաղ հաջողության հասնելու անհնարինությունը: Որոշ նախագծեր պարզապես չեք կարողանա շարժել մեռյալ կետից, որքան էլ փորձեք անել դա: Բայց գարնանը իրավիճակը կփոխվի, կյանքում նոր նոտաներ կհնչեն: Կգա ոգեշնչվածության, թեթևության, գրավիչ խաղի ժամանակահատվածը: Մարտից հունիսը կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ նրանցում, որոնք առաջ ձեզ չէին տրվում: Հավանական են լավ փոփոխություններ այտեղ, որտեղ դրա հույսը չունեիք: Իսկ ահա օգոստոսին արժե ուշադիր լինել, քանի որ ամիսը կարող է կյանքի բոլոր ոլորտներում խնդիրներ բերել: Չի բացառվում՝ բախվեք լուրջ դժվարությունների, որոնք կկարողանաք հաղթահարել միայն մտերիմների աջակցության շնորհիվ: Հոկտեմբերին գործերը շատ ժամանակ կխլեն: Կարևոր կլինի առողջությանն ուշադրություն դարձնելը, քանի որ գերհոգնածության վտանգ կա: Վտանգ կա՝ ուժասպառ լինեք ու հիվանդանաք, եթե ինքներդ ձեր հանդեպ ուշադիր չլինեք: Նոյեմբերն ու դեկտեմբերը հաջող կդասավորվեն: Բազմաթիվ հետաքրքիր գործեր կլինեն, իսկապես կտարվեք նրանով, ինչով կզբաղվեք: Այդ հատվածում մեծ կլինի անսովոր ծանոթությունների հավանականությունը, կհանդիպեք մարդկանց, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Տարին շատ հակասական ու անհարթ կսկսվի: Հունվարյան իրադարձությունները կստիպեն ձեզ մտածել՝ արդյոք ճիշտ ուղի եք ընտրել, արդյոք չեք սխալվել մարդկանց հարցում, որոնց սովոր եք ձեզ հոգեհարազատ համարել: Հաճախ կնյարդայնացնեն մանրուքները: Դուք բռնկուն կդառնաք, հաճախ սուր նկատողություններ կանեք, չեք մտածի այն մասին, որ դրանով ինչ-որ մեկին կարող եք վիրավորել: Փետրվարը ոչնչով ավելի լավը չի լինի. ձեզ փորձություններ, հարաբերություններ պարզել ու վեճեր են սպասվում: Հետո ձեզ մի քանի հանգիստ ամիսներ են սպասվում, մինչև հունիս դժվարություններ չեն առաջանա: Գարունը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների, համախոհներ փնտրելու համար: Հնարավոր են նոր ռոմանտիկ տարվածություններ, չի բացառվում ուժեղ զգացմունքներ ծնվեն: Ամառը կստիպի հուզվել: Դա բարդ ժամանակ կլինի աշխատանքի ու ուսման, կոմերցիոն հարցերը լուծելու համար: Այնտեղ, որտեղ հույս ունեիք արագ անհաժեշտ արդյունքի հասնել, իրադարձություններն ամենաբարենպաստ հունով չեն զարգանա: Չի բացառվում՝ սեպտեմբերը նույն ձևով դասավորվի. հաջողության համար պետք է պայքարեք, ընդ որում՝ շատ ուժեղ մրցակցի դեմ: Հոկտեմբերն ավելի հեշտ կլինի, իսկ հետագայում դրական միտումների ազդեցությունը միայն կուժեղանա: Տարվա վերջին ամիսները նոր հնարավորություններով լի կլինեն, որոնք չեք ուզենա բաց թողնել: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն գործնական ու անձնական հարաբերությունները, և դա ձեզ թույլ կտա ավելի ինքնավստահ զգալ: ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) 2020 թվականի սկզբում արժե ուշադիր լինել, նրա առաջին ամիսները հեշտ չեն լինելու: Շատ բան կախված կլինի ինքնատիրապետումը պահպանելու, կշռադատված որոշումներ ընդունելու ու անկախ պայմաններից հոգեկան հավասարակշռությունը պահպանելու ձեր ունակությունից: Դուք շատերի համար հենարան կդառնաք, ոչ միայն մտերիմները, այլև պատահական ծանոթները հաճախ ձեր կարիքը կունենան: Սակայն որոշ Խեցգետինների սեփական գործերի համար ժամանակ չի մնա: Նշանի ներկայացուցիչները նորից ու նորից կհետաձգեն դրանք, հետո իրենք իրենց կմեղադրեն դրա համար: Ավելի բարենպաստ շրջան սկսվի ապրիլի կեսից: Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի, ամեն ինչ ինքն իրեն լավագույն ձևով չի դասավորվի: Դուք ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, բայց հասկանալի կլինի, որ այդ ջանքերը զուր չեն: Հավանական են հաճելի հանդիպումներ, կուրախացնեն ընկերների հետ զրույցները: Կարող եք քննարկել ավելի վաղ ձեզ անհանգստացնող հարցերը, լուծում գտնել դրանց: Հենց այդ հատվածում ապագայի կարևոր ծրագրեր կհայտնվեն: Հոկտեմբերի առաջին օրերին դրական միտումների ազդեցությունն ու գործնական ակտիվությունը կնվազեն: Տարվա վերջն այնքան էլ արդյունավետ չի լինի: Փոխարենը մի քանի հանգիստ ամիսների ընթացքում կկարողանաք վերականգնել ուժերը, լուծել տնային հարցերը, հոգ տանել ձեր ու մտերիմների մասին: ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Տարվա սկիզբը բարենպաստ է: 2020-ի առաջին ամիսները հնարավորություն կտան անել այն, ինչ առաջ չէր ստացվում, ուղղել հին սխալները: Չի բացառվում բեկումը մի գործում, որը բացի ձեզանից բոլորը համարյա անհույս էին համարում: Այդ հատվածում լավ է ապագային վերաբերող որոշումներ ընդունեք. դա վերաբերում է և՛ մասնագիտական ոլորտին, և՛ նեղ անձնական հարցերին: Օրինակ, որոշ Առյուծներ հենց այդ հատվածում կմտածեն ամուսնանալու կամ անշարժ գույք ձեռք բերելու մասին: Մարտն ու ապրիլը լարված կդասավորվեն: Այս ամիսների համար լուրջ ու կարևոր բան մի ծրագրեք, քանի որ փոքրիկ գործերը մեծ ուժեր են խլելու: Բացի այդ, պայմանները ձեր դեմ կդասավորվեն: Կարևոր կլինի ժամանակին հասկանալ, որ չարժե էներգիան վատնել դրանց դեմ պայքարելու համար, ավելի լավ է պարզապես սպասել: Հունիսին ամեն ինչ կհեշտանա, չնայած՝ որոշ խնդիրներ կհիշեցնեն իրենց մասին: Ավելի ուշ շատ ավելի բարենպաստ ու թեթև շրջան կսկսվի, որը ստեղծագործելու համար լայն տարածություն կտա: Մինչև տարվա վերջ կհասցնեք հետաքրքիր ու անսովոր բաներ անել, եթե հնարամիտ ու վճռական լինեք, չվախենաք խախտել ավանդույթները: Դեկտեմբերին կարևոր կլինի ինքներդ ձեզ լսելը: Այդ ամսին ձեր որոշումներից ու արարքներից շատ բան կախված կլինի՝ արդյոք կփոխվի կյանքը, թե նախկինի նման կընթանա: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Տարին լավ կսկսվի, նրա առաջին ամիսներին աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն: Նկատի ունեցեք, որ նախաձեռնող պետք է լինեք արդեն հունվարին: Հնարավոր է՝ ստիպված լինեք նաև ուրիշներին դրդել վճռական գործողությունների կամ ոգևորել անելու այն, ինչը նրանք նախկինում չէին համարձակվում անել: Երկու դեպքում էլ նկատի ունեցեք, որ ջանքերը զուր չեն լինելու: Հնարավոր է, հենց այդ հատվածում համախոհներ հայտնվեն, որոնց հետ միասին կյանքի կկոչեք ձեր ամենահամարձակ ծրագրերը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք մարտին: Այդ ամիսը գործերում իսկական բեկում մտցնելու հնարավորություն կտա: Պետք է արագ ու խիզախ գործեք, բայց նաև խելամիտ լինեք: Եթե սխալներ չգործեք, կկարողանաք կյանքի կոչել երկար տարիներ մտահղացած ծրագրերը: Ապրիլից բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա և մինչև սեպտեմբեր պետք է պայքարեք դրանց դեմ: Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի: Սովորական կդառնա այն զգացումը, որ անընդհատ հոսանքին հակառակ եք լողում, անդադար ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ եք պայքարում: Դա հոգնեցուցիչ կլինի, բայց կանգ առնել չի կարելի: Շարունակեք առաջխաղացումն ու ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ամենամեծ հաջողությունները խոստացող շրջանը կսկսվի հոկտեմբերին: Դուք հաճելիորեն կզարմանաք այն հնարավորություններից, որոնք այն ձեր առջև կբացի: Այդպիսի հնարավորությունները շատ կլինեն և՛ գործնական, և՛ անձնական հարաբերությունների ոլորտներում: Կարող եք առաջ շարժվել ձեզ հարմար արագությամբ. նպատակներին հասնելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ, բայց անհանգիստ տարի է լինելու: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան արագ կկարողանաք մի գործից մյուսին անցնել: Դա հատկապես ակներև կլինի 2020-ի առաջին կեսին, երբ իրավիճակը հաճախ կփոխվի, առաջնահերթություններն էլ կփոխվեն, բացի այդ, ձեր որոշումների վրա կփորձեն ազդել ուրիշները: Ձեր փոխարեն ուրիշները խուճապի կմատնվեին, բայց դուք ճարպիկ կլինեք, կկարողանաք հաշվի առնել բոլորի, այդ թվում՝ սեփական հետաքրքրություններն ու ելք գտնել համարյա փակուղային իրավիճակներից: Տարվա առաջին կեսի իադարձությունները կազդեն կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա: Դուք շատ բաների այլ կերպ կնայեք: Կարող են փոխվել գլոբալ նպատակները, չի բացառվում՝ հրաժարվեք այն ծրագրերից, որոնք նախկինում ձեզ համար շատ կարևոր էին: Տարվա երկրորդ կեսը մի փոքր թուլանալու հնարավորություն կտա: Աստղերի աջակցությունը նկատելի կդառնա, դրա շնորհիվ արագ կհասնեք հաջողության ու հազվադեպ կհայտնվեք բարդ իրավիճակում: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հունվարի սկզբին ձեզ մի քանի տհաճ պահեր են սպասվում: Հաճախ դժվարությունները ձեր մեղքով չեն առաջանա, բայց դա կարևոր չէ, քանի որ դրանք հենց դուք պետք է հաղթահարեք: Մեղավորներ փնտրելու վրա ժամանակ մի վատնեք, կենտրոնացեք նպատակին հասնելու վրա: Այդպես ավելի արագ գլուխ կհանեք իրավիճակից, ավելի քիչ էներգիա զուր կվատնեք: Փետրվարը, մարտն ու ապրիլը հաջող կդասավորվեն: Դա հաջողակ լինելու շրջան է, երբ ոչ միայն կզգաք աստղերի աջակցությունը, այլև այն ձեր օգտին կծառայեցնեք: Կարող եք նոր բան սկսել կամ արմատական փոփոխություն անել, կարող եք անել այն, ինչ նախկինում անհնար էր թվում: Շրջապատողները ավելի շատ կվստահեն ձեզ, հաճախ կկիսվեն գաղտնիքներով ու հետաքրքիր առաջարկներ կանեն: Մայիսից ավելի բարդ շրջան կսկսվի: Այն կարող է մինչև աշնան կեսը ձգվել, բայց պետք չէ հուսահատվել: Այո, շատ բան դժվարությամբ է տրվելու, բայց դուք բավականաչափ ուժ ու գիտելիքներ կունենաք իրավիճակից գլուխ հանելու համար, ընկերների աջակցությունն էլ չի կարելի թերագնահատել: Կարևոր կլինի ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Այստեղ խնդիրներ կառաջանան, որոնք ձեզ հանգիստ չեն տա, եթե ժամանակին չլուծեք դրանք: Հերոսությունների ու բարդ, բայց կարևոր հաղթանակների շրջանը կսկսվի հոկտեմբերից ու կձգվի մինչև տարվա վերջ: Մի քանի ամսվա ընթացքում շատ բան պետք է սովորեք, վերանայեք ձեր վերաբերմունքը սովորական թվացող բաների հանդեպ: Չի բացառվում՝ լրիվ նոր բան իմանաք այն մարդկանց մասին, ովքեր շրջապատում էին ձեզ, հասկանաք՝ ինչպես հարաբերություններ կառուցել նրանց հետ, որպեսզի շփումները բոլորին հաճելի ու օգտակար լինեն: ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Տարին բարենպաստ կսկսվի: Նրա առաջին ամիսները շատ բան սովորելու և գիտելիքներ ստանալու հնարավորություն կտան, որոնք պետք կգան աշխատանքի մեջ ու ընդհանրապես՝ կյանքում: Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ պատրաստ են փոխել գործունեության ոլորտը, սկզբունքորեն նոր բան ստանձնել: Նշանի մյուս ներկայացուցիչերն էլ հնարավորություններ կտեսնեն, որոնք նախկինում չէին նկատել և չեն վախենա օգտվել դրանցից: Այս հատվածում ինտուիցիային պետք է հետևել ամեն ինչում. այն հուսախաբ չի անի ո՛չ անձնական, ո՛չ գործնական հարաբերություններում: Ավելի դժվար կլինի մարտից օգոստոս ընկած հատվածում, քանի որ այդ շրջանում շատ բան պետք է հասցնեք անել: Գործերը, հոգսերն ու խնդիրները ձնահյուսքի նման կաճեն: Դուք կփորձեք արագ ավարտին հասցնել սկսածը, բայց երբ մի գործից գլուխ հանեք, անմիջապես մեկ ուրիշը կհայտնվի: Ինչ-որ մեկը ձեր փոխարեն ուժասպառ կլիներ, բայց դուք կշարունակեք գործել, ձեր առաջ էլ ավելի բարձր նպատակներ կդնեք: Չնայած անբարենպաստ միտումների ազդեցությանը, շատ կարևոր հաղթանակներ տոնելու շանս կունենաք, այնպես որ՝ մի հանձնվեք, որքան էլ ծանր լինի ձեզ համար: Տարվա վերջը խոստանում է հանգիստ, թեթև ու ուրախ լինել: Այդ հատվածում ցանկությունները կկատարվեն, ձեզ մոտ լավ կստացվի այն, ինչ առաջ չէր հաջողվում անել: Նոր հեռանկարներ կբացվեն մասնագիտական ոլորտում: Անձնական հարաբերություններն էլ ներդաշնակ կլինեն, բողոքելու պատճառներ չեք ունենա: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Տարին անհանգիստ, բարդ, հետաքրքիր և թևեր տվող կլինի: Հաստատ չեք ձանձրանալու: Տեղի ունեցողը արկած կամ գրավիչ խաղ կհիշեցնի, որը ցանկացած ելք կարող է ունենալ: Շատ բան ձեզանից կախված կլինի, բայց ինչ-որ բանում էլ ստիպված եք լինելու հույս դնել պատահականության վրա, և դա ձեզ համար մեծ սթրես կլինի: Կուզենաք ամեն ինչ վերահսկել, բայց նման հնարավորություն չեք ունենա: Նկատի ունեցեք, որ այս տարվա իրադաձությունները կարող են արմատապես փոխել ձեր ծրագրերն ու հայացքները: Մինչև ապրիլ տեղեկատվություն հավաքեք, շփվեք տարբեր մարդկանց հետ, ոչ ստանդարտ լուծումներ փնտրեք: Կարևոր կլինի տեղի ունեցողին ուշադիր հետևելը: Բանն այն է, որ շատ իրադարձություններ կազդեն ձեզ վրա և պետք է հասկանաք, թե ինչ և ինչու է տեղի ունենում: Փորձեք ամենից գլուխ հանել և մինչև ամառվա կեսը կկարողանաք հասնել ձեր ամենակարևոր նպատակներին, ճիշտ հարաբերություններ կառուցել շրջապատողների հետ ու ինչ-որ բան փոխել կյանքում: Մայիսից օգոստոս ձեզ լարված շրջան է սպասվում: Պետք է անընդհատ շտապեք, իսկ ոչ վաղ անցյալի համախոհները մտադրված կամ անկախ իրենցից կարող են խանգարել, շեղել: Բացի այդ, պետք է միաժամանակ բազմաթիվ որոշումներ ընդունեք, իսկ դա ձեզ դուր չի գա: Մնացած ամիսները բարենպաստ են, բայց դրանք էլ թույլ չեն տա պարզապես թուլանալ ու ոչինչ չնախաձեռնել. պետք է աշխատեք, ընդ որում՝ ավելի շատ, քան նախատեսել էիք: Բայց այստեղ չեք բողոքի: Նպատակը մոտ է ու հասկանալի է՝ բոլոր հնարավորությունները հաշվի են առնվել, ծրագրերը կազմվել են, մնում է միայն գործել, իսկ դա ձեզ միշտ է դուր եկել: ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Տարվանից շատ բան սպասելը սխալ կլինի: Կրկնակի սխալ կլինի հույս ունենալ, որ հաջողությունները հեշտությամբ են տրվելու: Ավելի հավանական է հակառակը՝ ստիպված եք լինելու պայքարել և՛ պայմանների, և՛ ուժեղ մրցակիցների դեմ, որպեսզի հասնեք անհրաժեշտ արդյունքներին: Դրա հետ միասին, տարվա ընթացքում բարենպաստ պահեր կլինեն, երբ կարող եք ուզածն արագ ու համարյա առանց ջանքերի ստանալ: Եթե ձեզ հաջողվի բռնել ալիքն ո ժամանակին գործել, շատ բան ավելի հեշտ կդասավորվի: Առաջին շրջանը, երբ կարող են նման հնարավորություններ բացվել, մարտի կեսին կլինի: Այստեղ պետք է ավելի շուտ ուշադրություն դարձնեք գործնական հարաբերությունների, օգտակար կապերի վրա, քանի որ հաջողությունը կգա այն մարդկանց շնորհիվ, ովքեր գնահատում են ձեզ ու գիտեն որպես լավ, հուսալի մասնագետի, որի վրա ամեն հարցում կարելի է հենվել: Մայիսն ու հունիսի սկիզբը իրենց ձևով լավը կլինեն: Այս շրջանում կենտրոնում անձնական հարաբերությունները կլինեն: Դրանք կարող եք դեպի լավը փոխել՝ ժամանակին նախաձեռնություն ցուցաբերելով: Բայց ինչ-որ բան անելուց առաջ պետք է գլուխ հանեք սեփական զգացմունքներից, համոզվեք, որ պատրանքներ չեք կառուցում: Եվս մեկ ամիս, երբ կարող եք հաջողության հասնել, հոկտեմբերն է: Ամենայն հավանականությամբ, խոսքն այստեղ ֆինանսների, կոմերցիոն գործունեության մեջ հաջողության մասին կլինի կամ խոշոր, հաջող գործարքների, գնումների, որոնք որակապես կփոխեն ձեր կյանքը: Մնացած ամիսները ոչ այնքան վատը, որքան հոգնեցուցիչ կլինեն: Հոգսերն ու միապաղաղությունը շատ կլինեն, ձեր ու մտերիմների համար ժամանակ չի մնա: Բայց եթե ուշադիր լինեք ձեզ համար թանկ մարդկանց հանդեպ, կյանքն ավելի հաճելի կդառնա: ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Տարին հակասական ու ոչ միանշանակ կլինի, և դա ձեզ դուր կգա: Մարդիկ հաճախ այնպիսին դուրս չեն գա, ինչպիսին թվում էին, իրադարձություններն անընդհատ անսպասելի շրջադարձ կստանան, ստիպված եք լինելու անընդհատ նոր բան մտածել: Հազիվ թե ձեզանից բացի ինչ-որ մեկը նման պայմաններում իրեն զգար ինչպես ձուկը ջրում: Բայց դուք ամեն ինչից գլուխ կհանեք: Տարին կսկսվի աշխատավայրում բարդ իրավիճակներից: Հիշեք, որ տեղի ունեցող ամեն ինչում վերջին դերը չի խաղա անձնական համակրանքն ու հակակրանքը, ընդ որում՝ պարտադիր չէ՝ հենց ձերը: Հաճախ այն, ինչ ձեր մասին մտածում են մյուսները, ձեր գիտելիքներից, փորձից ու մասնագիտական որակներից կարևոր կլինի: Լավ տպավորություն թողնելու կարողությունը, ճիշտ իմիջով հանդես գալը շատ պետք կգան: Համարյա ողջ գարունը կանցնի հետաքրքիր, գրավիչ, ժամանակ առ ժամանակ հոգնեցուցիչ աշխատանքի մեջ: Մի մոռացեք հոգ տանել ձեր մասին: Կարող եք պրոֆիլակտիկ ու բուժիչ միջոցառումներ, ուղևորություն կամ հանգիստ ծրագրել: Դրանից կախված կլինի հետագա ամիսների ձեր ինքնազգացողությունը: Հունիսն ու հուլիսը չեն արդարացնի ձեր ակնկալիքները, իսկ ահա օգոստոսը իսկապես լավը կլինի, վառ տպավորություններով լի կլինի: Կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել, ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, լինել անսովոր վայրերում: Ճամփորդությունների համար ամռան վերջը շատ հարմար է: Տարվա մնացած մասը լավն է անշտապ, թուլացած, բայց նպատակաուղղված անելու այն, ինչ օգտակար է ձեր ու մյուսների համար: Այդ ժամանակահատվածում աշխատանքի մեջ կարող եք հաջողությունների հասնել առանց ուժասպառ լինելու, իսկ անձնական հարաբերություններում շատ բան ինքն իրեն կդասավորվի, եթե ինքներդ ոչ մի ձևով չխանգարեք դրան: |
|